28/04/2021 11:45
Լիլիթ Մակունցը նախագահի աշխատակազմ է ուղարկել Վենետիկի հանձնաժողովի դրական եզրակացությանն արժանացած ԸՕ փաթեթը. դեռ արձագանք չի ստացել
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ՀՀ նախագահի աշխատակազմ է ուղարկել Վենետիկի հանձնաժողովի դրական եզրակացությանն արժանացած Ընտրական օրենսգրքի փաթեթը:
«Առաջարկել եմ, որ եթե անհրաժեշտություն լինի, ապա նախագահի աշխատակազմի կազմակերպմամբ, ցանկացած օր ու ցանկացած ժամի պատրաստ ենք քննարկել առանձին դետալներ և հասկանալ, այդ թվում՝ ի գտություն ընդունել նաև բովանդակային առումով իրենց դիտարկումները, եթե այդպիսիք կլինեն», - ԱԺ արտահերթ նիստում ասաց Մակունցը:
Նա նաև տեղեկացրեց, որ դեռ արձագանք չեն ստացել: