03/05/2021 12:54
Հասկանո՞ւմ ենք՝ ինչ ենք անում. Ադրբեջանի հետախուզությունը շատ փող ծախսելու անհրաժեշտություն չունի. Փաշինյանի արձագանքը՝ պատգամավորին (Տեսանյութ)
Ադրբեջանի հետախուզությունը շատ փող ծախսելու անհրաժեշտություն չունի, ի պատասխան ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանի հարցին, թե ինչո՞ւ չունենք կահավորված առաջնագիծ, ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
«Խնդրում եմ հաջորդ անգամ քարտեզներով հրապարակեք, օրինակ՝ կոորդինատ էսինչից էսինչը չունենք խրամատներ, այստեղ մի քիչ ուժեղ ենք, այստեղ չարժի հարձակվել: Հասկանո՞ւմ ենք՝ ինչ ենք անում ընդհանրապես», - արձագանքեց Փաշինյանը:
Պատգամավորը, սակայն, հակադարձեց, որ առաջնագիծն ուղիղ Ադրբեջանի տեսադաշտում է և ինքն իր հարցով ռազմական գաղտնիք չի բացահայտում:
«Հավաստիացնում եմ, որ ոչ միայն ադբրեջանցիները, այլև Դուք չեք կարող տեսնել այն ամենը, ինչ արվում է, որովհետև հսկայական մեծամասնությունն արվում է գաղտնի», - նշեց Փաշինյանը: