Թատրոնի միջազգային օրը՝ 45 մլն դրամ, Ջազի միջազգային օրը՝ 0 կոպեկ. Ջազի հայկական ասոցիացիայի նախագահը խտրականություն որակեց քաղաքապետարանի մոտեցումը

01/05/2021 16:03

Թատրոնի միջազգային օրը՝ 45 մլն դրամ, Ջազի միջազգային օրը՝ 0 կոպեկ. Ջազի հայկական ասոցիացիայի նախագահը խտրականություն որակեց քաղաքապետարանի մոտեցումը


Ջազի հայկական ասոցիացիան, լինելով փորձառու և պարկեշտ կազմակերպություն, 2021 թվականի փետրվարի 15-ից նամակ է ուղարկել Երևանի քաղաքապետարան, որպեսզի աջակցեն Ջազի միջազգային օրվան նվիրված մի ջոցառումը կազմակերպելուն, այս մասին այսօր հրավիրած ասուլիսի ժամանակ տեղեկացրեց ասոցիացիայի նախագահ Կարեն Մովսեսյանը:

«Քանի որ մենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից նամակ ենք ստացել, թե օրվա կապակցությամբ ի՞նչ ենք կազմակերպելու այս տարի Երևան քաղաքում, այն կցել ենք մեր նամակին ու ներկայացրել Երևանի քաղաքապետին: Սակայն ստացանք իրենց բանավոր պատասխանը՝ նպատակահարմար չենք գտնում կազմակերպել այդ միջոցառումը: Դա մեզ համար անակնկալ էր, նման բան չէինք սպասում: Ու այդ պահին մեզ ոչ ոք չի բացատրում պատճառը: Մոտ 10 օր անց կրկին բանավոր մեզ ասացին՝ այո, այս տարի ևս համատեղ կկազմակերպենք, բայց մի փոքր այլ ֆորմատով: Մենք համաձայնվեցինք», - մանրամասնեց նա:

Կարեն Մովսեսյանի խոսքով՝ այլ ֆորմատ ասելով նկատի են ունեցել, որ միջոցառումը Կասկադում չկազմակերպվի (նախորդ տարիներին մշտապես Կասկադում է կազմակերպվել), այլ իրականանա թանգարաններում: Ասոցիացիան այս առաջարկը ևս ընդունել է:

«Մեր կազմակերպությունը սկսեց աշխատանքները, հրավիրեցինք տեխնիկների, մասնագետների, պայմանավորվեցինք թանգարանների ղեկավարների հետ, բայց որոշ ժամանակ անց Երևանի քաղաքապետարանից կրկին բանավոր «հրահանգ» են ստանում. «Այս տարի չենք ուզում կազմակերպենք անգամ այդ ֆորմատով»: Ես չհասկանալով՝ ինչ է կատարվում, հանդիպեցի քաղաքապետի օգնականին ու բացատրեցի, որ սա 10-րդ հոբելյանական տարին է, ամբողջ աշխարհում տոնը նշվում է, ու սխալ կլինի այսպիսի վարկանիշային միջոցառումը Երևանը չնշի: Օրինակներ եմ ներկայացրել, թե որ երկրում ո՞նց ու ի՞նչ շուքով են կազմակերպում, կրկին ցույց եմ տվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի նամակը>։

Քաղաքապետարանն այս անգամ կրկին ձևաչափի փոփոխություն է կատարում. միջոցառումը կանցկացվի Սիրահարների այգում, նաև խոստանում են՝ կազմակերպելու համար ասոցիացիային 15 միլիոն դրամ կհատկացնեն

«Միջոցառման անցկացման վայրն ու 15 միլիոն դրամը հնչեցվել է հենց քաղաքապետարանի կողմից», - շեշտեց բանախոսը:

«Այս անգամ էլ այցելում ենք Սիրահարների այգի, պայմանավորվում, այգում 4 տեղ բեմ ենք նախատեսում, ինչը բավական բարդ աշխատանք է տեխնիկների համար: Սա հոբելյանական 10-րդ տարին է, ու ուզում էինք մի փոքր տարբեր ներկայանալ: Վստահելով քաղաքապետի խոսքին՝ ես նույնիսկ չեմ մերժել լրագրողներին ու հանրայնացրել եմ միջոցառման անցկացման վայրը: Սակայն որոշ ժամանակ անց իմանում եմ, որ չեղարկում են միջոցառումը», - ասաց ասոցիացիայի նախագահը:

Լուրը ստանալուն պես Կարեն Մովսեսյանը կապ է հաստատել քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանի հետ, որպեսզի պարզաբանում ստանա:

«Հետպատերազմյան իրավիճակ է, կորոնավիրուսի հետ կապված խնդիրներ կան, գումարի սղության հետ կապված խնդիրներ կան», - իր ներկայացնելով՝ խոսնակի պատճառաբանությունները բառացիորեն մեջբերեց ասոցիացիայի նախագահը:

«Ընդունեցի, որ պատճառները հարգելի են, բայց հետաքրքրվեցի՝ Ձեր թվարկածները հենց միայն Ջազի միջոզգային օրվա՞ն են վերաբերում: Եթե ոչ, այդ դեպքում 20 օր առաջ քաղաքապետարանի կողմից ինչպե՞ս կազմակերպվեց թատրոնի միջազգային օրը, որը մեծ միջոցառում էր Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի շենքում: Այդ պատճառներն այն ժամանակ չե՞ն գործել: Ինչո՞ւ եք խտրականություն դնում, ի՞նչ տարբերություն՝ Թատրոնի միջազգային օր, թե՞ Ջազի միջազգային օր: Առաջինի դեպքում ծախսում եք 45 միլիոն դրամ, երկրորդի դեպքում՝ 0 կոպեկ: Հիմա էլ պատճառաբանեցին, որ այդ նախահաշիվը հաստատվել էր դեռևս անցած տարի: Հարցնում եմ՝ իսկ դու գիտե՞ք, որ Ջազի միջազգային օրվա համար հատկացվող ամենամյա բյուջեն հստակեցված է դեռևս 2012 թվականից: Դրանից հետո հետևյալ արտահայտությունն է գալիս՝ «ում կուզենք՝ կտանք, ոնց կուզենք՝ կանենք, դա մեր իրավասության ներքո է»: Մեկտեղ ինձ ասում է՝ Ջազի միջազգային օրը Երևան քաղաքի մշակութային միջոցառումների ցանկից հանված է: Փաստորեն, ես այս ու այն կողմ եմ դիմում, մինչդեռ այդ օրը միջոցառումների շարքում չկա», - տարակուսանք հայտնեց վերջինս։

Սակայն Կարեն Մովսեսյանը որոշում է քաղաքապետի խոսնակի ասածը ստուգել քաղաքապետարանի պաշտոնական կայքի համապատասխան հատվածում, որտեղ նշվում է ի սկզբանե որոշված Երևան քաղաքի մշակութային միջոցառումների ցանկը, որոնք պետք է ֆինանսավորվեն պետական բյուջեից: Երևանի քաղաքապետի 2021 թվականի բյուջետային ցանկում սևով սպիտակի վրա գրված է՝ Ջազի միջազգային օր, ապրիլի 30

«Կա՛մ այս տղան տեղյակ չի՝ քաղաքապետարանում ինչ է կատարվում, կա՛մ պարզապես սուտասան է: Ինչևէ, սա թողնում եմ իր խղճին, կուղարկեմ իրեն, որ տեղեկանա», - նշեց նա՝ ակնարկելով Հակոբ Կարապետյանին:

Գրավոր մերժումը Ջազի միջազգային ասոցիացիայի նախագահը ստացել է հենց Ջազի միջազգային օրը: Այնտեղ նշված է, որ իրենց ներկայացրած հաշվարկը ողջամիտ կասկած է հարուցել ներկայացված ծախսերի ուռճացված լինելու առումով, ինչի կապակցությամբ ներկայումս Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումը քննություն է իրականացնում: Կարեն Մովսեսյանի մոտ, իր խոսքով, ողջամիտ կասկած է առաջանում՝ ինչի՞ վրա է ծախսվել Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ հատկացված 45 միլիոնը, այս անգամ ինքն է խնդրում՝ քննություն անցկացրեք: 

«Մենք իրենց ուղղակի աշխատանքային թուղթ ենք ներկայացրել, որը ոչ պաշտոնական թուղթ է հանդիսանում, չունի մեր ասոցիացիայի հետ կապված ո՛չ կնիք, ո՛չ ստորագրություն: Պետք է այդ «թղթի» շուրջ քննարկումներ ընթանային ու միասին որոշեինք, Բայց ոչ մի անգամ մեզ քննարկման չհրավիրեցին, ոչ մի զանգ, հարցում այդ թղթում գրվածի հետ կապված չստացանք»: 

Ջազի հայկական ասոցիացիայի նախագահը քաղաքապետարանին աշխատանքային եռօրյա ժամկետ տվեց, որպեսզի վերջինս հրապարակի Ջազի հայկական ասոցիացիայի կողմից քաղաքապետարանին ներկայացված ֆինանսական հաշվարկը: Փաստաթուղթ, որի տակ կլինի ասոցիացիայի կնիքը և ստորագրությունը: Եռօրյա ժամկետի ավարտից հետո Ջազի հայկական ասոցիացիան կդիմի դատարան՝ հերյուրանքի և իր անունը պախարակելու փորձի համար: 

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

31/07/2021 23:41 Ադրբեջանցիները թիրախային կրակ են արձակել Երասխի հատվածում սնունդ տեղափոխող մեքենայի վրա. ՊՆ (Լուսանկար) 31/07/2021 15:34 Բեզոսն այլևս աշխարհի ամենահարուստ մարդը չէ 31/07/2021 15:11 Բայդենը նահանգապետերի հետ հանդիպման է գնացել՝ դեմքին դեղին հետքերով 31/07/2021 14:36 Մեկնարկել են Condor ավիուղիների Ֆրանկֆուրտ-Երևան-Ֆրանկֆուրտ չվերթները 31/07/2021 14:26 Նոր Նորքում գործող առևտրի կենտրոնի մոտ կրակոցներ են հնչել. 6 անձ բերման է ենթարկվել (Shamshyan.com) 31/07/2021 14:17 Աշխարհում COVID-19-ով վարակվածների թիվը գերազանցել է 197,3 միլիոնը 31/07/2021 13:40 Չպետք է ֆինանսավորել երկրի, որը սպառնում է տարածաշրջանի անվտանգությանը. Ադամ Շիֆն՝ Ադրբեջանի մասին 31/07/2021 13:27 Երևանի ավտոբուսների պարկն առաջիկա ամիսներին կհամալրվի ևս 211 ավտոբուսով 31/07/2021 13:18 Առնվազն 20 մարդ է մահացել Աֆղանստանում տեղի ունեցած երկու վթարների հետևանքով 31/07/2021 13:04 ԱՄՆ կոնգրեսականն Ադրբեջանին հորդորել է անհապաղ դուրս գալ Հայաստանի տարածքից 31/07/2021 12:51 Հայաստանի առջև բացվում են միջուկային տեխնոլոգիաների կիրառման շրջանակն ընդլայնելու անսահմանափակ հնարավորություններ 31/07/2021 12:25 Բավ է «սև»-«սպիտակ», «նախկին»-«ներկա» խաղերով տարվելը. ռազմագերիների ազատ արձակումը մեր պետության միջազգային արժանապատվության հիմնահարց է. Գևորգ Դանիելյան 31/07/2021 12:17 Վերին Շորժայի անունը պետք է վերահայկականացվի. Իրանագետ 31/07/2021 11:48 Երկաթուղայինի օրը` օգոստոսի 1-ին, երթևեկությունը ներհանրապետական էլեկտրագնացքներով կլինի անվճար՝ բացառությամբ Երևան-Գյումրի էքսպրեսների 31/07/2021 11:28 Ադրբեջանը կրակ է բացել սահմանի Երասխի հատվածում ու փորձել ամրաշինական աշխատանքներ իրականացնել. ՊՆ 31/07/2021 11:23 Ռուս խաղաղապահները մեկ շաբաթում ապահովել են ավելի քան 2000 ավտոմեքենայի անվտանգ մուտքը Լեռնային Ղարաբաղ 31/07/2021 11:03 Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորանավիրուսի 243 նոր դեպք, մահացել է 6 մարդ 31/07/2021 10:38 Նոյեմբեր 9-ից հետո Հայաստանը միայն կորցնում է. այս իշխանությունն ի զորու չէ սպասարկելու Հայաստանի շահը. Էդուարդ Շարմազանով 31/07/2021 10:23 Ադրբեջանը հերքում է բազմաթիվ աղբյուրներով փաստագրված մեծ թվով հայ ռազմագերիների՝ իր վերհսկողության տակ գտնվելու փաստը. «Հենակետն» ամփոփել է շաբաթը 31/07/2021 10:16 44-օրյա պատերազմում զոհված Իսահակ Սիմոնյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով 31/07/2021 10:15 «Հրապարակ». 2013-ի միջադեպը կանխորոշեց Սահակյանի ճակատագիրը 31/07/2021 10:13 «Ժողովուրդ». Իշխող թիմը թեժ քննարկում է ունեցել հանձնաժողովների նախագահների ընտրության հարցի շուրջ 31/07/2021 10:11 «Հրապարակ». Իշխանականները մասնավոր զրույցներում խոստովանում են, որ սարսափում են նոր ընդդիմությունից 31/07/2021 10:09 «Փաստ». Իշխանական խմբակցությունում խուճապ է եղել, դրա համար արտահերթ են անցկացրել 31/07/2021 10:07 «Ժողովուրդ». Կսահմանվի սեղմված բնական և հեղուկ գազով աշխատելու համար ավտոմեքենաների վրա գազաբալոնային սարքավորումների վկայագրման կարգը 31/07/2021 10:06 «Հրապարակ». Մանդատների հանդիսավոր արարողություն տեղի չունեցավ, քանի որ ընդդիմադիրները դեմ են եղել դրան 31/07/2021 10:04 «Փաստ». Փաշինյանը մտածում է, թե համագործակցության ինչ ձևաչափ կարելի է մտածել, որպեսզի արևմտապաշտ շրջանակներին չնեղացնի 31/07/2021 10:03 «Ժողովուրդ». Իրավական գործընթացների անվան տակ քաղաքական հետապնդում են նախատեսում իրականացնել Արման Սահակյանի նկատմամբ 31/07/2021 10:01 «Հրապարակ». Իշխանական պատգամավորներին հրահանգել են զերծ մնալ Ռուսաստանի դեմ հայտարարություններ անելուց 31/07/2021 09:59 «Փաստ». Տարօրինակ չէ՞, որ հայհոյանքը քրեականացնող օրինագիծ է անցկացնում մի ուժ, որը դարձել է թշնամանքի, հայհոյախոսության հիմնական ներմուծողը 31/07/2021 09:57 «Ժողովուրդ». Իրավապահները խուզարկել են Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տունը 31/07/2021 09:55 «Հրապարակ». «Հայաստանն» ու «Պատիվ ունեմ»-ը, ԱԺ իրենց հասանելիք պաշտոնների հարցում համաձայնության են եկել 31/07/2021 09:51 Վերին Շորժայում մարդկանց անմիջապես վերևում ադրբեջանական մարտական դիրքն է. Արման Թաթոյան 31/07/2021 08:55 Հովհաննես Բաչկովը հաղթեց ադրբեջանցի մրցակցին և դուրս եկավ 1/4 եզրափակիչ 30/07/2021 20:58 Նիկոլ Փաշինյանը Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի նախագահին ասել է, որ Ադրբեջան թաքցնում է գերության մեջ պահվող անձանց ճշգրիտ թիվը 30/07/2021 19:55 «Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ»-ի ակտիվների մեծությունը հատել է 212 միլիարդ դրամի շեմը (Տեսանյութ) 30/07/2021 19:45 Հայաստանն ու Վրաստանը քննարկում են արագընթաց գնացքի գործարկման հնարավորությունը, ինչը թույլ կտա Երևանից Թբիլիսի հասնել 2-3 ժամվա ընթացքում 30/07/2021 19:00 Ջորջ Քլունիի կինը կրկին երկվորյակներով հղի է 30/07/2021 18:48 Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 23 564 դեպք 30/07/2021 18:35 Հայհոյանքը կդառնա քրեորեն պատժելի. ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց նախագիծը 30/07/2021 18:32 Արմեն Սարգսյանի՝ Ճապոնիա այցի համար ծախսվել է 16,9 միլիոն դրամ. նախագահը նաև խնայողություններ է արել՝ օգտվելով սովորական չվերթներից 30/07/2021 18:17 Գերմանիայի արևելքում զբոսաշրջրջիկներով ավտոբուս է վթարի ենթարկվել 30/07/2021 18:01 Հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը ՀՀ ԱԳՆ-ն որակում է պայթյունավտանգ. ակնկալում է Ադրբեջանի գործողություններին հասցեական գնահատական 30/07/2021 17:58 2021-ի հունվարից մինչև հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում Հայաստան պատվաստանյութերի տեղափոխման համար ծախսվել է մոտ 11 մլն դրամ 30/07/2021 17:55 «Իմ Արցախ». նոր երգ Մայա Աֆրիկյանի և Հրաչյա Սաֆարյանի կատարմամբ (Տեսանյութ) 30/07/2021 17:40 Ուկրաինան Թուրքիա օդանավ է ուղարկելու անտառային հրդեհները մարելու համար 30/07/2021 17:35 Եվրախորհրդարանի պատգամավորները դատապարտել են Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիան և կոչ արել դուրս բերել զորքերը ՀՀ տարածքից 30/07/2021 17:09 Կառավարությունը դադարեցրել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Գորիսի մասնաճյուղի գործունեությունը 30/07/2021 16:48 ՄԻՊ շենքի դիմաց քաղաքացու ինքնահրկիզման դեպքը Պաշտպանի հաստատության հետ որևէ առնչություն չունի 30/07/2021 16:45 Որոշ անձինք, ոգևորվելով այս օրենքով, ակտիվորեն հաշիվ են մաքրելու լրատվամիջոցների հետ. Աշոտ Մելիքյանը՝ անձին «ծանր վիրավորանք» հասցնելը քրեականացնելու մասին 30/07/2021 16:23 Առաքելությունն ավարտող ութերորդ գումարման ԱԺ-ն վերջին աշխատանքային օրն ավելի կարևոր հարց չունե՞ր որոշելու. Նավասարդյանը՝ հայհոյանքի քրեականացման նախագծի մասին 30/07/2021 16:09 ՀՀ կառավարությունը «Ոսկե ծիրան» կինոփառատոնի անցկացման համար 25 մլն դրամ է տրամադրել 30/07/2021 15:48 Տղամարդու հանցավոր գործունեության արդյունքում տուժել են երկու տասնյակից ավելի անձինք 30/07/2021 15:29 Արմեն Շեկոյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է թաղման հանձնաժողով 30/07/2021 15:13 Apple-ն արտոնագրել է օգտակար նոր ֆունկցիա իր սմարթֆոնների համար 30/07/2021 14:53 Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով 30/07/2021 14:40 Արցախից ծանր գանգուղեղային վնասվածքով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել 3-ամյա երեխա 30/07/2021 14:31 «Ես նմա՞ն եմ մարդու, որը վախենում է լրագրողներից». Ալեն Սիմոնյան 30/07/2021 14:04 Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց հայհոյանքը քրեականացնող նախագիծը 30/07/2021 13:57 ՀՀ տարածքում ադրբեջանական զինուժի շարունակվող ներկայությունը խաթարում է սահմանամերձ բնակավայրերում ապրող բնակչության բնականոն կյանքը. Արմեն Գրիգորյան 30/07/2021 13:55 ՌԴ ԱԳՆ. Հայ-ադրբեջանական սահմանի զինված միջադեպերը մտահոգիչ են. պատրաստ ենք տրամադրել բոլոր անհրաժեշտ օգնությունները իրավիճակը կարգավորելու համար 30/07/2021 13:50 Կարգալույծ է հռչակվել Տ. Պետրոս աբեղա Ազարյանը 30/07/2021 13:42 Սահմանային շերտում առանց թույլտվության տեսալուսանկարահանում անելու համար կսահմանվի տուգանք՝ 100 հազար դրամի չափով 30/07/2021 13:31 «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել է գումարով և ոսկյա իրերով պայուսակ 30/07/2021 13:20 Նիկոլ Փաշինյանն ԱԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել 30/07/2021 13:12 Ադրբեջանը սադրանքի է դիմել հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան ուղղությամբ. հայկական կողմից տուժածներ չկան. ՊՆ 30/07/2021 13:01 Թուրքական իշխանությունները հայտարարել են անտառային հրդեհների իրավիճակի բարելավման մասին 30/07/2021 12:40 Աշխարհում COVID-19-ով վարակվածների թիվը գերազանցել է 196,6 միլիոնը 30/07/2021 12:24 «Մոսկվայում սպասվում են բավականաչափ ծանր բանակցություններ, մեր պետականությունը վտանգված է». Նաիրա Զոհրաբյանը Նիկոլ Փաշինյանին հրավիրում է Ազգային ժողով (Տեսանյութ) 30/07/2021 12:12 Բացահայտվել է հերոինի խոշոր խմբաքանակ. Հայտնաբերված թմրամիջոցի արժեքը սև շուկայում հասնում է մոտ 45 միլիոն դոլարի. ՊԵԿ (Տեսանյութ) 30/07/2021 12:02 Նավթի համաշխարհային գները նվազում են 30/07/2021 11:49 ԱՀԿ-ն Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում գրանցել է կորոնավիրուսի չորրորդ ալիքը 30/07/2021 11:32 Առերևույթ չարաշահումներ՝ «Պրոֆեսոր Ռ. Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն»-ում. պետությանը պատճառվել է շուրջ 120 մլն դրամի վնաս 30/07/2021 11:18 Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղի Ամարաս վանք ուխտավորների այցի նախօրեին ապահովել են անվտանգությունը 30/07/2021 11:03 ՀՀ-ում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 264 նոր դեպք, մահվան՝ 6 դեպք 30/07/2021 10:53 «Զինվոր, ներիր ինձ, եթե կարծում ես` թերացել եմ ծառայությանս ընթացքում». Եռաբլուրում պետական մի պաշտոնյա իր շքանշանը թողել է Ալբերտ Հովհաննիսյանի շիրմաքարին. Լուսանկարներ 30/07/2021 10:45 Պենսիլվանիայում հինգ մարդ է վիրավորվել պտտահողմի պատճառով 30/07/2021 10:30 ՀՀ ԶՈՒ ՀՕՊ ստորաբաժանումները խոցել են Ադրբեջանի ԶՈՒ սպառազինության մեջ գտնվող «Aerostar» տիպի ԱԹՍ. Լուսանկարներ 30/07/2021 10:22 Հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով կրկնվող միջադեպերը լուրջ մտահոգություն են առաջացնում. ԵԱՀԿ գործող նախագահ 30/07/2021 09:59 «Հրապարակ». Կալանք՝ իշխանավորներին հայհոյելու համար 30/07/2021 09:56 «Ժողովուրդ». Փաշինյանը մտերիմների շրջանում ասել է, որ ռուսական կողմից «դաբրո» ունի Վահե Հակոբյանին զրկել պաշտոնից 30/07/2021 09:52 «Հրապարակ». Արմեն Գրիգորյանը ոչ միայն հաղթահարեց դիմադրությունը, այլև պաշտոնի բարձրացում ստացավ 30/07/2021 09:50 «Ժողովուրդ». Ջալալ Հարությունյանի դեմ մահափորձի գործով մեղադրյալ չկա 30/07/2021 09:48 «Հրապարակ». Վստրեչի Ապերին, նրա դստերը և որդուն հրավիրել են դատախազություն 30/07/2021 09:45 «Ժողովուրդ». Եթե ՌԴ-ն համաձայնի ծավալուն առաքելություն իրականացնել ՀՀ սահմաններին, ապա ՀԱՊԿ-ի մոնիտորինգային առաքելությունը ավելորդ է դառնում 30/07/2021 09:43 «Հրապարակ». Արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչներն էլ սիրահոժար չեն մասնակցում Փաշինյանի հետ հանդիպումներին 30/07/2021 07:54 Հայկական զինված ուժերի ՀՕՊ ստորաբաժանումները սահմանի Գեղարքունիքի հատվածում կասեցրել են ԱԹՍ-ների՝ ՀՀ օդային տարածք մուտք գործելու փորձեր. ՊՆ 29/07/2021 22:00 3.6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզի Շորժա գյուղից 3 կմ հյուսիս-արևելք 29/07/2021 21:11 ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսումը ուղղված կլինի տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը. Արմեն Գրիգորյանը զրուցել է Ֆիլիպ Ռիքերի հետ 29/07/2021 20:32 Համանախագահները կոչ են անում Հայաստանին և Ադրբեջանին կազմակերպել երկկողմ ուղղակի խորհրդակցություններ 29/07/2021 17:39 Ռուսաստանում մեկ ամսում երրորդ անգամ գրանցվել է COVID-19-ից մահվան օրական 799 դեպք 29/07/2021 17:23 The Guardian-ը նշել է Facebook-ի հիմնական խնդիրը 29/07/2021 17:10 Տյումենում վնասազերծվել են ահաբեկչական հարձակումներ ծրագրող ԻՊ-ի կողմնակիցները 29/07/2021 17:05 Երևանն ու Բաքուն պետք է հարթեն հակասությունները բացառապես դիվանագիտական ճանապարհով. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար 29/07/2021 16:55 Բելգիայում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 42-ի 29/07/2021 16:48 Պատերազմում վիրավորված զինծառայողները հնարավորություն կունենան վերականգնողական ծառայություններ ստանալ «էկզոսկելետոն» աջակցող միջոցի օգնությամբ 29/07/2021 16:42 Ջրհեղեղի պատճառով Աֆղանստանում մահացել է մոտ 150 մարդ 29/07/2021 16:40 Ջրականից տարհանվել է ևս մեկ հայ զինծառայողի աճյուն 29/07/2021 16:30 ՃՈ ավագ տեսուչը յուրացրել է իրեն վստահված ուրիշի առանձնապես խոշոր չափերով գույքը. Առաջադրված մեղադրանքում իրեն լիովին մեղավոր է ճանաչել 29/07/2021 16:17 44-օրյա ագրեսիայի հետևանքով Արցախի Հանրապետության տարածքների ապօրինի օկուպացիան ամրագրելու Ադրբեջանի փորձերն անթույլատրելի են. Արցախի ԱԳՆ