28/04/2021 11:56
ԱՄՆ պետքարտուղարը նշել է Ռուսաստանի հետ երկխոսության պայմանը
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը CNN-ի եթերում հայտարարել է, որ Ռուսաստանի հետ բանակցությունները մի շարք հարցերի շուրջ հնարավոր են, եթե Մոսկվայից «սրացում» չլինի:
«Նախագահը Ջո Բայդենը հստակ ասել է, որ եթե Ռուսաստանն ագրեսիվ և անխոհեմ գործողությունների դիմի, մենք կպատասխանենք», - մեջբերում է նրա խոսքերը РИА Новости-ն:
Նա հավելել է, որ եթե Ռուսաստանը հրաժարվի «սրացումից», ապա ԱՄՆ-ը կկարողանա աշխատել նրա հետ «ընդհանուր շահերի հարցերի շուրջ, ինչպիսիք են ռազմավարական կայունությունը»: