05/05/2021 18:17
Պուտինն ու Էրդողանը քննարկել են Լեռնային Ղարաբաղում հակամարտության կարգավորումը
Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է Լեռնային Ղարաբաղում հակամարտության կարգավորումը։
Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային խնդիրներին, Սիրիայում, Լիբիայում տիրող իրավիճակին։
Պուտինն ու Էրդողանը քննարկել են նաև կորոնավիրուսի դեմ պայքարը։