01/05/2021 11:18
Ամենօրյա աշխատանքով մեր աշխարհը պետք է դարձնենք բարեկեցիկ, ապահով և հարմարավետ. Տիգրան Ավինյան
Աշխատանքը քաղաքակրթության, մարդկային արժեքների և բարեկեցության հիմքն է, առանց որի չի կարող լինել մարդը և նրա ստեղծած աշխարհը, ֆեյսբուքյան էջում նշել է փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը՝ շնորհավորելով «Աշխատանքի օրվա» կապակցությամբ: Նրա խոսքով՝ ամենօրյա աշխատանքով մեր աշխարհը պետք է դարձնենք բարեկեցիկ, ապահով և հարմարավետ:
«Այդ նպատակի իրագործումն անցնում է աշխատանքում կատարելագործվելու, հմտանալու, արդյունք ստեղծելու ուղիով: Նորարարությունը, ժամանակակից տեխնոլոգիաները, թվայնացումն ու ինքնանպատակ քանակի փոխարեն արդյունքահենք որակը պիտի լինեն յուրաքանչյուրիս աշխատանքի հիմքը, որով կստեղծենք ապրելու համար բարենպաստ միջավայր և 21-րդ դարին համարժեք դիմակայուն պետություն ու հասարակություն», - նշել է Ավինյանը: