03/05/2021 12:28
Եղել է առաջարկ, որը քննարկման փուլում է. որևէ հավանականություն չկա, որ կբավարարվի. Թագուհի Թովմասյանը՝ ՀՀԿ-«Հայրենիք» դաշինքի ցուցակում ընդգրկվելու մասին
Եղել է առաջարկ և այն քննարկման փուլում է, որևէ հավանականություն չկա, որ այդ առաջարկը կբավարարվի, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմայանը՝ մեկնաբանելով ՀՀԿ-«Հայրենիք» դաշինքի ցուցակում իր ներգրավվածության մասին տեղեկությունները:
«Ո՛չ ես եմ հաստատել, ո՛չ Արթուր Վանեցյանը, հետևաբար, խոսել այն մասին, ինչը երկու դերակարտարները չեն հաստատում՝ աբսուրդ է», - նշեց պատգամավորը:
Նա ընդգծեց, որ մի շարք հարցեր ունի, որոնց պատասխանները պետք է ստանա իրեն ընտրության գնալու առաջարկ անող բոլոր կողմերից: Թովմասյանն ասաց, որ որոշում դեռ չունի:
Նա նշեց, որ ամենևին պարտադիր չէ ինչ-որ մեկի հետ ընտրության գնալու որոշում կայացնի.
«Գուցե ես քաղաքական «թայմ աութ» եմ վերցնում և առաջիկա ընտրություններին չեմ մասնակցում: Ինքս ինձ պետք է համոզեմ՝ ինչ եմ ուզում»: