«Չեմ զարմանա, որ մեր հայկական վեղարի փոխարեն թմբուկի վրա իրենց կիսալուսինը բարձրացնեն». Շուշիի Սբ. Ղազանչեցոց եկեղեցու քահանան մտահոգված է

05/05/2021 19:19

«Չեմ զարմանա, որ մեր հայկական վեղարի փոխարեն թմբուկի վրա իրենց կիսալուսինը բարձրացնեն». Շուշիի Սբ. Ղազանչեցոց եկեղեցու քահանան մտահոգված է


Ազգային ինքնությունը դրսևորվում է նաև տվյալ ազգի հոգևոր ու մշակութային արժեքներով: Ուզո՞ւմ ես վերացնել ազգի պատմությունն իր բնօրրանում, ուրեմն առաջնահերթ վերացրու այդ արժեքները փաստող ամեն մի քար ու շինություն, ճարտարապետական ու գեղարվեստական ձեռագիր:

2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ սանձազերծած պատերազմի ընթացքում ադրբեջանական կողմը բարձր ճշգրտությամբ զինատեսակներով առաջինը հենց վանքերն ու եկեղեցիները խոցեց: Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց Մայր տաճարը մեկ օրվա մեջ 2 անգամ հայտնվեց թշնամու թիրախում: Իսկ երբ բերդաքաղաքի բանալիներն իրենց ձեռքն անցան, հիմնահատակ ոչնչացվեց 2 դարյա կենսագրություն ունեցող Կանաչ ժամը:

Օրեր առաջ համացանցը ողողվեց 150 տարվա պատմություն ունեցող «Շուշիի հարսի»՝ Սուրբ Ղազանչեցոցի նոր լուսանկարներով, որոնցում հստակ երևում է՝ թշնամին շինարարություն է սկսել եկեղեցում: Առաջին հայացքից կարող է թվալ, թե իրենց իսկ կողմից վնասված եկեղեցու արտաքին տեսքն են վերականգնում, սակայն հստակ իմանալով թուրք-ադրբեջանական ձեռագիրն ու կատարած վանդալիզմի բազմաթիվ օրինակներ՝ կարող ենք փաստել, որ Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում փորձում են ջնջել հայկական հետքը: Ամեն ինչ անելու են Ղազանչեցոցի հայկականությունը լավագույն դեպքում կասկածի տակ դնելու, վատագույն դեպքում՝ մոռացության տալու համար:

«Ճիշտ է՝ մենք էլ հստակ չգիտենք, թե այնտեղ հիմա ինչ են անում, բայց այս ամենից «լավ հոտ» չի գալիս, ոչ մի լավ հեռանկար չի երևում: Եկեղեցու հարևանությամբ գտնվող շենքում հյուրատուն ունեինք, այնտեղ էր նաև թեմի առաջնորդի սենյակը, հիմա այդ շենքն էլ չկա, հիմնահատակ քանդել են: Քանդել են նաև եկեղեցու տանիքը, գմբեթի վեղարը (գմբեթը տեղում է, միայն գմբեթի վեղարն (տանիք) է քանդվել, հեղ.): Չեմ կարողանում խելքին մոտ հիմնավորում գտնել, թե ինչի՞ համար են քանդել: Իհարկե, գիտեմ, որ եկեղեցուն հարվածելուց հետո տանիքն ամբողջությամբ վնասվել էր, բայց չեմ կարծում, որ տակի երկաթյա կոնստրուկցիան, որը բավական ամուր էր, կարող էր վնասված լինել: Ամեն դեպքում, դա կտրել ու հանել են՝ գմբեթին թողնելով միայն կլոր թմբուկը: Չեմ զարմանա, որ մեր հայկական վեղարի փոխարեն թմբուկի վրա իրենց կիսալուսինը բարձրացնեն: Նրանց ձեռագիրը դժվար թե փոխվի», - Aysor.am-ի հետ զրույցում նշեց Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու հոգևոր հովիվ, Արցախի թեմի հոգևոր սպասավոր Տեր Անդրեաս քահանա Թավադյանը:

Պատերազմից անմիջապես հետո ադրբեջանցիները եկեղեցու վրա դրոշ դրեցին ու պատերին անպարկեշտ գրություններ կատարեցին: Հոգևորականը հիշեցնում է՝ ռուս խաղաղապահների հրամանատար Ռուստամ Մուրադովի հորդորով դրոշը հանվեց, գրառումներն էլ ջնջվեցին:

«Շուշին Ադրբեջանի հսկողության տակ անցնելուց հետո Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու պահպանման պայմանավորվածություն է ձեռքբերվել: Խաղաղապահների հրամանատարն ասաց՝ անհոգ եղեք, ես հրահանգել եմ, որ իրենք այլևս ձեռք չտան եկեղեցուն: Իրենց հոգևոր ծառայողները, խաղաղապահները մեզ վստահեցնում էին, թե մի մտահոգվեք, եկեղեցին մեր հովանու տակ կլինի, մենք կվերանորոգենք ու կհսկենք: Իհարկե, այդ պահին դա մեզ հանգստացրեց, բայց նաև գիտեինք ադրբեջանցիների ձեռագիրը, կռահում էինք, թե ինչ պետք է լինի եկեղեցու ճակատագիրը: Առաջին իսկ օրերից սկսել են ջնջել հայկական բոլոր հետքերը. հին հայկական հուշաղբյուրների վրայից հանվեցին հայկական խաչերը ու ջնջվեցին հայկական գրությունները, հարթաքանդակները: Ինչ խոսք, դրանց փոխարեն անդրբեջանական գրություններ կհայտնվեն: Ամբողջությամբ հանել են եկեղեցու՝ 200 մետրից ավելի երկարությամբ պարիսպը, ճաղավանդակներն ու դրանց վրայի հրեշտակները, որոնք խորհրդանշում էին Շուշիի պահապան հրեշտակներին», - նշեց նա:

Հարցին՝ հնարավո՞ր է հիմնովին, անհետք վերացնել հայկական ձեռագիրը Շուշիի Մայր տաճարի վրայից, քահանան պատասխանեց.

«Ղազանչեցոցը շատ զարդանախշեր չունի. մեկ գրություն զանգակատան վրա էր, մեկը՝ եկեղեցու պատին, ու հրեշտակի տեսքով զարդանախշերն էին: Մեկ-երկու արձանագրություններ էլ գավիթի ներսում էին: Ժամանակակից տեխնիկայով այս ամենը ջնջելն ու իրենց ցանկալի գրությունը գրելը մի քանի րոպեի գործ է, խնդիր չէ իրենց համար: Եկեղեցու վերևի 4 անկյուններում պատի մեջ ապակուց խաչեր կան, դրանցից վերև՝ Սուրբ երրորդության պատկերով հարթաքանդակներ կան. ապակյա պատուհանները փոխել չեն կարողանա, դրանք որպես խաչ էլ կմնան, բայց այ քանդակները հանգիստ կարող են մաքրել: Իրենք ի սկզբանե հայտարարել են, որ Շուշին դարձնելու են ադրբեջանական մշակույթի կենտրոն, ու հենց դրա համար էլ հայկական ամեն ինչ այնտեղ ուզում են վերացնել»:

Անդրադառնալով հարցին՝ փորձե՞լ են պարզել, թե ինչո՞ւ ռուսական կողմը չկարողացավ գոնե եկեղեցու հսկողությունը իր ձեռքը վերցնել՝ քահանան նկատեց.

«Նրանք իրենց պայմանավորվածությունն ամեն անգամ խախտում են. նույնկերպ պայմանավորվել էին, որ մեր ուխտավորները Դադիվանք առանց խոչընդոտների պիտի գնան, բայց արդեն քանի անգամ է՝ չեն թողնում վանական համալիրին մոտենանք, հետ են ուղարկում՝ տարբեր պատճառաբանություններ բերելով: Ամեն անգամ փորձում են ինչ-որ կերպ մեր մուտքն արգելել, հոգեբանական ճնշում գործադրել, ասում են՝ մեր տարածքն է, դուք ո՞վ եք: Դրա նպատակն է, որ հիասթափվենք, հոգնենք ու էլ չգնանք: Եթե ժամանակին սահմանը Դադիվանքից մի քիչ հեռու դնեին, նման պատմությունների միջով չէինք անցի, վտանգն էլ ավելի քիչ կլիներ: Քանի դեռ մեր ռուս եղբայրները մանդատ չունեն, չեն կարող համառել, դեռ լսում են իրենց: Այլ ելք չկա, հակառակ դեպքում՝ ադրբեջանական կողմն ամեն պահի կարող է պահանջել, որ խաղաղապահները թողնեն Արցախը»:

Ի դեպ, Դադիվանքում մենք ներկա պահին 3 սարկավագ ու 3 կուսակրոն քահանա ունենք, որոնց անվտանգությունն ապահովում են ռուս խաղաղապահները: Տեր Անդրեասը վստահ է՝ եթե հայ հոգևորականն այնտեղ չլինի, վանական համալիրը մի քանի ժամ էլ չի գոյատևի, թուրքը կպայթեցնի, որպեսզի հայ ժողովուրդն այն կողմի վրա այլևս չթեքվի: 

Արցախի հոգևորականների շփումը սահմանափակվում է խաղաղապահների հետ Արցախում գտնվող ռուս հոգևորականի և այն խմբի հետ շփումով, որոնց առաքելությունը Լեռնային Ղարաբաղում հոգևոր ու մշակութային ժառանգության պահպանումն է: Հենց նրանք են կազմակերպում տեղաբնակների այցելությունները սրբավայրեր: Խոջալուի օդանավակայանի տարածքում էլ խաղաղապահները ներկա պահին ռուսական եկեղեցի են կառուցում, կողքին էլ՝ մզկիթ, քանի որ իրենց բանակը բազմազգ ու բազմակրոն է:

«Ես ռուս հոգևորականին 2 օր առաջ ցույց տվեցի Սուրբ Ղազանչեցոցի հին ու նոր լուսանկարները, նա էլ զարմացավ, բայց ի՞նչ կարող է անել: Միայն ասաց, որ նամակ է պատրաստում՝ Ռուս Ուղղափառ եկեղեցու պատրիարքին, բարձրաստիճան այլ հոգևորականներին ուղարկելու: Բայց թե ի՞նչ արձագանք կունենա, կամ ի՞նչ օգուտ կտա այդ նամակը՝ չգիտեմ: Ռուս հոգևորականն էլ անզոր է Շուշի մտնելու ու տեսնելու, թե այնտեղ ի՞նչ է կատարվում, ի՞նչ են անում: Խաղաղապահներից մեկ-երկու հոգի է կարողանում հայոց բերդաքաղաք գնալ, այն էլ՝ բարձր հրամանատարակազմից: Իրենց առաքելությունը խաղաղություն հաստատելն է, տարբերություն չդնելը: Ուզում են փորձել համակեցություն ապահովել, ամեն անգամ հարցնում են՝ ի՞նչ կլինի, որ միասին ապրեք, առևտուր անեք, աշխատեք: Ուզում են փոխել մարդկանց տրամադրությունները: Ու մենք ամեն անգամ օրինակներով փորձում ենք ցույց տալ իրենց, որ դա անհնար է», - մանրամասնեց հոգևորականը:

Իր հոգևոր կյանքի 30 տարիները Սուրբ Ղազանչեցոց եկեղեցուն նվիրած Տեր Անդրեասն, ով այժմ որպես հոգևոր հովիվ նշանակված է Խնածախ, Այգեստան, Լուսաձոր, Նորագյուղ, Սարդարաշեն և Պատարա համանքներում, այսքանից հետո անգամ հույսը չի կորցնում, որ գոնե հոգևոր ու մշակութային սպանդի հարցում աշխարհը կարձագանքի, թույլ չի տա, որ Աստծու տունը քանդվի: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն արդեն իսկ դատապարտել է Ադրբեջանի իշխանությունների կողմից իրականացվող մշակութային եղեռնագործությունը:

