Թատրոնի միջազգային օրը՝ 45 մլն դրամ, Ջազի միջազգային օրը՝ 0 կոպեկ. Ջազի հայկական ասոցիացիայի նախագահը խտրականություն որակեց քաղաքապետարանի մոտեցումը

01/05/2021 16:03

Թատրոնի միջազգային օրը՝ 45 մլն դրամ, Ջազի միջազգային օրը՝ 0 կոպեկ. Ջազի հայկական ասոցիացիայի նախագահը խտրականություն որակեց քաղաքապետարանի մոտեցումը


Ջազի հայկական ասոցիացիան, լինելով փորձառու և պարկեշտ կազմակերպություն, 2021 թվականի փետրվարի 15-ից նամակ է ուղարկել Երևանի քաղաքապետարան, որպեսզի աջակցեն Ջազի միջազգային օրվան նվիրված մի ջոցառումը կազմակերպելուն, այս մասին այսօր հրավիրած ասուլիսի ժամանակ տեղեկացրեց ասոցիացիայի նախագահ Կարեն Մովսեսյանը:

«Քանի որ մենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից նամակ ենք ստացել, թե օրվա կապակցությամբ ի՞նչ ենք կազմակերպելու այս տարի Երևան քաղաքում, այն կցել ենք մեր նամակին ու ներկայացրել Երևանի քաղաքապետին: Սակայն ստացանք իրենց բանավոր պատասխանը՝ նպատակահարմար չենք գտնում կազմակերպել այդ միջոցառումը: Դա մեզ համար անակնկալ էր, նման բան չէինք սպասում: Ու այդ պահին մեզ ոչ ոք չի բացատրում պատճառը: Մոտ 10 օր անց կրկին բանավոր մեզ ասացին՝ այո, այս տարի ևս համատեղ կկազմակերպենք, բայց մի փոքր այլ ֆորմատով: Մենք համաձայնվեցինք», - մանրամասնեց նա:

Կարեն Մովսեսյանի խոսքով՝ այլ ֆորմատ ասելով նկատի են ունեցել, որ միջոցառումը Կասկադում չկազմակերպվի (նախորդ տարիներին մշտապես Կասկադում է կազմակերպվել), այլ իրականանա թանգարաններում: Ասոցիացիան այս առաջարկը ևս ընդունել է:

«Մեր կազմակերպությունը սկսեց աշխատանքները, հրավիրեցինք տեխնիկների, մասնագետների, պայմանավորվեցինք թանգարանների ղեկավարների հետ, բայց որոշ ժամանակ անց Երևանի քաղաքապետարանից կրկին բանավոր «հրահանգ» են ստանում. «Այս տարի չենք ուզում կազմակերպենք անգամ այդ ֆորմատով»: Ես չհասկանալով՝ ինչ է կատարվում, հանդիպեցի քաղաքապետի օգնականին ու բացատրեցի, որ սա 10-րդ հոբելյանական տարին է, ամբողջ աշխարհում տոնը նշվում է, ու սխալ կլինի այսպիսի վարկանիշային միջոցառումը Երևանը չնշի: Օրինակներ եմ ներկայացրել, թե որ երկրում ո՞նց ու ի՞նչ շուքով են կազմակերպում, կրկին ցույց եմ տվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի նամակը>։

Քաղաքապետարանն այս անգամ կրկին ձևաչափի փոփոխություն է կատարում. միջոցառումը կանցկացվի Սիրահարների այգում, նաև խոստանում են՝ կազմակերպելու համար ասոցիացիային 15 միլիոն դրամ կհատկացնեն

«Միջոցառման անցկացման վայրն ու 15 միլիոն դրամը հնչեցվել է հենց քաղաքապետարանի կողմից», - շեշտեց բանախոսը:

«Այս անգամ էլ այցելում ենք Սիրահարների այգի, պայմանավորվում, այգում 4 տեղ բեմ ենք նախատեսում, ինչը բավական բարդ աշխատանք է տեխնիկների համար: Սա հոբելյանական 10-րդ տարին է, ու ուզում էինք մի փոքր տարբեր ներկայանալ: Վստահելով քաղաքապետի խոսքին՝ ես նույնիսկ չեմ մերժել լրագրողներին ու հանրայնացրել եմ միջոցառման անցկացման վայրը: Սակայն որոշ ժամանակ անց իմանում եմ, որ չեղարկում են միջոցառումը», - ասաց ասոցիացիայի նախագահը:

Լուրը ստանալուն պես Կարեն Մովսեսյանը կապ է հաստատել քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանի հետ, որպեսզի պարզաբանում ստանա:

«Հետպատերազմյան իրավիճակ է, կորոնավիրուսի հետ կապված խնդիրներ կան, գումարի սղության հետ կապված խնդիրներ կան», - իր ներկայացնելով՝ խոսնակի պատճառաբանությունները բառացիորեն մեջբերեց ասոցիացիայի նախագահը:

«Ընդունեցի, որ պատճառները հարգելի են, բայց հետաքրքրվեցի՝ Ձեր թվարկածները հենց միայն Ջազի միջոզգային օրվա՞ն են վերաբերում: Եթե ոչ, այդ դեպքում 20 օր առաջ քաղաքապետարանի կողմից ինչպե՞ս կազմակերպվեց թատրոնի միջազգային օրը, որը մեծ միջոցառում էր Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի շենքում: Այդ պատճառներն այն ժամանակ չե՞ն գործել: Ինչո՞ւ եք խտրականություն դնում, ի՞նչ տարբերություն՝ Թատրոնի միջազգային օր, թե՞ Ջազի միջազգային օր: Առաջինի դեպքում ծախսում եք 45 միլիոն դրամ, երկրորդի դեպքում՝ 0 կոպեկ: Հիմա էլ պատճառաբանեցին, որ այդ նախահաշիվը հաստատվել էր դեռևս անցած տարի: Հարցնում եմ՝ իսկ դու գիտե՞ք, որ Ջազի միջազգային օրվա համար հատկացվող ամենամյա բյուջեն հստակեցված է դեռևս 2012 թվականից: Դրանից հետո հետևյալ արտահայտությունն է գալիս՝ «ում կուզենք՝ կտանք, ոնց կուզենք՝ կանենք, դա մեր իրավասության ներքո է»: Մեկտեղ ինձ ասում է՝ Ջազի միջազգային օրը Երևան քաղաքի մշակութային միջոցառումների ցանկից հանված է: Փաստորեն, ես այս ու այն կողմ եմ դիմում, մինչդեռ այդ օրը միջոցառումների շարքում չկա», - տարակուսանք հայտնեց վերջինս։

Սակայն Կարեն Մովսեսյանը որոշում է քաղաքապետի խոսնակի ասածը ստուգել քաղաքապետարանի պաշտոնական կայքի համապատասխան հատվածում, որտեղ նշվում է ի սկզբանե որոշված Երևան քաղաքի մշակութային միջոցառումների ցանկը, որոնք պետք է ֆինանսավորվեն պետական բյուջեից: Երևանի քաղաքապետի 2021 թվականի բյուջետային ցանկում սևով սպիտակի վրա գրված է՝ Ջազի միջազգային օր, ապրիլի 30

«Կա՛մ այս տղան տեղյակ չի՝ քաղաքապետարանում ինչ է կատարվում, կա՛մ պարզապես սուտասան է: Ինչևէ, սա թողնում եմ իր խղճին, կուղարկեմ իրեն, որ տեղեկանա», - նշեց նա՝ ակնարկելով Հակոբ Կարապետյանին:

Գրավոր մերժումը Ջազի միջազգային ասոցիացիայի նախագահը ստացել է հենց Ջազի միջազգային օրը: Այնտեղ նշված է, որ իրենց ներկայացրած հաշվարկը ողջամիտ կասկած է հարուցել ներկայացված ծախսերի ուռճացված լինելու առումով, ինչի կապակցությամբ ներկայումս Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումը քննություն է իրականացնում: Կարեն Մովսեսյանի մոտ, իր խոսքով, ողջամիտ կասկած է առաջանում՝ ինչի՞ վրա է ծախսվել Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ հատկացված 45 միլիոնը, այս անգամ ինքն է խնդրում՝ քննություն անցկացրեք: 

«Մենք իրենց ուղղակի աշխատանքային թուղթ ենք ներկայացրել, որը ոչ պաշտոնական թուղթ է հանդիսանում, չունի մեր ասոցիացիայի հետ կապված ո՛չ կնիք, ո՛չ ստորագրություն: Պետք է այդ «թղթի» շուրջ քննարկումներ ընթանային ու միասին որոշեինք, Բայց ոչ մի անգամ մեզ քննարկման չհրավիրեցին, ոչ մի զանգ, հարցում այդ թղթում գրվածի հետ կապված չստացանք»: 

Ջազի հայկական ասոցիացիայի նախագահը քաղաքապետարանին աշխատանքային եռօրյա ժամկետ տվեց, որպեսզի վերջինս հրապարակի Ջազի հայկական ասոցիացիայի կողմից քաղաքապետարանին ներկայացված ֆինանսական հաշվարկը: Փաստաթուղթ, որի տակ կլինի ասոցիացիայի կնիքը և ստորագրությունը: Եռօրյա ժամկետի ավարտից հետո Ջազի հայկական ասոցիացիան կդիմի դատարան՝ հերյուրանքի և իր անունը պախարակելու փորձի համար: 

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16/04/2024 23:53 Ֆրանսիան հետ է կանչել Ադրբեջանում իր դեսպանին 16/04/2024 23:39 Կատարակտ․ Հետվիրահատական շրջան 16/04/2024 23:26 Լոռիում, Տավուշում, Սյունիքում ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով 16/04/2024 23:16 Արաբական թերակղզու երկրները Հնդկական օվկիանոսից ներթափանցած հզոր ցիկլոնի ազդեցության գոտում են․ Ցիկլոնը տեղաշարժվում է դեպի Իրանի հարավ ու Պակիստան 16/04/2024 23:06 Սանկտ-Պետերբուրգում բացվել է հայկական հոգևոր ճեմարան 16/04/2024 22:52 Իրավիճակն այն աստիճանի լարված է, որ ոստիկանությունն անգամ ի զորու չի լինելու կառավարել հանրային տրամադրությունների պայթյունը․ Արտակ Զաքարյան 16/04/2024 22:35 Սամվել Վարդանյանի խոշտանգման գործը պետք է պարտադիր դիտարկել ՀՀ ԱԺ նախագահի հրապարակային հայտարարության հետ կապի մեջ, որում առկա է իրավապահ մարմինների անթույլատրելի ուղղորդում 16/04/2024 22:25 «Հանրային և քաղաքական գործիչները, ԶԼՄ-ների ներկայացուցիչները պետք է զերծ մնան ատելության խոսքից»․ Հայաստանի ՄԻՊ-ը կոչ է ուղղել Սամվել Վարդանյանի խոշտանգման դեպքից հետո 16/04/2024 22:14 «Նշանակվել է ծառայողական քննություն»․ ՆԳՆ-ն՝ Սամվել Վարդանյանին խոշտանգելու մասին հայտարարություններից հետո 16/04/2024 21:56 «Նախաքննական մարմինների կողմից իրականացվող գործողությունները գաղտնի են»․ «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոցը»՝ քննչական գործողությունների մասին 16/04/2024 21:41 Սպառողին խաբում են. տեղական խոզի մսի փոխարեն ներմուծված միս են վաճառում․ Ֆերմեր 16/04/2024 21:25 Ժաննա Անդրեասյանը կլինի Իսպանիայի Թագավորությունում, հետո էլ՝ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում․ Փաշինյանն է գործուղել 16/04/2024 21:11 Պիլորոստենոզ. Լինում է բնածին և ձեռքբերովի 16/04/2024 20:58 Եվրոպային ամենաքիչը 6-8 տարի է պետք՝ ռուսական գազին այլընտրանք գտնելու համար․ Ավտրիայի նախկին արտգործնախարար 16/04/2024 20:46 Կորած ՄԻՊ-ի փնտրտուքները շարունակվում են. մտահոգ քաղաքացիները կարող են միանալ որոնողական աշխատանքներին 16/04/2024 20:34 Ոսկեպարցիներն սկսել են պետական դավաճանության կասկածով ՀՀ Գլխավոր դատախազություն դիմում ներկայացնելու գործընթացը (Տեսանյութ) 16/04/2024 20:20 Սամվել Վարդանյանի խոշտանգումը կազմակերպվել է իշխող քաղաքական ուժի կողմից․ Ոստիկանության աշխատակիցները հանցակից են․ Փաստաբան (Տեսանյութ) 16/04/2024 20:06 Սլովակիան դեմ է ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությանը 16/04/2024 19:56 Այսպիսի դրվագներ լսում ենք ադրբեջանական գերությունից վերադարձածներից․ Փաստաբանը՝ Սամվել Վարդանյանի խոշտանգման մասին (Տեսանյութ) 16/04/2024 19:42 Կոչ ենք անում ԵԽ-ին՝ խստորեն դատապարտել Հայաստանում ժողովրդավարության շարունակական հետընթացը և մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների կոպիտ խախտումները․ Հայտարարություն 16/04/2024 19:28 Հայաստանում հիմնադրվել է արևային ջրատաքացուցիչների արտադրություն (Տեսանյութ) 16/04/2024 19:19 Խարանը հայ ոստիկանի համբավի վրա մնալու է․ Մի փոքր էլ վաղվա մասին մտածեք 16/04/2024 19:04 Քաղաքական իշխանությունը` ՆԳ նախարարով, «նիկոլական օպերացիային» տեղյակ այլ դեմքերով, աննախադեպ այլանդակության է դիմել 16/04/2024 18:51 Վթարվել է Վանաձորն ու 13 այլ բնակավայրեր սնող մայրուղային ջրատարը 16/04/2024 18:35 Ժաննա Անդրեասյանը կարևորում է հոգեկան առողջության հետ կապված խնդիրների բարձրաձայնումը 16/04/2024 18:23 ՊՆ նախկին շենքի պայթեցմամբ պայմանավորված՝ մայրուղին փակ է լինելու 16/04/2024 18:13 Դատախազները ամերիկյան կողմի կազմակերպած դասընթացի են մասնակցել 16/04/2024 18:01 Սամվելը եղել է ձեռնաշղթաներով, ոստիկանները բնական կարիքները հոգալու պատճառաբանությամբ իջել են մեքենայից, վայրկյաններ անց եկել են դիմակավորված անձինք․ Մանրամասներ՝ քաղաքացու խոշտանգումից 16/04/2024 17:48 «ՀԱՊԿ-ին մասնակցությունն արտոնություն է»․ Գլխավոր քարտուղարը խոսել է Հայաստանին սպառնացող վտանգների մասին 16/04/2024 17:35 Ռուսաստանի Ամուրի շրջանում միգրանտներին կարգելեն աշխատել ուղևորափոխադրումների և մի շարք այլ ոլորտներում․ կարգելվի նաև միրգ-բանջարեղեն վաճառել 16/04/2024 17:23 Միրզոյանը Սաուդյան Արաբիա է մեկնում 16/04/2024 17:13 Որտե՞ղ եք տեսել, որ հիմնարկի աշխատակիցը հավանության արժանացնի իր տնօրենին «ստահակ» անվանողի գրառումը․ Բեգոյան 16/04/2024 17:02 Ապրիլի 19-21-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ 16/04/2024 16:52 ԲՏԱ նախարարն այցելել է Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց, ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին 16/04/2024 16:45 Ովքե՞ր և ի՞նչ պայմաններում են ծեծի ենթարկել Սամվել Վարդանյանին․ հրատապ գրություններ եմ ուղարկել. Թագուհի Թովմասյան 16/04/2024 16:40 ՄԻՊ ներկայացուցիչներն այս պահին գտնվում են ՁՊՎ-ում՝ Սամվել Վարդանյանին տեսակցելու նպատակով 16/04/2024 16:28 Հայաստանում հիմնվելու է Իրանի առևտրի կենտրոն. ՀՀ-ն դիտարկում ենք հարթակ, որի միջոցով կարող ենք ելք ունենալ ԵԱՏՄ շուկա. Իրանի դեսպան 16/04/2024 16:24 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին 16/04/2024 16:20 Կարող է կոպիտ բան ասեմ, բայց մենք ուզում ենք, որ ոստիկանի երեխան հայրիկին կամ մայրիկին մղի, ասի՝ իսկ ինչո՞ւ քո աշխատավարձը կրկնակի բարձր չէ. Նիկոլ Փաշինյան 16/04/2024 16:13 Վերահաստատում եմ ՀՀ անկեղծ ցանկությունը՝ զարգացնելու Իսլանդիայի հետ փոխշահավետ համագործակցությունը 16/04/2024 16:07 Երևանում 9-ամյա երեխան խաղալու ժամանակ քարերով վնասել է 2 մեքենա` պատճառելով մոտ 1 մլն դրամի վնաս 16/04/2024 15:57 Իրանը դեմ է տարածաշրջանի միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությանը. Մեհդի Սոբհանի 16/04/2024 15:40 Իրավապահները բերման են ենթարկել ԱՆ երեխաների առողջության պահպանման բաժնի պետին․ Հրապարակ 16/04/2024 15:37 Պատերազմը երբեք խնդիրներ չի լուծել. Հայաստանին ու Ադրբեջանին կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել. ՀՀ-ում Իրանի դեսպան 16/04/2024 15:29 Ցեղասպանության ենթարկվածների ցուցակների մասին հայտարարությունն իմ անձնական մոտեցումն է․ Քոչարյան 16/04/2024 15:26 Չփորձել Հայաստանը ներքաշել ձեր աշխարհաքաղաքական հակամարտությունների մեջ. ՀՀ-ում Իրանի դեսպանը՝ եվրոպական երկրներին 16/04/2024 15:15 «Կարող եք շարունակել հաչալ», «Ղալլաթ ա անում». «Ձեր ականջները կտեսնեք, իշխանություն չեք տեսնի»․ Ավինյանը՝ ընդդիմադիր ավագանուն (Տեսանյութ) 16/04/2024 15:07 Դատարանները դարձել են իշխանության կողմից ռեպրեսիաներ իրականացնելու ատյաններից մեկը. Արտակ Զաքարյան 16/04/2024 14:46 Փրկարարները հայտնաբերել են վիրավոր լորաճուռակ 16/04/2024 14:35 Ջերմուկը նոր «Եղնիկ» է ունենալու. հայտնի «Եղնիկը» ապամոնտաժում են 16/04/2024 14:26 Սուրեն Պապիկյանն ու ԳՇ պետը հետևել են ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի հերթական խմբի ատեստավորման գործընթացին 16/04/2024 14:20 Այն, ինչ Ալիևն անվանում է «հայրենական պատերազմ», հանգեցրել է Լեռնային Ղարաբաղի լիակատար էթնիկ զտմանը. Պիեր դ՛Արժան 16/04/2024 14:06 «Freedom House»-ի գնահատկանն անարդար բարձր է, Անդրեասյանի քաղաքական նշանակումից հետո, դատական իշխանության անկախությունը սրընթաց զրոյանում է. Մելիքյան 16/04/2024 13:55 Ադրբեջանը հուսահատ փորձեր է անում. Հայաստանը կհիմնավորի Ադրբեջանի ցինիկ ռազմավարությունը. Եղիշե Կիրակոսյան 16/04/2024 13:47 ՔՊ-ական պատգամավորի հետ միջադեպի կապակցությամբ ձերբակալված Սամվել Վարդանյանը ՁՊՎ տեղափոխվելիս՝ դիմակավոր անձանց կողմից ենթարկվել է դաժան ծեծի․ Փաստաբան 16/04/2024 13:39 Դասական քաղաքական հետապնդում է՝ իրավաբանություն չկա, տուժող չկա, վնաս չկա, բայց մարդն ազատազրկված է. Աթանեսյանը՝ Աշոտյանի գործի մասին (Տեսանյութ) 16/04/2024 13:33 «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ում ստուգիչ աշխատանքներ են ընթանում 16/04/2024 13:30 Մի քանի օր առաջ նիստը նախագահող Նիկոլ Փաշինյանը ևս երեք ամսով երկարաձգեց Արմեն Աշոտյանի կալանքը. Նաիրա Զոհրաբյան (Տեսանյութ) 16/04/2024 13:24 «Մինչ օրս 200 անհետ կորած անձ կա, նրանց ընտանիքները տառապում են». ՄԱԿ-ի դատարանում քննվում է Հայաստանի հայցն ընդդեմ Ադրբեջանի 16/04/2024 13:13 «Պետք է պատասխան տա». ՔՊ-ականը պնդում է՝ եթե իրեն վիրավորած երիտասարդը Facebook-ով չտարածեր տեսանյութը՝ ինքը չէր դիմի իրավապահներին 16/04/2024 12:59 ՀՀ-ում գործադիր իշխանության ճնշումներից չվախեցող դատավորները քիչ են. Արսեն Բաբայանը մասամբ է համաձայն «Freedom House»-ի գնահատականի հետ 16/04/2024 12:49 ՊՆ պաշտոնյան մեղադրվում է մի շարք զորակոչիկների օգտին ապօրինի գործողություններ կատարելու համար 125.000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ 16/04/2024 12:47 Մենք չենք կարող պահանջատեր լինել Թուրքիայից, պահանջատեր լինենք, որ ի՞նչ. Հովիկ Աղազարյան (Տեսանյութ) 16/04/2024 12:38 Առողջապահության նախարարությունում խուզարկություն են իրականացնում 16/04/2024 12:33 Օգոստոսի 3-ը Հայաստանում կնշվի որպես Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր 16/04/2024 12:31 ՊՆ նախկին շենքը վաղը կպայթեցվի (Տեսանյութ) 16/04/2024 12:21 Նիկոլ Փաշինյանը կմասնակցի՞ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը 16/04/2024 12:14 Մալաթիայի գյուղմթերքների շուկայի տաղավարում հայտնաբերվել է տղամարդու դի 16/04/2024 12:04 Ստրուկի՞ վարքագիծ է․ չեմ կարծում, որ կարող է գտնվել որևէ արդարացում՝ հային ստիպելու մոռանալ իրեն պատճառված ցավը՝ ցեղասպանությունը. Ամիրխանյան 16/04/2024 11:52 Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Լիտվայի Հանրապետությունում է 16/04/2024 11:37 «Տիմոշա» ՍՊԸ արտադրության հալվաներում հայտնաբերվել է «Կադմիում» 16/04/2024 11:29 Անդրանիկ Քոչարյանը չէ, որ այդ խնդիրները պետք է լուծի. պաշտոն զբաղեցնելն ամենևին չի նշանակում, որ դու ամեն ինչից տեղյակ ես. Աշոտ Մելքոնյան 16/04/2024 11:11 Հայաստանի ժողովրդավարությանը անհրաժեշտ է, որ Եվրոպան, ԵՄ-ն ուս-ուսի կանգնած լինեն մեր կողքին. ՔՊ-ական 16/04/2024 11:00 Լոռու մարզի մի շարք բնակավայրերում 36 ժամ ջուր չի լինի 16/04/2024 10:55 Ոստիկանության ողջ համակարգին մաղթում եմ ազնիվ ծառայություն պետությանն ու պետականությանը, ոչ թե ինչ-ինչ խմբերի ու խմբային շահերի. Աշոտ Ահարոնյան 16/04/2024 10:49 «Անհանդուրժող ենք լինելու ցանկացած տեսակի բռնության հանդեպ». Վահե Ղազարյանը ոստիկաններին արժանապատիվ ծառայություն է մաղթում 16/04/2024 10:44 Գրողներն իրավական ուժով կպայքարեն՝ արդարության հասնելու համար 16/04/2024 10:41 Արագածոտնում գազաբալոններով բարձված «ԶԻԼ»-ը կողաշրջված հայտնվել է ձորակում 16/04/2024 10:38 Սա ծուղակ է, դադարեցրե՛ք այս քննարկումը, Հայոց ցեղասպանությունը ճանաչված փաստ է. Մարուքյանը՝ 1,5 մլն զոհերի անունները հաշվելու հայտարարության մասին (Տեսանյութ) 16/04/2024 10:33 Հասարակական տրանսպորտում առերևույթ խուլիգանության դեպքի հանգամանքները պարզվում են. ՔԿ-ն՝ ՔՊ-ական պատգամավորի հետ միջադեպից մանրամասներ է հայտնում 16/04/2024 10:30 Այս երկրի թիվ մեկ հերոսը զինծառայողն է և նա իր առաքելությանը համարժեք վարձատրություն պետք է ստանա. Տիգրան Աբրահամյան 16/04/2024 10:23 Հայկ Մարությանին կփոխարինի Գրիգորի Երիցյանը 16/04/2024 10:14 Նիկոլիստներ ու ՔՊ-իստներ, ձեր սերունդներն ամաչելու են, ինչպես այսօր ամաչում են 1937-ի կլյաուզնիկների հետնորդները. Շարմազանով 16/04/2024 10:10 Ջրատար խողովակի վթար՝ Մ-6‚ Վանաձոր-Ալավերդի-ՀՀ պետական սահման միջպետական ճանապարհին (Տեսանյութ) 16/04/2024 10:05 Լարսը բաց է 16/04/2024 10:01 «Ժողովուրդ». ԵՄ-ի համար հիմք է հանդիսանում Ալմաթիի հռչակագիրը, որը ստորագրվել է երկու երկրների կողմից 16/04/2024 09:58 «Ժողովուրդ». ՔՊ-ական պատգամավորը ոչ թե իր մտքով ու ցանկությամբ է գործել, այլ թիմակիցների ուղղորդմամբ 16/04/2024 09:56 «Փաստ». «Փող չունեն» թոշակ բարձրացնելու համար, բայց ոստիկանական զորքերի համար ամսական հավելումը 20 000-ից դարձավ 70 000 դրամ 16/04/2024 09:53 «Փաստ». Հունիս 1-ից Վրաստան մեկնողները պետք է պարտադիր ապահովագրեն կյանքն ու առողջությունը 16/04/2024 09:51 «Ժողովուրդ». ՀՀ դատական համակարգը 1-ից 7 բալային համակարգի սանդղակով գնահատվել է 2.75. հրապարակվել է «Freedom House»-ի զեկույցը 16/04/2024 09:46 «Հրապարակ». Թուրքիան ցեղասպանությունից հրաժարվելու նախապայման է առաջ քաշել` խաղաղության պայմանագիր ստորագրելու համար 16/04/2024 09:44 «Հրապարակ». ՔՊ-ականին վիրավորած երիտասարդին պատժելը նաև ինքնապաշտպանություն է 16/04/2024 09:43 «Փաստ». Ստացվում է, որ հերքելով՝ հաստատեցին 16/04/2024 09:38 «Ժողովուրդ». Այսօր կորոշվի, թե որ երեք դատավորները կգնան ՄԻԵԴ 16/04/2024 09:36 «Ժողովուրդ». Արարատյան դաշտի 1000 տիրազուրկ հորերից ջուրը հոսում է Թուրքիա. Փաշինյանի ներկայացրած փաստերն ու իրականությունը 16/04/2024 09:34 «Հրապարակ». Ովքեր են մասնակցել Աննա Հակոբյանի կազմակերպած «խորհրդավոր» ընթրիքին 15/04/2024 23:20 Թուրքական իշխանությունն է մշտապես առաջ տարել Հայոց ցեղասպանության զոհերի թիվը կասկածի տակ դնելու գաղափարը 15/04/2024 23:02 Փսորիազ․ Ինչպես մեղմել հետևանքները 15/04/2024 22:44 Արփա-Սևան ջրատարով 6 օրում Սևան է լցվել 10.782 միլիոն խորանարդ մետր ջուր, բայց լճի մակարդակն անցյալ տարվա համեմատ՝ ցածր է մնում 15/04/2024 22:25 Պատահար Ամասիայում․ «Toyota»-ն հայտնվել է գետում

Տվյալ բաժնի վերջին նյութերը