30/04/2021 11:27
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Աննա Ջավախյանը լիազորությունները դադարեցնում է
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Աննա Ջավախյանը լիազորությունները դադարեցնում է: Ֆեյսբուքյան էջում նա հայտնել է, որ պատճառներն անձնական են:
«Որոշում եմ կայացրել Երևանի ավագանու անդամի իմ լիազորությունները դադարեցնելու մասին։ Պատճառներն անձնական են, խնդրում եմ հարգել որոշումս։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել ավագանու իմ գործընկերներին և Երևանի քաղաքապետին համատեղ աշխատանքի համար՝ ի շահ և բարօրություն մեր սիրելի քաղաքի։ Ինձ համար գերագույն պատիվ էր ձեզ հետ աշխատելը, առհասարակ ձեզ բոլորին ճանաչելը։ Մաղթում եմ մեծ ուժ ու եռանդ հետագա աշխատանքում», - գրել է Ջավախյանը։