28/04/2021 12:30
ԱԺ անկախ պատգամավորները պահանջում են էթիկայի հանձնաժողով ստեղծել՝ քննարկելու Հրաչյա Հակոբյանի «այ տենց՝ ստորանալով պետք ա բերման ենթարկվեն» արտահայտությունը
ԱԺ անկախ պատգամավորները դիմել են խմբակցություններին, որպեսզի նրանք էլ դիմեն ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին՝ էթիկայի քննող հանձնաժողով ստեղծելու համար, խորհրդարանում այսօր լրագրողներին ասաց անկախ պատգամավոր Աննա Գրիգորյանը։
«Դիմել ենք՝ ուսումնասիրելու պատգամավոր Հրաչյա Հակոբյանի հնչեցրած այն միտքը, որ այդ սյունեցիներին, այո, պետք է ստորացնելով բերման ենթարկել։ Այդ հայտարարությամբ նա խախտում է մի շարք օրենքներ, որի մասին նաև նշել ենք մեր հայցադիմումի մեջ», - ասաց Աննա Գրիգորյանը։
Այս պահին խմբակցություններից դեռ արձագանք չունեն անկախ պատգամավորները։