05/05/2021 14:59
Տարեց բրիտանացիներին կառաջարկվի COVID-19 դեմ պատվաստանյութի երրորդ չափաբաժինը
Մեծ Բրիտանիայի 50 տարեկանից բարձր բնակիչներին այս տարվա ձմռանը կառաջարկվի նոր կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստանյութի երրորդ չափաբաժինը, հայտնում է Times-ը:
Ըստ հրատարակության՝ բրիտանական իշխանությունները մտադիր են «ամբողջությամբ արմատախիլ անել» COVID-19-ի կողմից սպառնացող վտանգը մինչև Սուրբ Ծննդյան տոնը, որը Միացյալ Թագավորությունում նշվում է դեկտեմբերի 25-ին:
Ինչպես նշված է նյութում, նրանք ներկայումս քննարկում են հատուկ փոփոխված դեղերի երրորդ չափաբաժնի օգտագործումը: Դեղորայքը հատուկ է մշակվել հարուցիչի նոր տարբերակների դեմ պայքարի համար: Քննարկվում է նաև երկրում արդեն օգտագործված պատվաստանյութերի՝ Pfizer-ի, AstraZeneca-ի և Moderna-ի, երրորդ անգամ օգտագործելու հնարավորությունը:
Իշխանությունները կարծում են, որ երրորդ ներարկումը անհրաժեշտ կլինի միայն 50 տարեկանից բարձր մարդկանց կամ ուղեկցող հիվանդություններ ունեցող երկրի բնակիչների համար, նշում է Times-ը: