05/05/2021 16:39
Հնդկաստանը COVID-19-ի հետևանքով մահերի նոր հակառեկորդ է սահմանել
Հնդկաստանում անցած մեկ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսի հետևանքով մահերի հակառեկորդ. մահացել է 3780 մարդ, գրում է Times of India-ն: Ընդհանուր առմամբ, համավարակի սկզբից մինչ օրս երկրում մահացել է 226 188 քաղաքացի:
Անցած մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 382 315 նոր դեպք:
Աղբյուրը հիշեցնում է, որ մայիսի 1-ին գագաթնակետից հետո, երբ դեպքերի օրական աճը գերզանցում էր 400 հազարը, ցուցանիշը սկսել է նվազել:
Փորձագետները կարծում են, որ հաշվի առնելով թեստավորման ցածր ծածկույթը, երկրի համար իրական դեպքերի մակարդակը կարող է շատ ավելի բարձր լինել: