Տարածքային համաչափ զարգացումն ու ժողովրդագրական խնդիրների լուծումը կառավարության առաջնահերթությունների թվում են. Նիկոլ Փաշինյան

28/04/2021 15:09

Տարածքային համաչափ զարգացումն ու ժողովրդագրական խնդիրների լուծումը կառավարության առաջնահերթությունների թվում են. Նիկոլ Փաշինյան


Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ խորհրդակցություն է տեղի ունեցել Կոտայքի մարզպետարանում:

Խորհդակցությանը մասնակցել են Տարածքային կառավարաման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավարի Արսեն Թորոսյանը, Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանը, Հրազդանի քաղաքապետ Սևակ Միքայելյանը, փոխմարզպետները, իրավապահ մարմինների մարզային վարչությունների ղեկավարները:

Մինչ մարզի սոցիալ-տնտեսական խնդիրներին ու հետագա անելիքներին անդրադառնալը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է.

«Ցանկանում եմ ներկայացնել վիճակագրությունը, որը, ըստ էության, հատուկ է Հայաստանի բոլոր մարզերին: Կոտայքի մարզում վարելահողերի միայն 37 տոկոսն է մշակվում: Այսինքն՝ հողերի մեծամասնությունը շարունակում է մնալ չմշակված, և սա հիմնարար խնդիր է Հայաստանի Հանրապետության և Կոտայքի մարզի համար՝ նույնպես: Հանրապետությունում միայն երկու մարզում է, որ մշակվում է վարելահողերի 50 տոկոսից ավելին՝ Արարատի և Արմավիրի մարզերը: Մնացած մարզերում գործնականում վարելահողերի 50 և ավելի տոկոսը չի մշակվում:

Այս առումով կարծում եմ, որ նաև խնդիր ունենք մինչև այժմ կառավարության ընդունած ծրագրերի բովանդակության մասին հանրությանն իրազեկելու հետ կապված, որ մարդիկ տեսնեն, թե գյուղատնտեսության ոլորտում աջակցություն ստանալու ինչ հնարավորություններ կան: Նաև կարծում եմ, որ պետք է նոր ծրագրեր ներդնենք: Այս առումով, կարևոր եմ համարում այն գաղափարը, որ պատրաստվում ենք առաջիկայում ծրագիր ներդնել, համաձայն որի, եթե որևէ հողատարածքում տնտեսվարողն անցնում է կաթիլային ոռոգման կամ անձրևացման, 5 տարի ոռոգման ջրի վարձավճարից կազատվի: Սա կարևոր է: Առաջիկայում դե յուրե որոշումը կընդունենք և կկանոնակարգենք, թե ինչպես է այդ գործընթացը տեղի ունենալու»:

Վարչապետի պաշտոնակատարը նկատել է, որ Հայաստանում վարելահողերի 74 տոկոսը չի ոռոգվում ընդհանրապես, և Կոտայքի մարզում ճշգրիտ համընկնում է չոռոգվող հողատարածքների չափաքանակը հանարապետության հետ. Կոտայքի մարզի հողերի 74 տոկոսը չի ոռոգվում: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այս ուղղությունները կառավարության համար պետք է առաջանահերթություններ լինեն:

«Այսինքն՝ մեր աշխատանքային պլաններում պետք է տարեցտարի ունենանք վիճակագրության որոշակի փոփոխություն, թե ինչքանով ավելացավ մշակվող հողատարածքների քանակը հանրապետությունում և մարզում:

Նաև ժողովրդագրության խնդիրները մեզ համար ունեն առաջնային նշանակություն, և այստեղ էլ խնդիր եմ տեսնում կամ համենայնդեպս կուզենայի լսել, թե մեր մարզերի բնակիչները որքանով են տեղեկացված այն ծրագրերի մասին, որոնք այսօր արդեն գործում են: Ուզում եմ հիշեցնել, որ դեռևս նախորդ տարի՝ 2020թ. մայիսի 14-ին, ընդունել ենք երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության վերաբերյալ ծրագիր:

Դրա առանձնահատուկ շահառու են մարզերի բնակիչները, այն ընտանիքները, որոնք առնվազն երկու անչափահաս երեխա ունեն: Նրանք հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերելու դեպքում, ձեռք բերվող բնակարանի արժեքի 5 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 1 մլն դրամը, աջակցություն են ստանում: Այսինքն, եթե 2 երեխա ունեցող ընտանիքը հիփոթեքային վարկով ձեռք է բերում բնակարան, այդ փաստի բերումով արդեն ստանում է բնակարանի 5 տոկոսի չափով աջակցություն, բայց ոչ ավելի, քան 1 մլն դրամը:

Գործնականում՝ մեր բոլոր մարզերում 1 մլն դրամը 20 մլն դրամի 5 տոկոսն է: 20 մլն դրամով կարելի է ձեռք բերել բավականին լավ բնակարան: Բայց սա ամբողջը չէ: Երրորդ և հաջորդ յուրաքանչյուր երեխայի ծննդյան դեպքում, ավելանում է ևս 500 000 դրամ աջակցություն: Այսինքն՝ միանվագ աջակցություն է ստանում: Սա վերաբերում է մարզերի բնակիչներին: Եվ, ըստ էության, մոտավորապես նույն սխեման գործում է նաև կառուցապատման պարագայում: Ընդ որում, ուզում եմ ընդգծել, որ եթե շահառուի տարիքը չի գերազանցում 30 տարին, աջակցությունն ավելանում է 30 տոկոսով: Այսինքն՝ իմ ասած 1 մլն դրամը դառնում է 1 մլն 300 000 դրամ, 500 000 դրամը դառնում է 650 000 դրամ: Բայց սա նույնպես ամբողջը չէ», - ասել է Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ կառավարությունն ունի նաև այլ ծրագիր, որն արդեն գործում է ոչ միայն մարզերում, այլև Երևանում: Ծրագրի էությունը հետևյալն է՝ առաջին և երկրորդ երեխայի դեպքում կրկին հիփոթեքով բնակարան ձեռք բերելու պարագայում մնացորդային մայր գումարի 10 տոկոսը նույնպես վճարում է պետությունը: Նիկոլ Փաշինյանը նկատել է, որ այստեղ նրբություն կա, որ պետք է վերջին 12 ամիսների ընթացքում այդ հիփոթեքային վարկը սպասարկված լինի, այսինքն՝ արդեն լինի ընթացքի մեջ: «Մարզերի բնակիչների դեպքում իրենք կարող են օգտվել ոչ միայն իմ նախորդ նշած ծրագրից, այլև օգտվել և՛ սրանից, և՛ նրանից: Երրորդ և հաջորդ երեխայի ծննդյան դեպքում վարկի մնացորդային գումարի 50 տոկոսը մարզերում նույնպես փակվում է: Եվ, ըստ էության, եթե շահառուի տարիքը չի գերազանցում 25 տարին, ապա երրորդ և հաջորդ երեխայի դեպքում վարկի մնացորդային մայր գումարի 70 տոկոսը պետությունը փակում է:

Ընդ որում, ուզում եմ ուշադրություն հրավիրել, որ այս ծրագրերը գործում են նաև շինարարության դեպքում: Այսինքն, երբ վարկ է վերցվում շինարարություն իրականացնելու համար: Ու եթե հաշվի առնենք, որ նաև բարձրացրել ենք առաջին, երկրորդ երեխայի ծննդյան համար տրվող միանվագ գումարը, նաև երրորդ երեխայի համար 1 մլն դրամ աջակցություն է ցուցաբերվում, այս հաշվարկները երբ անենք, կարող է պարզվել, որ օրինակ 20 մլն դրամանոց բնակարանի պարագայում, ընտանիքը կարող է ստանալ մինչև 5 մլն և նույնիսկ ավելի աջակցություն:

Բայց նաև ուզում եմ մեր բոլորի ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ, իհարկե, մարզերում այդ խնդիրը մի քիչ այլ կերպ է դրված, որ ունենք եկամտային հարկի վերադարձի ծրագիր: Եթե ընտանիքն առաջնային շուկայից ձեռք է բերում բնակարան, և օրինակ, 250 000 դրամ աշխատավարձ է ստանում, այս 250 000 դրամ աշխատավարձ ստացող ընտանիքը մարզում առաջնային շուկայից բնակարան ձեռք բերելու ընթացքում, ենթադրենք 20 տարով հիփոթեքային վարկ է վերցրել, այդ 20 տարվա ընթացքում 14 մլն դրամի եկամտային հարկի վերադարձ է տեղի ունենում: Ի՞նչ նկատի ունեմ՝ մենք պետք է մտածենք մարզերում բնակարանաշինությունը խթանելու մասին: Որովհետև այսօր մարզերում գործնականում գրեթե ոչ մի տեղ առաջնային շուկայից բնակարան ձեռք բերել հնարավոր չէ:

Բայց եթե այս ծրագրերը ճիշտ կառավարենք, կարող է ստացվել, որ, ըստ էության, երիտասարդ ընտանիքները կարող են բնակարան ձեռք բերել բացառապես պետության աջակցության հաշվին կամ առնվազն պետությունը կախված գնից, իհարկե, կարող է մինչև 70-80 տոկոս աջակցություն ցուցաբերել համախառն բնակարանի ձեռքբերմանը։ Նկատի ունեմ, որ այս ծրագրերը ընդունում ենք, սակայն դրանք նաև պետք է կարողանանք ուղեկցել. մի կողմից՝ նախ քաղաքացիներն իրազեկված լինեն, որ կան այսպիսի հնարավորություններ, որովհետև մենք մեկ-երկու անգամ լրատվություն տալով, ենթադրում ենք, որ մարդիկ դա արձանագրեցին։ Այդպես չէ: Պետք է մարդկանց շարունակաբար ներկայացնել:

Ընդհուպ՝ մեր սոցիալական աջակցության ծառայությունները կամ մարզպետարանները գուցե վերլուծություն անեն և պոտենցիալ շահառուներին գտնեն, մարդկանց հրավիրեն և ասեն՝ գիտեք, որ դուք ունեք այսպիսի հնարավորություն, գուցե այս հնարավորություններից պետք է օգտվել», - ասել է Նիկոլ Փաշինյանը՝ կարևորելով մարզերում բնակարանաշինության խթանումը:

Վարչապետի պաշտոնակատարն ընդգծել է՝ պետք է բիզնեսն էլ իրազեկվի, որովհետև եթե պարզվի, որ, օրինակ, Հրազդան քաղաքում կա պոտենցիալ «իքս» թվով շահառու, որոնք շահագրգռված են և պետք է բնակարան ձեռք բերեն, կարող է առաջանալ նաև այդ պահանջարկը։ Այս առումով Նիկոլ Փաշինյանը կարևորել է նաև մեր տեղական ինքնակառավարման մարմիների աջակցությունը:

Վարչապետի պաշտոնակատարը հիշեցրել է, որ կառավարության որոշմամբ գյուղական բնակավայրերում չաշխատող մայրերին երեխայի մինչև երկու տարեկան դառնալը հատկացվում է 26 հազար 500 դրամ՝ որպես երեխայի խնամքի նպաստ, իսկ աշխատող մայրերը գյուղական բնակավայրերում ստանում են կրկնակի, այսինքն՝ 53 հազար դրամ։

«Այս առումով, որպես ամփոփում. մենք խոսում էինք աշխատավարձերի, եկամտային հարկի և այլնի մասին, կրկին ուզում եմ ընդգծել, թե ինչքան կարևոր է նաև այս ծրագրերի իրականացման առումով, երբ. ա) մարդիկ գրանցվում են որպես աշխատող: Այսինքն, ցավոք, մենք գիտենք, որ շատ դեպքերում մարդիկ աշխատում են, բայց առանց գրանցման: Եվ երկրորդը՝ ինչքան կարևոր է, որ ճիշտ աշխատավարձն արձանագրվի, որովհետև թվում է, թե եկամտային հարկ չվճարելու համար պետք է թաքցնել, պակասեցնել, բայց այս սոցիալական ծրագրերից օգտվելու հնարավորությունները սահմանափակվում են: Մանավանդ, ուզում եմ հիշեցնել, որ որդեգրել ենք եկամտային հարկի նվազեցման քաղաքականություն՝ համահարթ եկամտային հարկի։ Այսօր արդեն եկամտային հարկը 22 տոկոս է, և մեր ընդունած օրենքի համաձայն, առաջիկա տարիներին եկամտային հարկը, ըստ էության, կգա ու կդառնա 20 տոկոս։ Այս առումով արդեն ահագին փոփոխություններ ունենք, և այդ քաղաքականությունը, իհարկե, մենք պետք է շարունակենք։ Ես փորձեցի ցույց տալ շղթան, որը ճիշտ դասավորելու դեպքում կարող է իրավիճակ փոխել, և այս առումով շատ կարևորում եմ իրազեկվածությունը։

Երբ մենք ասում ենք, որ գիտելիքը մեր տնտեսության և երկրի հիմնական շարժիչ ուժն է ու պետք է դառնա այդ շարժիչ ուժը, երբեմն գիտելիք ասելով մենք շատ ծանր բաներ ենք հասկանում. ասենք՝ իմանալ բարդ մաթեմատիկական բանաձևեր, բայց, օրինակ՝ սեփական հնարավորությունների մասին իմանալը նույնպես գիտելիք է։ Երբ մարդը գիտի, որ կարող է ծրագրից օգտվել այս կամ այն պայմաններում, նաև ընտանիքի պլանավորման որոշակի գործընթաց է տեղի ունենում, այսինքն՝ ընտանիքը նույնպես իր գործերը պետք է պլանավորի, որպեսզի առավելագույնս այս ծրագրերից օգտվի և, բնականաբար, այդ գիտելիքի վրա հենված բարեկեցության մակարդակը փոխի։

Այս հարցերը շատ կարևոր եմ համարում և պետական մարմինների կարևորագույն գործառույթներից մեկը համարում եմ հնարավորությունների մասին մարդկանց իրազեկելը: Որովհետև եթե մենք ընդունում ենք աջակցության ծրագրեր, և այդ ծրագրերը բոլոր պոտենցիալ շահառուներին մի քանի անգամ չի իրազվեկում, նրանց չի տեղեկացվում, որ նրանք ունեն այսպիսի հնարավորություններ, այդ ծրագրերը կյանքում մեծ արդյունքներ չեն տալիս։ Այնպես որ հույս ունեմ, որ նաև մեր մարզպետարանները, պետական կառավարման մյուս մարմիններն անընդհատ ուշադրության կենտրոնում կպահեն այս խնդիրները, և մենք կոնկրետ առաջընթաց կարող ենք արձանագրել», - նշել է Նիկոլ Փաշինյանը։

Մարզպետ Մեսրոպյանն անդրադարձել է մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակին, խնդիրներին ու իրականացվող ծրագրերի ընթացքին: Զեկուցվել է, որ Կոտայքի մարզում գյուղատնտեսական նշանակության հողատարածքները կազմում են 155 հազար հեկտար, որից վարելահողերը՝ 74 հեկտար: Նշված հողատարածքներից մշակվում է 37 տոկոսը, ինչի հիմնական պատճառն, ըստ մարզպետի, հողատարածքների մասնատվածությունն է, սեփականատերերի բացակայությունը, ոռոգման համակարգերի անմխիթար վիճակը: Տեղեկացվել է, որ վերջին աշնանացանի ժամանակ մշակվել է 33 հազար հեկտար հողատարածք, ավելի քան 10 հազար հեկտար էլ կմշակվի գարնանացանի ընթացքում: Մեսրոպ Մեսրոպյանի խոսքով՝ ակնկալվում է, որ նախորդ տարվա համեմատ մարզում մշակվող հողատարածքների ծավալը կավելանա 1500 հեկտարով:

Մարզպետը հավելել է, որ մարզում առկա են 100 հեկտար ջերմոցային տնտեսություններ, որտեղ մշակվում են բանջարեղեն, ելակ և ծաղիկներ: 2019 թվականի համեմատ մարզում նախորդ տարի ջերմոցային տնտեսությունների թիվն ավելացել է 28 հեկտարով: Կոտայքում առկա են նաև 627 հեկտար ինտենսիվ այգիներ` հակակարկտային ցանցերով և կաթիլային ոռոգման համակարգերով: Առաջիկայում ներդրումային նոր ծրագրի շրջանակում մարզում հիմնվելու են 108 հեկտար ազնվամորու նոր այգիներ:

Նշվել է, որ Կոտայքում ներկայումս խոշոր եղջերավոր անասունների քանակը կազմում է 54 հազար 200 գլուխ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 2 հազար 400 հարյուրով: Մանր եղջերավորների քանակը կազմում է 44 հազար, աճը նախորդ տարվա ապրիլի համեմատ կազմում է 5 հազար գլուխ: Մարզում գործում է 18 սպանդանոց, որոնցից 7-ը` խոշոր: Մարզպետը վստահեցրել է, որ ֆերմերների մեծ մասը մորթը կազմակերպում է հենց սպանդանոցներում:

Անդրադառնալով կապիտալ ծրագրերին՝ մարզպետը տեղեկացրել է, որ դրանց շրջանակում կառուցվում են Հրազդանի և Աբովյանի հիմնական երկու դպրոցները, ներկայում ընթացքի մեջ են ևս երեք դպրոցների վերակառուցման աշխատանքներ:

Կոտայքի մարզում ընթացիկ տարում նախատեսվում է իրականացնել ավելի քան 6 մլրդ դրամի սուբվենցիոն ծրագրեր: Ներկայումս 40-ից ավելի ծրագիր ընթացքի մեջ է: Կապիտալ ծրագրերի շրջանակում իրականացվում են նաև Երևան-Լանջազատ-Գառնի, Գառնի-Քարերի սիմֆոնիա տանող ճանապարհի վերակառուցման աշխատանքները, Գառնիի տաճարի մերձակա տարածքի վերականգնումը, վերանորոգվում է Խոսրովի անտառ տանող ճանապարհը: Ընթացիկ տարում նախատեսվում է հիմնանորոգել նաև Աբովյան-Արզնի հանրապետական նշանակության ճանապարհի չորս կիլոմետրանոց հատվածը, Երևան-Գառնի-Գեղարդի վանական համալիր տարոնղ 6 կիլոմետրանոց հատվածը:

Մեսրոպ Մեսրոպյանը տեղեկացրել է, որ ընթացքի մեջ են Աբովյանում և Հրազդանում Թումո կենտրոնների հիմնման աշխատանքները:

Ամփոփելով խորհրդակցությունը՝ վարչապետի պաշտոնակատարը կարևորել է ժամանակակից գյուղատնտեսության ծրագրերի, բնակարանաշինության խթանման աշխատանքները, որոնք կնպաստեն ինչպես բարեկեցության բարձրացմանը, այնպես էլ ժողովրդագրական խնդիրների լուծմանը: Նիկոլ Փաշինյանն անհրաժեշտ է համարել նաև համայնքների սեփական եկամուտների հավաքագրումը, որոնք կխթանեն մեծածավալ սուբվենցիոն ծրագրերի իրականացմանն ու համայնքային խնդիրների լուծմանը:

