29/04/2021 13:50
Սյունիքում ամեն պահ թուրքը կարա ճանապարհից մարդ տանի. ոչ մեր սահմանապահներին եմ տեսել, ոչ՝ ռուս. Սասուն Միքայելյան (Տեսանյութ)
Սյունիքում ամեն պահ թուրքը կարա ճանապարհից մարդ տանի, Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը:
«Մի հատ տենց դեպք պիտի լինի, նոր մտածե՞նք», - հարց բարձրացրեց նա:
Միքայելյանը պատմեց, որ վերջերս Սյունիքում երկու ժամ մնացել է ճանապարհին, բայց այդ ընթացքում ոչ մեր սահմանապահներին է տեսել, ոչ՝ ռուսական բանակի:
«Մի մարդ չի մոտեցել, ընդ որում՝ համազգեստով եմ եղել: Թուրքերն էլ 100-150 մետր հեռավորության վրա էին: Էդ անվտանգությունը պետք ա իրականացվի», - ընդգծեց պատգամավորը՝ հիշեցնելով 1993 թվականի դեպքերը, երբ Տավուշում ճանապարհից թուրքերը մարդ էին տանում: