29/04/2021 13:35
Բայդենը սպիտակ ռասիզմն ԱՄՆ-ի համար ահաբեկչական հիմնական սպառնալիք է անվանել
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ երկրի համար ահաբեկչական հիմնական սպառնալիքը գալիս է պետության ներսից՝ «սպիտակ ռասիստներից», հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:
Այս մասին նա հայտարարել է Միացյալ Նահանգների Կոնգրեսի երկու պալատների անդամներին ուղղված իր ելույթի ժամանակ:
«Մենք չենք անտեսի այն, ինչ հայտնաբերել են մեր հետուկ ծառայութունները. հայրենիքի համար այսօր ամենամահացու ահաբեկչական սպառնալիքը գալիս է սպիտակամորթների գերակայությունը սատարող ահաբեկչությունից», - ասել է Բայդենը:
Նրա խոսքով՝ Վաշինգտոնը «շարունակելու է զգոն լինել ԱՄՆ-ին սպառնացող վտանգներից՝ անկախ նրանից, թե որտեղից են դրանք գալիս»: