30/04/2021 14:17
«Ես փնտրում եմ այդպիսի մեղադրողի, որ մի օր դեմս կանգնի». Գլխավոր դատախազը՝ մարտի 1-ի գործը տապալելու մասին
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր պարզաբանեց, թե ինչու ՀՅԴ-ի ակցիայի օրը չիջավ ու չհանդիպեց դատախազության մոտ հավաքված քաղաքացիներին։
«Ինչ են պահանջում ակցիայի մասնակիցները, ասում են՝ իջեք ու մեզ ժամկետներ ասեք, թե ում հետապնդումը երբ կդադարեցվի, ո՛չ, դատախազը չի իջնի ու չի ասի», - Ազգային ժողովում լրագրողներին ասաց Արթուր Դավթյանը։
Նա նշեց՝ Սյունիքի դեպքերի հետ կապված իրեն հրահանգ չի իջեցվել։
Լրագրողները Արթուր Դավթյանից հետաքրքվեցին՝ մարտի մեկի գործն, ըստ էության, բացահայտվա՞ծ է, ինչպես ասում էր Նիկոլ Փաշինյանը։
«Գլխավոր դատախազն այդ հարցին ունի հետևյալ պատասխանը, բացահայտվածության հատվածով գործը գնացել է դատարան, մնացած մասով մենք ունենք անջատված մաս, որը մինչդատական վարույթում է», - ասաց նա։
Դիտարկմանը, թե իրեն մեղադրում են մարտի մեկի գործը տապալելու մեջ, ՀՀ գլխավոր դատախազն արձագանքեց.
«Ես փնտրում եմ այդպիսի մեղադրողի, որ մի օր դեմս կանգնի»։