Հորգևորական-զրուցակիցս լավատես է: «Մենք դեռ մեր տան տերը պիտի լինենք»՝ հավատով ասում է նա ու ընդգծում՝ որքան լռում ենք, իրենք առաջ են գալիս ու իրենց ոտքերն ամրացնում մեր հողում, իսկ աշխարհն, ինչպես միշտ, այսօր էլ լուռ է:

«Այսօր դեռ անզոր ենք, բայց պետք է ուժ գտնենք, ավելի շատ աշխատենք, նորից համախմբվենք ու վերականգնենք մեր հայրենիքը, մեր տունը: Ու վստահ եմ՝ ամեն ինչ իր տեղը կգա: Թե չէ լավ չի լինելու, եթե ամեն ինչի համար լռենք ու հանդուրժենք, չարձագանքենք: Առանց այդ էլ՝ նրանք շատ են ոգևորված, երբեմն խմում են, օդ են կրակում, գոռգոռում են ու հայհոյում, ինչը մարդկանց վրա հոգեբանորեն ազդում է: Իհարկե, մեր զինվորն էլ է կանգնած, բայց մեր զինվորն այսօր մի քիչ կոտրված է, անզորության զգացում ունի դեռ., բայց կամաց-կամաց իրեն կվերագտնի ու կդառնա հաղթող... Լավատեսությունը կորցնել չի կարելի, եթե հույս չունենանք, թողնենք գնանք՝ ոչնչի չենք հասնի: Ոչինչ իզուր չէր. այո, շատ սխալներ կային, ու եթե մենք այդ սխալներից դաս քաղենք՝ կհաղթենք: Բայց, ցավոք, այդ սխալները դեռ շարունակվում են, ու ամենամեծն այն է, որ այդքան տառապանքից, զոհերից ու կորուստներից հետո դեռ միասնական չենք ու չենք ուզում ամրանալ: Դեռ կա նախանձը, չարությունն ու բարկությունը», - Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց Տեր Անդրեաս քահանա Թավադյանը:

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 15:46 Կոլորադոյում հրաձգության հետևանքով կան զոհեր Այսօր, 15:35 «Ընտրություններն իսկապես ամեն ինչ դրեցին իրենց տեղը». Նիկոլ Փաշինյանը քաղաքական խորհրդակցություն է ունեցել Արամ Սարգսյանի հետ Այսօր, 15:06 ՀՀ ՄԻՊ-ի և Վրաստանի հանրային պաշտպանի համատեղ փորձը պետական սահմանի անցման կետերի մշտադիտարկման հարցում համարվել է առաջատար Եվրոպայում Այսօր, 14:50 ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատարը հարգանքի տուրք է մատուցել Հայրենական պատերազմում զոհված մարտիկների հիշատակին Այսօր, 14:40 Իշխող քաղաքական ուժն ու դրա ղեկավարը պատկերացում չունեն Հայաստանի զարգացման վերաբերյալ. օրվա կուրսով ապրող իշխանություն է. Քաղտեխնոլոգ Այսօր, 14:23 Լիտվայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ Այսօր, 14:17 Տեղի են ունեցել «Հայոց պատմություն» և «Ֆիզիկա» առարկաների միասնական քննությունները. հայտագրվել էր 2759 դիմորդ Այսօր, 13:59 Տեղաբաշխվել են 30 մլն 900 հազար դրամ ծավալով պարտատոմսեր (Տեսանյութ) Այսօր, 13:54 Ովքեր այլ անձի փոխարեն քվեարկելու մասին դիմում ներկայացնելու իրավունք ունեն. պարզաբանում է ԿԸՀ-ն Այսօր, 13:44 Սիրիացի սակրավորները ոչնչացրել են գրոհաինների հենակետ Այսօր, 13:31 Վաղը մի քանի ժամով կդադարեցվի Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի և Վարդանիձոր գյուղի ջրամատակարարումը Այսօր, 13:22 Մատվիենկո. Հուսով ենք, որ Հայաստանը կշարունակի համագործակցությունը Ռուսաստանի Դաշնության հետ բոլոր ոլորտներում Այսօր, 13:10 ՀՀ նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ՔՊ-ի հաղթանակի առթիվ Այսօր, 13:02 Ճապոնիայում տղամարդը դանակով հարձակվել է մարդկանց վրա. կան վիրավորներ Այսօր, 12:49 Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 5 դեպք Այսօր, 12:37 Էլեկտրաէներգիայի լարման տատանումների պատճառով զգալիորեն նվազել է սպառողներին մատակարարվող ջրաքանակը. «Վեոլիա Ջուր» Այսօր, 12:29 Կարծում եք՝ ինչ-որ մանդատների համա՞ր ենք գնում խորհրդարան. օրակարգում մնալու է իշխանություն վերցնելու, վարչապետ դառնալու հարցը. Քոչարյան Այսօր, 12:13 Պատրաստ եմ պրոֆեսոր Արմեն Չարչյանին տալ երաշխավորագիր կալանքից ազատման համար. Սոֆյա Հովսեփյան Այսօր, 12:05 Ես չեմ նկատել հաշտության ձեռք. դա ոճ է դրսի աշխարհին ինչ-որ բան ցույց տալու համար. Քոչարյանը՝ Փաշինյանի մասին Այսօր, 11:59 Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղի 150 ուխտավորի և բնակիչի ուղեկցել են Ամարասի և Գանձասարի քրիստոնեական վանքեր Այսօր, 11:49 Ավելի շատ հակված եմ իմ մանդատը չվերցնել. ինձ խորհրդարանում չեմ տեսնում. Քոչարյան Այսօր, 11:38 Մանդատները վերցնել կամ չվերցնելու վերաբերյալ «Հայաստան» դաշինքում դեռ վերջնական որոշում չունենք. Ռոբերտ Քոչարյան Այսօր, 11:35 Եթե իշխանությունը շարունակի նույն ոճով, ՀՀ-ն կանգնած է լինելու ևս մեկ արտահերթ ընտրության առաջ. Քոչարյան Այսօր, 11:32 Սա երևի հեղափոխության վերջին փամփուշտն էր. Ռոբերտ Քոչարյան Այսօր, 11:24 «Պատերազմից մինչև ՀՀ իշխանությունների հետ հարաբերություններ». Արցախի նախագահը Ստեփանակերտի հրապարակում հանդես է գալու ուղերձով Այսօր, 11:14 Գերիների փոխանցումը հնարավոր չէր լինի, եթե ռուսական կողմի նախապատրաստական աշխատանքները չլինեին. ՌԴ դեսպան Այսօր, 11:10 Մեր տարածքում ոչ մի զիջում չենք պատրաստվում կատարելու և զիջումներ չեն լինելու. Արտակ Դավթյան Այսօր, 11:02 Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 77 դեպք, մահացել է 4 մարդ Այսօր, 10:48 Ռուսական կողմի հետ բանակցություններ են ընթանում սահմանին սահմանապահներ տեղակայելու ուղղությամբ. ԶՈՒ ԳՇ պետ Այսօր, 10:33 ԱՄՆ-ն շնորհավորել է Հայաստանին ընտրությունների կապակցությամբ՝ կոչ անելով հարգել ընտրությունների արդյունքները Այսօր, 10:14 Միհրան Հակոբյանի մեքենայի տակ նռնակ են գցել. Լուսանկարներ Այսօր, 10:07 Սյունիքի և Գեղարքունիքի որոշ հասցեներում գազ չի լինի Այսօր, 09:55 «Ժողովուրդ». Երեք տարում ՔՊ-ի ձայները պակասել են 197 000-ով Այսօր, 09:53 «Փաստ». Այս ճգնաժամը կարող է հանգեցնել Հայաստանի պետականության կորստին. Սարգսյան Այսօր, 09:51 «Հրապարակ». 2018-ին Կոտայքի մարզում ԲՀԿ-ն զիջեց «Իմ քայլին», իսկ 2021-ին` «ՔՊ»-ին ու «Հայաստան» դաշինքին Այսօր, 09:49 «Ժողովուրդ». Առաջին դեպքն է իր ձևավորման օրվանից, երբ ԲՀԿ-ն չի անցնում խորհրդարան Այսօր, 09:44 «Հրապարակ». Օնիկին հանեց, որ բանակն օգտագործի. քվեարկության դիմաց «պարգևատրել» են 5-հազարական դրամով Այսօր, 09:42 «Փաստ». Արևմտյան ֆինանսավորմամբ ՀԿ-ները ակնհայտ սպասարկում են Փաշինյանի ու նրա թիմի շահերը Այսօր, 09:39 «Հրապարակ». Փաշինյանն աչքի լույսի պես պիտի պահպանի ԱԺ անցած իր պատգամավորներին Այսօր, 09:34 «Ժողովուրդ». Նոր խորհրդարանը կազմավորված համարվելու է հունիսի 28-ին, առաջին նիստը տեղի կունենա հուլիսի 5-ի Այսօր, 09:30 «Հրապարակ». Եթե «թավիշի» ժամանակ էր երկրում իրավական «բեսպրեդել» տիրում, ապա «պողպատե մանդատի» պարագայում ինչի՞ ենք ականատես լինելու 21/06/2021 20:32 ՀՔԾ-ն Արմեն Չարչյանին որպես մեղադրյալ է ներգրավել, քննարկվում է նրան կալանավորելու հարցը 21/06/2021 19:29 Սերգեյ Շոյգուն Վաղարշակ Հարությունյանին շնորհավորել է Հայաստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ 21/06/2021 19:06 Կրակոցներ՝ Գուլակյան փողոցում 21/06/2021 19:04 «Մանախ» մականվամբ հայտնի Արթուր Այվազյանին մեղադրանք է առաջադրվել 21/06/2021 19:02 Պայքարը շարունակվելու է, սխալ է անհաջողության ողջ բեռը հասարակության վրա բարդելը. «Պատիվ ունեմ» 21/06/2021 18:04 Մալիում գրոհայինները հարձակվել են ֆրանսիացի զինվորականների վրա 21/06/2021 17:50 Պուտինը հայտարարել է, որ կորոնավիրուսի վտանգը դեռ չի նահանջել 21/06/2021 17:41 ԲՀԿ-ն ձեռնպահ է մնում արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները գնահատելուց՝ թույլ տված բազմաթիվ խախտումների պատճառով 21/06/2021 17:31 «Վանաձոր» ԲԿ-ում հոսպիտալացվել է աղիքային վարակին բնորոշ ախտանշաններով 16 քաղաքացի, որից 10-ը երեխա է. ԱՆ 21/06/2021 17:23 Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 17 378 դեպք 21/06/2021 17:02 Ընթացք է տրվել առերևույթ ընտրական հանցագործությունների մասին 319 հաղորդման, հարուցվել է 6 քրգործ. Դատախազություն 21/06/2021 16:49 «Հայաստան» դաշինքն օգտագործելու է ընտրության արդյունքները վիճարկելու ողջ գործիքակազմը. սկսում է քաղաքական կոնսուլտացիաներ 21/06/2021 16:47 Դեռահասները կոտրել են Ալմաստ-Շորժա գնացքի ապակիները, ձողեր են խփել գծերի վրա, տուժածներ չկան. ՀԿԵ 21/06/2021 16:41 Հայաստանում ընտրությունները նոր են տեղի ունեցել, դեռ վաղ է դատել տարածաշրջանի վրա դրանց ազդեցության մասին. Լավրով 21/06/2021 16:19 Պատերազմի հետևանքով զոհված ևս 34 հերոս զինծառայողների ընտանիքներ հատուցում են ստացել 21/06/2021 16:08 «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հարգում է ժողովրդի որոշումը. Հայտարարություն 21/06/2021 15:57 Գեղարքունիքի Դդմաշեն գյուղի գազամատակարարումը կդադարեցվի 21/06/2021 15:52 Իշխանություններն իրենց մանդատն իրականացրել են պրոֆեսիոնալ կերպով. ԺՀՄԻԳ առաքելության ղեկավար 21/06/2021 15:49 Ադրբեջանը Հայաստանին առաջարկել է սկսել հարաբերությունների կարգավորում 21/06/2021 15:34 «Հայաստան» դաշինքի համար ընտրության արդյունքներն ընդունելի չեն. կդիմեն ՍԴ (Փաստինֆո) 21/06/2021 15:28 Ամբողջությամբ ընդունում ենք ընտրությունների արդյունքները. ԵԽԽՎ առաքելության ղեկավար 21/06/2021 15:24 Ոստիկանությունը պատգամավորի թեկնածուի առաջադրման կապակցությամբ ՀՀ-ում մշտապես բնակվելու վերաբերյալ տեղեկանքներ տրամադրելու 3.608 դիմում է քննարկվել 21/06/2021 15:17 ԿԸՀ-ն բավարարել է ընտրակաշառք տալու համար ձերբակալված պատգամավորության թեկնածուի վերաբերյալ միջնորդությունները 21/06/2021 15:07 Բաքուն պատմել է, թե ինչ է ակնկալում Երևանից ընտրություններից հետո 21/06/2021 14:36 Եվս 1 անձ է ձերբակալվել ընտրակաշառք առաջարկելու կասկածանքով 21/06/2021 13:59 Պեսկով. Տեսնում ենք, որ Փաշինյանի կուսակցությունը համոզիչ հաղթանակ է տարել 21/06/2021 13:56 Ադրբեջանն այս պահին չի քննարկում հայ ռազմագերիներին հանձնելու հարցը. Նաիրա Զոհրաբյան 21/06/2021 13:44 Նիկոլ Փաշինյանն այցելել է «Եռաբլուր» պանթեոն. Լուսանկարներ 21/06/2021 13:36 Հունիսի 21-26-ը հանրապետության ամբողջ տարածքում սպասվում է խիստ բարձր ջերմային ֆոն 21/06/2021 13:24 ՔՊ-ն վայելում է հասարակության 1/4-ի վստահությունը, սակայն խորհրդարանական մեծամասնություն է կազմելու. անարդարության լուծման եղանակը մյուս ուժերի բոյկոտն է. Ղազարյան 21/06/2021 13:16 Ժամանակ առ ժամանակ հայկական ու ադրբեջանական կողմերը կատարել են դիերի փոխանակում. ԱԻՊԾ 21/06/2021 13:04 Աշխարհում COVID-19-ով վարակվածների թիվը գերազանցել է 178 միլիոնը 21/06/2021 12:52 «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների առաքելությունը իրագործելու միակ եղանակը մանդատներից հրաժարվելն է. Տիգրան Աթանեսյան 21/06/2021 12:44 Էսի տղաս ա, զոհված ա, մեռնեմ կյանքիդ, շնորհակալ եմ. Եռաբլուրում զինվորի մայրը՝ Փաշինյանին (Տեսանյութ) 21/06/2021 12:37 Ի՞նչ կլինի, եթե «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները հրաժարվեն մանդատներից. ԿԸՀ նախագահի պարզաբանումը (Տեսանյութ) 21/06/2021 12:30 Առերևույթ ընտրական հանցագործությունների դեպքերով ստացվել և նախապատրաստվել է 87 նյութ, 2 քրեական գործ. ՔԿ 21/06/2021 12:21 Երեխիս որ կորցրեցի՝ չուզեցի Ձեզ կորցնեմ, շնորհակալ եմ, որ Դուք մնացիք, ցավս մի քիչ թեթևացավ. Զոհվածի մայրը՝ Փաշինյանին (Տեսանյութ) 21/06/2021 12:18 Հուսով եմ՝ ընտրությունների արդյունքները հնարավորություն կտան ամրացնել պատերազմի հետևանքով խարխլված անվտանգային դիրքերը. Արայիկ Հարությունյանը ուղերձ է հղել Փաշինյանին 21/06/2021 12:09 Եվս 5 անձ է ձերբակալվել ընտրակաշառք առաջարկելու կասկածանքով 21/06/2021 11:58 «Քաղաքացիական պայմանագիր»-ն ԱԺ-ում կունենա 71 պատգամավոր ու իմ գլխավորությամբ կձևավորի կառավարություն. Նիկոլ Փաշինյան 21/06/2021 11:40 Հայաստանում ընտրություններն անցկացվել են բաց, արդար և օբյեկտիվ. ԱՊՀ դիտորդական առաքելություն 21/06/2021 11:32 ԵՄ ԱԳՆ ղեկավարները կհաստատեն Բելառուսի դեմ նոր անձնական պատժամիջոցներ 21/06/2021 11:16 Արդյունքները պետք է բողոքարկվեն պարտադիր. խախտումներ էր, որ ֆիքսում էինք ընտրատեղամասերում. Էլիբեգովա 21/06/2021 11:06 Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 26 դեպք, մահացել է 1 մարդ 21/06/2021 10:53 Իշխանության ապօրինի յուրացման գործընթացն ավարտվեց. պետք է շնորհավորել Փաշինյանին, Սարգսյանին, Ծառուկյանին, Մարուքյանին, նաև Էրդողանին ու Ալիևին. Ղազարյան 21/06/2021 10:45 Հնդկաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսային մուտացիայի նոր տեսակ 21/06/2021 10:28 Ամենքդ կոտորվելու եք, որովհետև կանչեցի ձեզ, բայց չլսեցիք, խոսեցի՝ ականջ չդրեցիք, իմ առաջ չարություն կատարեցիք և, ինչ չէի ցանկանում, ա՛յն ընտրեցիք. Բագրատ Սրբազան 21/06/2021 10:11 Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 64 հազար 293 քաղաքացի 21/06/2021 10:04 Իրանական «Բուշեր» ԱԷԿ-ը հոսանքազրկվել է 21/06/2021 09:37 ՔՊ-ն կունենա սահմանադրական մեծամասնություն և կձևավորի կառավարություն. Նիկոլ Փաշինյան 21/06/2021 08:26 Խորհրդարան են անցնում Փաշինյանի, Քոչարյանի, Վանեցյանի գլխավորած քաղաքական ուժերը 21/06/2021 02:39 «Հայաստան» դաշինքը չի ընդունելու ընտրությունների արդյունքները 21/06/2021 02:28 Տեղի ունեցավ այն, ինչ և կանխատեսվում էր. Փաշինյան (Տեսանյութ) 20/06/2021 22:38 Էլ ի՞նչ չարիք պետք է բերի իշխանությունն իր ժողովրդի գլխին, որ բացարձակ և վերջնականապես մերժվի. Արսեն Ջուլֆալակյան 20/06/2021 22:32 Հայտնի են էլեկտրոնային քվեարկության արդյունքները. «Հայաստան» դաշինքը ստացել է 135 ձայն, Քաղաքացիական պայմանագիրը՝ 163 20/06/2021 21:30 «Հայաստան» դաշինքի դեմ հակաքարոզչական թերթիկներ տարածած անձը ներկայացել է ոստիկանություն 20/06/2021 21:18 ԱԺ արտահերթ ընտրությանը մասնակցել է 1 281 174 քաղաքացի՝ ընտրելու իրավունք ունեցողների 49.4 տոկոսը 20/06/2021 20:06 Պատվախնդիր զինվորականները, հրամանատարները վիրավորանք էին համարում այս իշխանություններին որևէ ձևով աջակցելը. Տիգրան Աբրահամյան 20/06/2021 19:55 Ժամը 19:00-ի դրությամբ ՄԻՊ աշխատակազմը ստացել է 145 ահազանգ ու դիմում, ուսումնասիրվել է 941 հրապարակում

Տվյալ բաժնի վերջին նյութերը