03/05/2021 11:40
Իրականության հետ աղերս չունեն լուրերը, թե ոստիկանությունը «ակտիվորեն միջամտում է» նախընտրական գործընթացներին. Պարզաբանում
Ոստիկանությունից հայտնում են, թե իրականության հետ աղերս չունեն ԶԼՄ-ներում տարածվող այն լուրերը, թե ոստիկանությունը «ակտիվորեն միջամտում է» նախընտրական գործընթացներին։
«Ոստիկանությունը և՛ նախընտրնական շրջանում, և՛ բուն ընտրությունների ընթացքում ունի օրենքով հստակ սահմանված գործառույթներ և իրեն վերապահված խնդիրները կատարել ու կատարելու է բացառապես այդ լիազորությունների շրջանակում։
Հորդորում ենք հանրային գործընթացները մեկնաբանելիս ձեռնպահ մնալ կամայական գնահատումներ անելու և քաղաքացիներին ապակողմնորոշելու մերժելի գործելակերպից», - նշված է ոստիկանության ներկայացրած պարզաբանման մեջ։