Խորհրդակացության ընթացքում ներկայացվել են նաև Կոտայքի մարզում առկա օպերատիվ վիճակն ու հանցավորության դեմ պայքարին միտված աշխաատանքները:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 18:32 Միշուստին. ԵԱՏՄ-ն ՀՆԱ-ի աճով նկատելիորեն առաջ է Եվրամիությունից Այսօր, 18:18 ՀՀ կառավարությունը կրկնեց Բաքվի հայտարարությունը՝ տեղադրվել է 28 «սահմանային» սյուն, ինչը կազմում է նախատեսված աշխատանքների մոտ 35 տոկոսը Այսօր, 18:11 Բաքվից հայտարարել են Տավուշում «սահմանային» 28 սյունի առկայության մասին․ «Նախատեսված աշխատանքների մոտ 35 տոկոսն է կատարվել» Այսօր, 17:57 Մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջ․ ՊԵԿ Այսօր, 17:42 Հայաստանն ստացել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները․ ԱԳՆ խոսնակ Այսօր, 17:29 «Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է»․ Արմեն Խաչատրյան՝ ՔՊ Այսօր, 17:20 Ուժի գործադրմամբ բերման ենթարկված պատգամավոր Արթուր Խաչատրյանին տեղափոխել են ոստիկանության Հրազդանի բաժին Այսօր, 17:07 «Եկել ենք` մեր սուրբ հողը պահենք»․ Կիրանցում բողոքի ակցիային են միացել 44-օրյա պատերազմում վիրավորված տղաները Այսօր, 16:58 Ծառայողական քննության արդյունքում ՔԿԾ-ում երկու անձ ազատվել է զբաղեցրած պաշտոնից Այսօր, 16:53 Խաչափայտի մասունքը կբերվի Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցի Այսօր, 16:47 Ոստիկանները բիրտ ուժ կիրառեցին ԱԺ պատգամավորի նկատմամբ. Արթուր Խաչատրյանին բերման ենթարկեցին Այսօր, 16:38 Փակ է Երևան-Սևան մայրուղին՝ Հրազդանի հատվածում Այսօր, 16:33 Քաղաքացիները կամազներով փակեցին Խանջյան փողոցը Այսօր, 16:12 Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ Գուգարքում և Վանաձորում՝ ապրիլի 29-ին և 30-ին Այսօր, 16:04 «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչը կկայանա ապրիլի 28-ին Այսօր, 15:56 Գիշերային ժամերին պարբերաբար խախտել են աղմուկի թույլատրելի շեմը. Թորոսյանը տեսանյութ է հրապարակել Այսօր, 15:48 Իսպանիայում առգրավել են 25 տոննա հաշիշ՝ 50 միլիոն եվրո արժողությամբ Այսօր, 15:40 Հայաստանն ու Իտալիան քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր Այսօր, 15:31 Հայաստանը Ռուսաստանից նամակ է ստացել՝ կապված Ալեն Սիմոնյանի հակառուսական հայտարարությունների հետ Այսօր, 15:25 Մկրտչյանը նախագահին է ներկայացրել բարեփոխումների ընթացքի և արդյունքների վերաբերյալ մանրամասներ Այսօր, 15:20 Պետությանը պատճառված 12մլրդ 155մլն դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակում ՔԿ-ում քննվող քրեական վարույթներով Այսօր, 15:16 Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Օլաֆ Շոլց Այսօր, 15:07 Սևանի հոգեկան առողջության կենտրոնում պացիենտների վերջույթները կապվել են սավաններով կամ հագուստով. ՄԻՊ հայտարարությունը Այսօր, 15:03 Ալիև-Շոլց հանդիպումից առաջ, «Ալիևին՝ Հաագա» վանկարկումով բողոքի ցույց՝ Բեռլինում (Տեսանյութ) Այսօր, 14:47 Ավտովթար՝ Տավուշում. Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել Այսօր, 14:38 Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից Այսօր, 14:30 Ես ման եմ գալիս այն մարդուն, որ իմ դեմ կկանգնի ու Երկրապահին մի բան կասի. Տավուշի ԵԿՄ նախագահ (ՀԺ) Այսօր, 14:24 Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 95 դեպք Այսօր, 14:13 Մենք այսօր Հայաստանի լինելիության հարցն ենք լուծում և լուծելու՛ ենք. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 14:05 Ես ամաչում եմ իմ այն գործընկերների համար, որոնք արդարացնում են Արցախի հայերի ցեղասպանությունը. Զատուլին Այսօր, 14:01 ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր է. Մհեր Գրիգորյան Այսօր, 13:50 Մարդն ուզում է տաքսի վարել, որ պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, մինչև պարտքդ չփակես տեխզննություն չես անցնի, դատապարտում ենք հավերժ մնալ հարկադիր կալանքի տակ. Թունյան Այսօր, 13:42 ՀՀ-ի համար որևէ տարբերություն չկա, թե որտեղից կգնի. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին (Տեսանյութ) Այսօր, 13:38 ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան․ Ոստիկանություն Այսօր, 13:36 Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը (Տեսանյութ) Այսօր, 13:22 Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով Այսօր, 13:15 Ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպանն անդրադարձել են ընթացիկ համագործակցությանը և դրա զարգացման հեռանկարներին Այսօր, 13:04 Երևանում 2020 թ․տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է Այսօր, 13:00 Նիկոլ Փաշինյանը հաստատել է ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ՀՀ-ի կողմից առաջադրվող թեկնածուների ցուցակը Այսօր, 12:56 Ադրբեջանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանի բանաձևն անհիմն է անվանել Այսօր, 12:47 Եվրամիութան դեսպանի հետ քննարկել ենք ՀՀ սահմանների և ներսում իրավիճակի մասին հարցեր․ Թովմասյան Այսօր, 12:27 Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ Այսօր, 12:17 Աշտարակ-Երևան ճանապարհին պարեկները կանգնեցնում են դեպի մայրաքաղաք եկող բոլոր բեռնատարներն ու շատերին չեն թողնում շարունակել ճանապարհը Այսօր, 12:15 «Լադանիվա» խումբը Երևանի կենտրոնում անակնկալ ելույթներ է ունեցել (Տեսանյութ) Այսօր, 12:10 Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը Այսօր, 12:08 Փակ է Երևան-Էջմիածին ճանապարհը Այսօր, 12:02 Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները․ Լուսանկարներ Այսօր, 11:44 Նոր հնարավորություն՝ աշխատանք փնտրողներին և գործատուներին. գործարկվում է աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը Այսօր, 11:36 Պատվաստումը երեխաներին վարակներից պաշտպանելու լավագույն միջոցն է. ԱՆ Այսօր, 11:31 Կիրանցի դպրոցում դասադուլ է Այսօր, 11:29 Բոլոր կարծրատիպերը, որոնք այսօր առկա են մեր հասարակությունում, կրթության բացերի հետևանք են. ՄԻՊ Այսօր, 11:21 Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորապայթեցման աշխատանքներ Այսօր, 11:18 Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին. նա հոսպիտալացվել է Այսօր, 11:16 Գառնի գյուղի Չարենցի փողոցի տներից մեկի և հարակից տան բակում գտնվող հացատան տանիքում հրդեհ է բռնկվել Այսօր, 11:05 «Թաթոյան» հիմնադրամը ներկայացրել է Տավուշում փաստահավաք աշխատանքների արդյունքները․ Քարտեզային տեսանյութ, փաստեր Այսօր, 10:55 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Այսօր, 10:50 Երազանքն իրականացնելու ճանապարհին․ «Մեկնարկի՛ր» ծրագրի մասնակից Տիգրան Հարությունյանը սկսել է ուսումնասիրել ստարտափ էկոհամակարգը (Լուսանկարներ) Այսօր, 10:46 «Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևակերպումների և այդ դեպքում այն կբերի հաջողության. Հովհաննիսյան Այսօր, 10:44 Ժամը 10-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան. ՀՀ ոստիկանություն Այսօր, 10:41 Ռուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել՝ «Հաղթանակ» այգու տնօրենը թքել է իրենցից մեկի դեմքին Այսօր, 10:36 Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը Այսօր, 10:33 Երևան-Սևան մայրուղում պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով գալ Երևան (Տեսանյութ) Այսօր, 10:30 «Հողատու՛», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանի վարչական շրջաններում․ Լուսանկարներ (Տեսանյութ) Այսօր, 10:27 Երևանում և մարզերում մեկնարկել են անհնազանդության ակցիաները. քաղաքացիները բեռնատարներով փակել են Ազատության պողոտան Այսօր, 10:17 Մամիկոն Ասլանյանը կշարունակի մնալ կալանավորված Այսօր, 10:10 Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար Այսօր, 09:56 «Ժողովուրդ». ՔՊ քրեական գործերով անցնող, կամ այդպիսի հարազատներ ունեցող պատգամավորները չեն համարձակվի նեղացնել Սասուն Խաչատրյանին Այսօր, 09:54 «Հրապարակ». Գյուղից երևում է դիրքերի քանդման գործընթացը Այսօր, 09:51 «Ժողովուրդ». Աննա Հակոբյանի այցը Գյումրի քողարկված քաղաքական նպատակ է ունեցել Այսօր, 09:50 «Հրապարակ». «Որոշակի հարցեր կան, որոնք դեռևս ճշգրտումների փուլում են» Այսօր, 09:43 «Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանի կադրերի ընտրության պատկերը Այսօր, 09:40 «Հրապարակ». ԿԳՄՍՆ-ում լուծարվում է սփյուռքի բաժինը Այսօր, 09:39 «Ժողովուրդ». Բյուջեով սպասարկվող մեքենաներով նախագահ Վահագն Խաչատուրյանը մեկ անգամ չայցելեց ապօրինի բերման ենթարկվածներին Այսօր, 09:37 «Հրապարակ». Երբ Ալիևը փախստականների անվան տակ Հայաստան ուղարկի հատուկ ծառայությունների ներկայացուցիչների, «բոլոլան» այդ ժամանակ կսկսվի 25/04/2024 23:01 Փաշինյանը «սահմանազատման» գործընթացի մասին զեկույց է ներկայացրել ՔՊ-ականներին 25/04/2024 22:52 Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը, ում արգելել են մուտք գործել ՀՀ տարածք, չի պատրաստվում դադարեցնել հացադուլը 25/04/2024 22:41 Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականներին պատգամել է հայ ժողովրդին ուղղորդել ճշմարտության ճանապարհով 25/04/2024 22:30 Տիգրան Աբրահամյանը ձերբակալվածների պահման վայրում տեսակցել է Սուրեն Պետոսյանին և ապօրինաբար պահվող մյուս 4 քաղաքացիներին 25/04/2024 22:17 Ծնկափոսային տարածության կիստա․ Ախտորոշումն ու բուժումը 25/04/2024 22:03 Կտրուկ ակտիվացել է Արաբական թերակղզուց արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցումը Հայաստան 25/04/2024 21:53 «Տեղի է ունենում՝ ըստ անհրաժեշտության»․ Պաշտոնապես հաստատել են՝ Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է 25/04/2024 21:42 Տավուշում ականազերծում անող զինծառայողի աջ ոտնաթաթն է պոկվել պայթյունից 25/04/2024 21:32 Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացածը պայմանագրային զինծառայող է 25/04/2024 21:19 Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ Աբրահամյան 25/04/2024 21:06 Կարիք կա ոչ միայն չմոռանալու անցյալը, այլև ապագայի ղեկը ժողովրդին վերադարձնելու 25/04/2024 20:43 Նիկոլ Փաշինյանի ընտանեկան վրեժխնդրությունը բավարարելու համար, քննիչները մարդկանց մեղադրանքներ են առաջադրել․ Թագուհի Թովմասյան 25/04/2024 20:23 Ռուբեն Վարդանյանին թույլ են տվել կապ հաստատել ընտանիքի անդամների հետ, հարազատները նրան խնդրել են դադարեցնել հացադուլը 25/04/2024 20:03 Արտակ Բեգլարյանը և Րաֆֆի Քալֆայանը Ժնևում մասնակցել են ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի նստաշրջանին 25/04/2024 19:50 «Սահմանազատման» գործընթացի վերջին զարգացումները Մհեր Գրիգորյանը Իրանի դեսպանի հետ է քննարկել 25/04/2024 19:38 Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում 25/04/2024 19:26 Ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, ՊՆ-ից հաստատել են 25/04/2024 19:18 Միրզոյանը Սերբիայի առաջին փոխվարչապետի հետ «սահմանազատման» գործընթացն է քննարկել 25/04/2024 19:05 «Սահմանազատման» դեպքում «այլընտրանքային» հռչակվող ճանապարհի և թշնամու հեռավորությունը 25-30 քայլ է լինելու 25/04/2024 18:55 Բելառուսում հաստատել են ռազմական նոր դոկտրինը. զսպման միջոց է դիտարկվում ռուսական միջուկային զենքի տեղակայումը երկրում 25/04/2024 18:41 Ուղիղ գծով՝ մոտ 170 մետր և ամբողջությամբ դիտարկվող․ Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունն է լինելու թշնամուց 25/04/2024 18:31 «Ազգային հարցերի շուրջ պիտի լինի միասնականություն»․ Դադիվանքի վանահայրերից Հայր Դերենիկը Կիրանցում է 25/04/2024 18:19 Եթե ուզում ենք, որ երկիրը մնա հայկական, ապահայկական իշխանությունը պետք է հեռանա 25/04/2024 18:05 Ապրիլի 25-ի դրությամբ Տավուշում 20 սահմանային սյուն են տեղադրել 25/04/2024 17:50 «Մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին»․ Քննչականը՝ «Բևեռի» կին ցուցարարին ձերբակալելու մասին 25/04/2024 17:42 Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Տվյալ բաժնի վերջին նյութերը