28/04/2021 11:11
Լավրովը գնահատել է Դոնբասում Ուկրաինայի հետ պատերազմի հավանականությունը
Ուկրաինայի հետ Դոնբասում պատերազմից հնարավոր է և պետք է խուսափել, РИА Новости-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը:
Արտաքին գործերի նախարարն այդպես է մեկնաբանել զինված բախման հավանականությունը՝ հաշվի առնելով այն փաստը, որ Դոնբասի ավելի քան կես միլիոն բնակիչ ստացել է Ռուսաստանի քաղաքացիություն:
«Եթե մենք խոսենք ուկրաինական կողմից, (Ուկրաինայի նախագահ Վլադիմիր) Զելենսկու կողմից՝ չեմ վախենում գուշակել, որ ըստ արտաքին նշանների՝ նրա համար գլխավորն իշխանության մնալն է, և նա պատրաստ է վճարել ցանկացած գին, այդ թվում՝ նեոնացիստներին և ծայրահեղ արմատականներին, որոնք շարունակում են Դոնբասի աշխարհազորայիններին ահաբեկիչներ անվանել», - հավելել է Լավրովը: