01/05/2021 12:50
«Հարենիքի» և ՀՀԿ-ի քաղաքական թիմի նույնիսկ պահեստային նստարանը զրոյական հաշվի վրա կթողնի Փաշինյանին թիմին, անգամ, եթե խաղա առանց դարպասապահի. Սոս Հակոբյան
«Հայրենիք» կուսակցության և «Հանրապետական» կուսակցության տեխնոկրատ գծի քաղաքական թիմի նույնիսկ պահեստային նստարանը զրոյական հաշվի վրա կթողնի Փաշինյանին թիմին, անգամ, եթե խաղա առանց դարպասապահի, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը։
«Երկու կողմից էլ մենք ունենք շատ հարուստ և փոխլրացնող ուղեղային թիմ, իրենց անցած ճանապարհի, պետական ծառայությունում հավաքած փորձի առումով, ինչը, դաշտում իմ կարծիքով բացառիկ է լինելու», - ասաց Սոս Հակոբյանը։
«Հայրենիք» և Հայաստանի Հանրապետական կուսակցությունները հայտարարել են արտահերթ խորհրդարանական ընըտրություններին դաշինքով մասնակցելու մասին։