«Չեմ զարմանա, որ մեր հայկական վեղարի փոխարեն թմբուկի վրա իրենց կիսալուսինը բարձրացնեն». Շուշիի Սբ. Ղազանչեցոց եկեղեցու քահանան մտահոգված է

05/05/2021 19:19

«Չեմ զարմանա, որ մեր հայկական վեղարի փոխարեն թմբուկի վրա իրենց կիսալուսինը բարձրացնեն». Շուշիի Սբ. Ղազանչեցոց եկեղեցու քահանան մտահոգված է


Ազգային ինքնությունը դրսևորվում է նաև տվյալ ազգի հոգևոր ու մշակութային արժեքներով: Ուզո՞ւմ ես վերացնել ազգի պատմությունն իր բնօրրանում, ուրեմն առաջնահերթ վերացրու այդ արժեքները փաստող ամեն մի քար ու շինություն, ճարտարապետական ու գեղարվեստական ձեռագիր:

2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ սանձազերծած պատերազմի ընթացքում ադրբեջանական կողմը բարձր ճշգրտությամբ զինատեսակներով առաջինը հենց վանքերն ու եկեղեցիները խոցեց: Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց Մայր տաճարը մեկ օրվա մեջ 2 անգամ հայտնվեց թշնամու թիրախում: Իսկ երբ բերդաքաղաքի բանալիներն իրենց ձեռքն անցան, հիմնահատակ ոչնչացվեց 2 դարյա կենսագրություն ունեցող Կանաչ ժամը:

Օրեր առաջ համացանցը ողողվեց 150 տարվա պատմություն ունեցող «Շուշիի հարսի»՝ Սուրբ Ղազանչեցոցի նոր լուսանկարներով, որոնցում հստակ երևում է՝ թշնամին շինարարություն է սկսել եկեղեցում: Առաջին հայացքից կարող է թվալ, թե իրենց իսկ կողմից վնասված եկեղեցու արտաքին տեսքն են վերականգնում, սակայն հստակ իմանալով թուրք-ադրբեջանական ձեռագիրն ու կատարած վանդալիզմի բազմաթիվ օրինակներ՝ կարող ենք փաստել, որ Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում փորձում են ջնջել հայկական հետքը: Ամեն ինչ անելու են Ղազանչեցոցի հայկականությունը լավագույն դեպքում կասկածի տակ դնելու, վատագույն դեպքում՝ մոռացության տալու համար:

«Ճիշտ է՝ մենք էլ հստակ չգիտենք, թե այնտեղ հիմա ինչ են անում, բայց այս ամենից «լավ հոտ» չի գալիս, ոչ մի լավ հեռանկար չի երևում: Եկեղեցու հարևանությամբ գտնվող շենքում հյուրատուն ունեինք, այնտեղ էր նաև թեմի առաջնորդի սենյակը, հիմա այդ շենքն էլ չկա, հիմնահատակ քանդել են: Քանդել են նաև եկեղեցու տանիքը, գմբեթի վեղարը (գմբեթը տեղում է, միայն գմբեթի վեղարն (տանիք) է քանդվել, հեղ.): Չեմ կարողանում խելքին մոտ հիմնավորում գտնել, թե ինչի՞ համար են քանդել: Իհարկե, գիտեմ, որ եկեղեցուն հարվածելուց հետո տանիքն ամբողջությամբ վնասվել էր, բայց չեմ կարծում, որ տակի երկաթյա կոնստրուկցիան, որը բավական ամուր էր, կարող էր վնասված լինել: Ամեն դեպքում, դա կտրել ու հանել են՝ գմբեթին թողնելով միայն կլոր թմբուկը: Չեմ զարմանա, որ մեր հայկական վեղարի փոխարեն թմբուկի վրա իրենց կիսալուսինը բարձրացնեն: Նրանց ձեռագիրը դժվար թե փոխվի», - Aysor.am-ի հետ զրույցում նշեց Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու հոգևոր հովիվ, Արցախի թեմի հոգևոր սպասավոր Տեր Անդրեաս քահանա Թավադյանը:

Պատերազմից անմիջապես հետո ադրբեջանցիները եկեղեցու վրա դրոշ դրեցին ու պատերին անպարկեշտ գրություններ կատարեցին: Հոգևորականը հիշեցնում է՝ ռուս խաղաղապահների հրամանատար Ռուստամ Մուրադովի հորդորով դրոշը հանվեց, գրառումներն էլ ջնջվեցին:

«Շուշին Ադրբեջանի հսկողության տակ անցնելուց հետո Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու պահպանման պայմանավորվածություն է ձեռքբերվել: Խաղաղապահների հրամանատարն ասաց՝ անհոգ եղեք, ես հրահանգել եմ, որ իրենք այլևս ձեռք չտան եկեղեցուն: Իրենց հոգևոր ծառայողները, խաղաղապահները մեզ վստահեցնում էին, թե մի մտահոգվեք, եկեղեցին մեր հովանու տակ կլինի, մենք կվերանորոգենք ու կհսկենք: Իհարկե, այդ պահին դա մեզ հանգստացրեց, բայց նաև գիտեինք ադրբեջանցիների ձեռագիրը, կռահում էինք, թե ինչ պետք է լինի եկեղեցու ճակատագիրը: Առաջին իսկ օրերից սկսել են ջնջել հայկական բոլոր հետքերը. հին հայկական հուշաղբյուրների վրայից հանվեցին հայկական խաչերը ու ջնջվեցին հայկական գրությունները, հարթաքանդակները: Ինչ խոսք, դրանց փոխարեն անդրբեջանական գրություններ կհայտնվեն: Ամբողջությամբ հանել են եկեղեցու՝ 200 մետրից ավելի երկարությամբ պարիսպը, ճաղավանդակներն ու դրանց վրայի հրեշտակները, որոնք խորհրդանշում էին Շուշիի պահապան հրեշտակներին», - նշեց նա:

Հարցին՝ հնարավո՞ր է հիմնովին, անհետք վերացնել հայկական ձեռագիրը Շուշիի Մայր տաճարի վրայից, քահանան պատասխանեց.

«Ղազանչեցոցը շատ զարդանախշեր չունի. մեկ գրություն զանգակատան վրա էր, մեկը՝ եկեղեցու պատին, ու հրեշտակի տեսքով զարդանախշերն էին: Մեկ-երկու արձանագրություններ էլ գավիթի ներսում էին: Ժամանակակից տեխնիկայով այս ամենը ջնջելն ու իրենց ցանկալի գրությունը գրելը մի քանի րոպեի գործ է, խնդիր չէ իրենց համար: Եկեղեցու վերևի 4 անկյուններում պատի մեջ ապակուց խաչեր կան, դրանցից վերև՝ Սուրբ երրորդության պատկերով հարթաքանդակներ կան. ապակյա պատուհանները փոխել չեն կարողանա, դրանք որպես խաչ էլ կմնան, բայց այ քանդակները հանգիստ կարող են մաքրել: Իրենք ի սկզբանե հայտարարել են, որ Շուշին դարձնելու են ադրբեջանական մշակույթի կենտրոն, ու հենց դրա համար էլ հայկական ամեն ինչ այնտեղ ուզում են վերացնել»:

Անդրադառնալով հարցին՝ փորձե՞լ են պարզել, թե ինչո՞ւ ռուսական կողմը չկարողացավ գոնե եկեղեցու հսկողությունը իր ձեռքը վերցնել՝ քահանան նկատեց.

«Նրանք իրենց պայմանավորվածությունն ամեն անգամ խախտում են. նույնկերպ պայմանավորվել էին, որ մեր ուխտավորները Դադիվանք առանց խոչընդոտների պիտի գնան, բայց արդեն քանի անգամ է՝ չեն թողնում վանական համալիրին մոտենանք, հետ են ուղարկում՝ տարբեր պատճառաբանություններ բերելով: Ամեն անգամ փորձում են ինչ-որ կերպ մեր մուտքն արգելել, հոգեբանական ճնշում գործադրել, ասում են՝ մեր տարածքն է, դուք ո՞վ եք: Դրա նպատակն է, որ հիասթափվենք, հոգնենք ու էլ չգնանք: Եթե ժամանակին սահմանը Դադիվանքից մի քիչ հեռու դնեին, նման պատմությունների միջով չէինք անցի, վտանգն էլ ավելի քիչ կլիներ: Քանի դեռ մեր ռուս եղբայրները մանդատ չունեն, չեն կարող համառել, դեռ լսում են իրենց: Այլ ելք չկա, հակառակ դեպքում՝ ադրբեջանական կողմն ամեն պահի կարող է պահանջել, որ խաղաղապահները թողնեն Արցախը»:

Ի դեպ, Դադիվանքում մենք ներկա պահին 3 սարկավագ ու 3 կուսակրոն քահանա ունենք, որոնց անվտանգությունն ապահովում են ռուս խաղաղապահները: Տեր Անդրեասը վստահ է՝ եթե հայ հոգևորականն այնտեղ չլինի, վանական համալիրը մի քանի ժամ էլ չի գոյատևի, թուրքը կպայթեցնի, որպեսզի հայ ժողովուրդն այն կողմի վրա այլևս չթեքվի: 

Արցախի հոգևորականների շփումը սահմանափակվում է խաղաղապահների հետ Արցախում գտնվող ռուս հոգևորականի և այն խմբի հետ շփումով, որոնց առաքելությունը Լեռնային Ղարաբաղում հոգևոր ու մշակութային ժառանգության պահպանումն է: Հենց նրանք են կազմակերպում տեղաբնակների այցելությունները սրբավայրեր: Խոջալուի օդանավակայանի տարածքում էլ խաղաղապահները ներկա պահին ռուսական եկեղեցի են կառուցում, կողքին էլ՝ մզկիթ, քանի որ իրենց բանակը բազմազգ ու բազմակրոն է:

«Ես ռուս հոգևորականին 2 օր առաջ ցույց տվեցի Սուրբ Ղազանչեցոցի հին ու նոր լուսանկարները, նա էլ զարմացավ, բայց ի՞նչ կարող է անել: Միայն ասաց, որ նամակ է պատրաստում՝ Ռուս Ուղղափառ եկեղեցու պատրիարքին, բարձրաստիճան այլ հոգևորականներին ուղարկելու: Բայց թե ի՞նչ արձագանք կունենա, կամ ի՞նչ օգուտ կտա այդ նամակը՝ չգիտեմ: Ռուս հոգևորականն էլ անզոր է Շուշի մտնելու ու տեսնելու, թե այնտեղ ի՞նչ է կատարվում, ի՞նչ են անում: Խաղաղապահներից մեկ-երկու հոգի է կարողանում հայոց բերդաքաղաք գնալ, այն էլ՝ բարձր հրամանատարակազմից: Իրենց առաքելությունը խաղաղություն հաստատելն է, տարբերություն չդնելը: Ուզում են փորձել համակեցություն ապահովել, ամեն անգամ հարցնում են՝ ի՞նչ կլինի, որ միասին ապրեք, առևտուր անեք, աշխատեք: Ուզում են փոխել մարդկանց տրամադրությունները: Ու մենք ամեն անգամ օրինակներով փորձում ենք ցույց տալ իրենց, որ դա անհնար է», - մանրամասնեց հոգևորականը:

Իր հոգևոր կյանքի 30 տարիները Սուրբ Ղազանչեցոց եկեղեցուն նվիրած Տեր Անդրեասն, ով այժմ որպես հոգևոր հովիվ նշանակված է Խնածախ, Այգեստան, Լուսաձոր, Նորագյուղ, Սարդարաշեն և Պատարա համանքներում, այսքանից հետո անգամ հույսը չի կորցնում, որ գոնե հոգևոր ու մշակութային սպանդի հարցում աշխարհը կարձագանքի, թույլ չի տա, որ Աստծու տունը քանդվի: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն արդեն իսկ դատապարտել է Ադրբեջանի իշխանությունների կողմից իրականացվող մշակութային եղեռնագործությունը:

Հորգևորական-զրուցակիցս լավատես է: «Մենք դեռ մեր տան տերը պիտի լինենք»՝ հավատով ասում է նա ու ընդգծում՝ որքան լռում ենք, իրենք առաջ են գալիս ու իրենց ոտքերն ամրացնում մեր հողում, իսկ աշխարհն, ինչպես միշտ, այսօր էլ լուռ է:

«Այսօր դեռ անզոր ենք, բայց պետք է ուժ գտնենք, ավելի շատ աշխատենք, նորից համախմբվենք ու վերականգնենք մեր հայրենիքը, մեր տունը: Ու վստահ եմ՝ ամեն ինչ իր տեղը կգա: Թե չէ լավ չի լինելու, եթե ամեն ինչի համար լռենք ու հանդուրժենք, չարձագանքենք: Առանց այդ էլ՝ նրանք շատ են ոգևորված, երբեմն խմում են, օդ են կրակում, գոռգոռում են ու հայհոյում, ինչը մարդկանց վրա հոգեբանորեն ազդում է: Իհարկե, մեր զինվորն էլ է կանգնած, բայց մեր զինվորն այսօր մի քիչ կոտրված է, անզորության զգացում ունի դեռ., բայց կամաց-կամաց իրեն կվերագտնի ու կդառնա հաղթող... Լավատեսությունը կորցնել չի կարելի, եթե հույս չունենանք, թողնենք գնանք՝ ոչնչի չենք հասնի: Ոչինչ իզուր չէր. այո, շատ սխալներ կային, ու եթե մենք այդ սխալներից դաս քաղենք՝ կհաղթենք: Բայց, ցավոք, այդ սխալները դեռ շարունակվում են, ու ամենամեծն այն է, որ այդքան տառապանքից, զոհերից ու կորուստներից հետո դեռ միասնական չենք ու չենք ուզում ամրանալ: Դեռ կա նախանձը, չարությունն ու բարկությունը», - Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց Տեր Անդրեաս քահանա Թավադյանը:

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 16:49 Ուշ, թե շուտ՝ ամեն ինչ պարզ է դառնալու բոլորին, ու այս հետապնդումը կանգնելու է դրա քաղաքական հեղինակի կոկորդին․ Դավիթ Տոնոյանի փաստաբաններ Այսօր, 16:44 Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq Այսօր, 16:38 Մարմնամարզության աշխարհի գավաթ. Հայաստանի 4 ներկայացուցիչ եզրափակչում է Այսօր, 16:31 Պուտին-Ալիև բանակցություններ տեղի կունենան Մոսկվայում Այսօր, 16:22 Արցախցիների 65%-ը չի ուզում գնալ ՀՀ-ից, իսկ արտագաղթել ցանկացողների 35%-ը որպես պոտենցիալ հյուրընկալ երկիր տեսնում է ՌԴ-ն. Արցախի ՄԻՊ Այսօր, 16:18 Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների կողմից ՀՀ-ի տնտեսությունում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը Այսօր, 16:06 Փողոցային ճիշտ պայքար և լայն կոնսոլիդացիա ապահովելու պարագայում շատ կարճ ժամանակում հնարավոր է ամեն ինչ տանել իշխանափոխության. Անանյան (Տեսանյութ) Այսօր, 16:01 Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում. Վարդանաշեն գյուղի բնակիչները Մարգարա-Վանաձոր ճանապարհը փակել են, պահանջում են Կառավարության ներկայացուցիչներին Այսօր, 15:58 Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից Այսօր, 15:49 ՔԿ-ն հերքում է․ Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները բացարձակ մտացածին են Այսօր, 15:42 Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. պահանջում է անհապաղ և անվերապահ ազատ արձակել բոլոր հայ բանտարկյալներին Այսօր, 15:36 Արարատ Միրզոյանի ծեծի գործով մեղադրյալ Թորգոմ Ասատրյանի կալանքի ժամկետը երկարացվեց ևս 2 ամսով Այսօր, 15:34 «Ուիգմոր»-ի անձնակազմից որեւէ մեկի բերման ենթարկվելու կամ ձերբակալվելու վերաբերյալ լուրերը չեն համապատասխանում իրականությանը Այսօր, 15:27 Ինչքան էլ տարբեր ազատական հայացքներ կրող մարդիկ լինեն՝ ճղրտած շալվարներով և հետ սանրած մազերով, եվրոպական հայացքներով, դրանից ՀՀ անվտանգությունը չի շահելու. Զաքարյան (Տեսանյութ) Այսօր, 15:23 Մի՛ շտապեք թաղել հույսը, մի՛ կասկածեք իմ ու մեր հավատքին. սա է ՀՀ-ի և ՌԴ-ի ապագայի երաշխիքը. Զատուլինի պատասխանը՝ Մանուկյանին Այսօր, 15:16 ԱՄՆ Կոնգրեսում ամերիկյան իշխանություններից պահանջվել է հայության ապահով վերադարձ Արցախ Այսօր, 15:14 Առերևույթ խոշտանգման դեպքով, փաստաբանի ահազանգի հիման վրա ՄԻՊ-ն արագ արձագանքման այց է կատարել Այսօր, 15:12 G7-ը Հայաստանին և Ադրբեջանին հարաբերությունների հետագա կարգավորման կոչ է անում Այսօր, 15:07 «Ինձ ճիշտ հասկացեք՝ կոչեր շատ են եղել, բայց ինչ-որ մեկին չեմ ֆիքսել, որ ասի՝ Արարատ Միրզոյանին պետք է սպանել». Միրզոյանի անվտանգության պետը ցուցմունք տվեց Այսօր, 15:00 «Տնօրենը դպրոցում բիզնեսով է զբաղված, առևտուր է անում. դրա մասին բարձրաձայնել եմ ու դարձել եմ իր աչքի գրողը». ծնողը՝ Զովունիի դպրոցի տնօրենի մասին Այսօր, 14:57 Նա իր ադեկվատությունը կորցրել է, բայց պետք է ներողություն խնդրի ինձ զրպարտելու համար. Շահվերդյանին սպառնացողը դերասան «Պոնչոն» է Այսօր, 14:52 Պետությունը դեգրադացիայի մեջ է մտել. Վահե Հովհաննիսյան (Տեսանյութ) Այսօր, 14:47 Հայաստանն ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում. Լավրով Այսօր, 14:41 Հայաստանն ամենաշատ օգուտն է ստանում ԵԱՏՄ-ից․ Սերգեյ Լավրով Այսօր, 14:33 Լավրով. ԵՄ-ի և ԱՄՆ-ի՝ Հայաստանը Ռուսաստանից անջատելու գործողությունները «լկտի» և «անամոթ» են Այսօր, 14:29 Ռուսաստանը Հայաստանին դաշնակից է համարում. Լավրով Այսօր, 14:23 ԱԺ այցելած Երևանի Մուշեղ Գալշոյանի անվան թիվ 148 ավագ դպրոցի աշակերտների և ուսուցիչների հետ հանդիպել է պատգամավոր Տիգրան Պարսիլյանը Այսօր, 14:11 Արցախ վերդառնալու շանս կա, բայց ոչ արագ. Բեգլարյան Այսօր, 14:00 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար Այսօր, 13:48 Ասում էին՝ «տեսնենք պուլսը աշխատում ա՞, եթե աշխատում ա՝ պտի սպանենք, մորթենք». դատարանում ցուցմունք տվեց Արարատ Միրզոյանի անվտանգության աշխատողը Այսօր, 13:43 Փաշինյանն ընդունել է Գերմանական Վերականգնման վարկերի բանկի (KfW) պատվիրակության անդամներին Այսօր, 13:40 Ես միայն աղոթում էի, որ ճակատագրի կրկնություն չլինի, որ եղբորս տղաները մեր պես անհայր չմեծանան (Mediahub.am) Այսօր, 13:25 Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու մասին Այսօր, 13:13 Միշտ ասում էր՝ ոնց գյուղացի եղել եմ, այդպես էլ կամ. Համո Սահյանի որդին՝ հոր մասին Այսօր, 13:05 Սյունիքում տղամարդիկ ալկոհոլ են օգտագործել, հետո վիճել, մեկը սպանել է մյուսին, ապա դիակը այրել և թաղել իր այգում Այսօր, 12:54 ԱՆ-ն հայտնել է, թե որ ծառայություններն են ՀՀ-ում ամբողջ բնակչության համար պետպատվերով Այսօր, 12:51 Տաթևի վանքի շրջակայքում հիմնվում է պտղատու այգի՝ որպես զորակցություն Ռուբեն Վարդանյանի և գերեվարված հայրենակիցների Այսօր, 12:45 Զովունու դպրոցի փոխտնօրենը հոգեբանական ճնշումներ է գործադրում 7-րդ դասարանի աշակերտուհու վրա (Aravot) Այսօր, 12:40 Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի տնօրենը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ իր հասցեին սպառնալիքներ են հնչեցնում Այսօր, 12:31 Վանաձորի «Հորովել» երգի-պարի անսամբլը Հ. Թումանյանի հոբելյանական տարվան նվիրված իր գարնանային համերգաշրջանը կամփոփի մայիսի 15-ին Այսօր, 12:17 «Արմավիր» ՔԿՀ-ում խցերից հայտնաբերվել են բջջային հեռախոսներ և ներքին կանոնակարգի պահանջներին չհամապատասխանող այլ իրեր Այսօր, 12:06 Ռուսաստանի իրավապահների կողմից հետախուզման մեջ գտնվող 28-ամյա Արմենին հայտնաբերել են Սևանում ու կալանավորել Այսօր, 12:01 Պուտինին վստահում է հարցված ռուսաստանցիների 82%-ը Այսօր, 11:58 Մարտին կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն Այսօր, 11:56 Քննիչն ասել է, որ ՔՊ-ի կողմից հնչեցված «ականջներդ ու լեզուդ կկտրեմ»-ը քաղաքական գնահատական է. Թովմասյան Այսօր, 11:53 Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Այսօր, 11:47 Ողբերգական դեպք՝ Երևանում. Կիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու մարմին Այսօր, 11:43 Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին Այսօր, 11:37 Տոնացույցում Հարկ վճարողի օր ունենալը նպատակ ունի արժևորելու կարևոր ռազմավարական առաքելությունը. Բադասյան Այսօր, 11:34 Հայաստանի և Իրանի սահմանի չեզոք գոտում հայտնաբերվել է հինգ փաթեթ` մարիխուանայի նմանվող, դեղնականաչավուն չորացված բուսական զանգվածներով Այսօր, 11:26 Իրանական ՀՕՊ համակարգերը ոչնչացրել են Թավրիզում հայտնված իսրայելական ԱԹՍ-ները. կասկած չկա, որ դրանք արձակվել են Ադրբեջանի կամ բռնազավթված Արցախի տարածքից Այսօր, 11:20 Հիմա փորձի համար ժամը 4-ին գանք այստեղ, էլի արկղերը դրված են լինելու. Քաղաքապետարանի հերթական շրջայցը՝ փողոցային առևտուրը կանխելու համար (Տեսանյութ) Այսօր, 11:10 Սեռով պայմանավորված կանանց թիրախավորումը տարածված է հասարակական բոլոր մակարդականերում․ ՀՀ ՄԻՊ Այսօր, 11:08 Աքորի գյուղում պահեստ է հրդեհվել Այսօր, 11:06 Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում․ 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինը տեղում մահացել է Այսօր, 11:04 Քննարկվել են ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության՝ անհապաղ պաշտպանության կարիք ունեցող և կենսունակ արժեքների առաջարկները Այսօր, 11:00 Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Այսօր, 10:57 Արդյո՞ք Բաքուն հրաժարվել է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Այսօր, 10:55 Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար Այսօր, 10:38 Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ Վանաձորում, Օձունում, Գյումրիում, Երևանում` ապրիլի 22-ին և 23-ին Այսօր, 10:36 Կոտայքի Աղավնաձոր բնակավայրին հարող 1 հա հողամասը վերադարձվել է ՀՀ-ին Այսօր, 10:28 Փաշինյանի վերջին այցը Տավուշ նպատակ ուներ «սրբագրելու» Ոսկեպար կատարած նախորդ այցի սխալները. Աբրահամյան Այսօր, 10:16 «Եթե գոյաբանական մարտահրավերների առջեւ կանգնած երկրի ղեկավարը ժամանակ ունի զննել կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաեւ հրթիռները «զննելու» համար»․ Ի՞նչ է առաջարկում Տոնոյանը Փաշինյանին Այսօր, 10:09 Լարսը բաց է, բայց ՀՀ-ում կան փակ ավտոճանապարհներ Այսօր, 10:02 «Ժողովուրդ». «Գործ տալու» համար ստեղծված էլեկտրոնային համակարգի ծառայության վճարը կազմել է 46 մլն 236 հազար դրամ Այսօր, 10:01 «Հրապարակ». Ով և ինչպես է կազմակերպելու Քաղաքացու օրը Այսօր, 09:55 «Հրապարակ». Իր մտքում և վարքում արդեն իսկ ֆիքսել է, որ ճանապարհի այդ հատվածն ադրբեջանական է Այսօր, 09:50 «Ժողովուրդ». Հիվանդանոցները չեղարկո՞ւմ են պետպատվերով ծառայությունները Այսօր, 09:47 «Հրապարակ». Արդյո՞ք Փաշինյանը կմասնակցի Մոսկվայում կայանալիք միջոցառումներին, կմնա՞ շքերթին Այսօր, 09:46 «Ժողովուրդ». Իշխանությունները Արցախի հետ կապված ցանկացած բան սպառնալիք են համարում Այսօր, 09:44 «Հրապարակ». Փաշինյանն ասել է, որ հենց միջազգային հանրությունն է պահանջում զիջել Այսօր, 09:38 «Ժողովուրդ». ՀՀ-ում դպրոցներ, իհարկե, կառուցվում-վերանորոգվում են, սակայն նաև փակվում են, լուծարվում և շենքերը՝ վաճառվում 18/04/2024 22:54 Մուկոզիտ. Ինչպես բուժել բերանի խոցերը 18/04/2024 22:40 Մարզերում անձրև ու ամպրոպ է սպասվում, նաև քամու ուժգնացում 18/04/2024 22:23 Մահվան ելքով վրաերթ Արաբկիր վարչական շրջանում․ վարորդը դիմել է փախուստի 18/04/2024 22:12 Ավտոտնակ է այրվել Տիգրան Մեծի պողոտայում 18/04/2024 22:06 Հրդեհ Արթիկի անտառտնտեսության հարակից ձորում․ ջերմահարվել են ծառեր, կրակի մարմանը ներգրավվել են անտառտնտեսության աշխատակիցները 18/04/2024 21:56 Ջո Բայդենը հայտարարել է, որ իր քեռին մարդակերների զոհ է դարձել Նոր Գվինեայում 18/04/2024 21:39 ՔՊ-ի նիստ էր․ մասնակիցների հարցերին պատասխանել է Արմեն Գրիգորյանը 18/04/2024 21:18 Ինչ ավերածություններ են տեղի ունեցել Թուրքիայում՝ այսօր գրանցված երկրաշարժից 18/04/2024 21:10 ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը կայցելի Ռուսաստան 18/04/2024 20:55 Բրիտանիայում հայտարարել են, թե Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը վտանգ է ներկայացնում իրենց համար 18/04/2024 20:40 Հակամարտությունների գոտիներում օտարերկրյա ռազմական ներկայության ընդլայնումը կարող է հանգեցնել էսկալացիայի․ ՌԴ ԱԳՆ 18/04/2024 20:28 Մարմնամարզիկ Արթուր Դավթյանն աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ փուլում է 18/04/2024 20:14 Ադրբեջանը ոչնչացնում է հայկական պատմական հետքն օկուպացված Արցախում․ քանդել է Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին՝ «Կանաչ ժամը» 18/04/2024 20:01 Իզոսերոլոգիական հետազոտություններ․ Որ դեպքերում են արվում և ինչով են կարևոր 18/04/2024 19:48 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Թուրքիայի հյուսիսում 18/04/2024 19:41 Անհապաղ ազատ արձակել «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին, ովքեր ազատազրկվել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին քննադատելու համար․ Լրագրողների եվրոպական ֆեդերացիա 18/04/2024 19:32 Փաշինյանը գերմանական Fichtner-ի ներկայացուցիչների հետ է հանդիպել 18/04/2024 19:21 Արմեն Գրիգորյանն ու Բրիս Ռոքֆոյը ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպումն են քննարկել 18/04/2024 19:08 Բոլորին շնորհակալություն․ Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար հայտարարված դրամահավաքն ավարտվեց, անհրաժեշտ գումարը հավաքվեց 5-6 ժամում 18/04/2024 18:52 Իրական Հայաստանը Հայկական լեռնաշխարհն է՝ իր բնական, աստվածատուր սահմաններով. Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան 18/04/2024 18:37 Զառա Արամյանին վերակենդանացման բաժանմունքից տեղափոխել են հիվանդասենյակ 18/04/2024 18:23 Փաշինյանը Բրիս Ռոքֆոյի հետ քննարկել է Հայաստան-Եվրամիություն համագործակցությանը վերաբերող հարցեր 18/04/2024 18:11 «Պատճառները աշխարհաքաղաքական են»․ Բեգլարյանը՝ Արցախից ռուս խաղաղապահների հեռանալու մասին 18/04/2024 17:56 Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է, բրյուսելյան գործընթացն ամբողջովին թափանցիկ է․ ԱԳՆ խոսնակ 18/04/2024 17:41 Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն Իսրայելին զգուշացրել է՝ հարկ եղած դեպքում կհարվածի նրա միջուկային օբյեկտներին 18/04/2024 17:29 13 կգ քաշով տարբեր տեսակի թմրամիջոցների մաքսանենգության փորձ է արվել 18/04/2024 17:18 Քաղաքացիական հասարակությունը չի հասցնում արձագանքել ոստիկանության բռնության դեպքերին. ՀԿ նախագահ 18/04/2024 17:07 13-ամյա աղջկա նկատմամբ սեռական բռնություն կատարած 74-ամյա և 66-ամյա տղամարդկանց մեղադրանք է առաջադրվել

Տվյալ բաժնի վերջին նյութերը