30/04/2021 17:22
Կապանում բացվեց «Վերածնվող Հայաստան» կուսակցության գրասենյակը (Լուսանկարներ)
Այսօր Կապանում տեղի ունեցավ «Վերածնվող Հայաստան» կուսակցության մարզային գրասենյակի բացումը, այս մասին տեղեկանում ենք կուսակցության ֆեյսբուքի էջից:
Բացմանը ներկա էին կուսակցության նախագահ, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը, կուսակցության համահիմնադիրները և այլ պաշտոնատար անձինք։
Ներկաները ևս մեկ անգամ կարևորեցին Հայաստանի` Սյունիքից սկսվող անվտանգության խնդիրներն ու դրանց լուծման հեռանկարները, ինչպես նաև քննարկեցին կուսակցության անելիքները սպասվող ընտրություններին ընդառաջ։