01/05/2021 13:31
Կայացել է «ԱԱԾ պահեստազորի սպաների միության» անդրանիկ նիստը, որոշվել առաջիկա անելիքները
Կայացել է «Ազգային անվտանգության ծառայության պահեստազորի սպաների միություն» հասարակական կազմակերպության անդրանիկ նիստը։
Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են ՀՀ ԱԱԾ տնօրենի նախկին առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հրաչյա Վազգենի Հարությունյանի հիշատակը: Նիստի ընթացքում քննարկվել են կառույցի ծրագրային խնդիրներին և մոտեցումներին առնչվող հարցեր, որոշվել առաջիկա անելիքները։
«ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» ՀԿ-ն հիմնադրվել է ՀՀ ԱԱԾ տնօրենի նախկին առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հրանտ Միքայելի Եպիսկոպոսյանի, ՀՀ ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Վրեժ Խաչատուրի Արզումանյանի և ՀՀ ԱԱԾ նախկին տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, գնդապետ Միքայել Վազգենի Համբարձումյանի կողմից։