01/05/2021 12:20
Քիմ Քարդաշյանը պատասխանել է Արմեն Սարգսյանին
Հայազգի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը պատասխանել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի շնորհակալական նամակին։
«Շնորհակալություն նախագահ Սարգսյանին, որը միշտ ժամանակ է գտել ինձ Հայաստանի մասին պատմելու։ Շնորհակալություն Ամերիկայի Հայ դատի հանձնախմբին և բոլոր հայկական կառույցներին, ինչպես նաև յուրաքանչյուր հայի, որը պայքարել է ճանաչման օրվա համար։ Ես երջանիկ եմ, որ կարողացա օգնել բարձրացնել իրազեկությունը և միշտ շարունակելու եմ աջակցել այս գեղեցիկ երկրին»,- Twitter-ում գրել է Քարդաշյանը։
Հիշեցնենք՝ Արմեն Սարգսյանը երախտագիտություն էր հայտնել Քարդաշյանին Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում ներդրած ավանդի համար:
Քիմ Քարդաշյանին ուղղված նամակում նախագահ Սարգսյանը մասնավորապես նշել է.
«Ձեր և Ձեր ընտանիքի ազդեցությունը հսկայական է ոչ միայն ԱՄՆ-ում, այլև ողջ աշխարհում, և հրաշալի էր տեսնել, թե ինչպես Ձեր գործունեությամբ ու քայլերով կարողացաք կարևոր դերակատարում ունենալ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում: Շնորհակալ եմ, անխոնջ ջանքերի, անկեղծ նվիրումի և հանձնառության համար»: