05/05/2021 12:16
Թրամփը գործարկել է աջակիցների հետ շփման համար նախատեսված իր սեփական կայքը
ԱՄՆ Սպիտակ տան նախկին ղեկավար Դոնալդ Թրամփը, ում օգտահաշիվները Twitter-ում և այլ սոցիալական ցանցերում արգելափակվել են, գործարկել է donaldjtrump.com կայքը, որտեղ նա մտադիր է շփվել իր կողմնակիցների հետ, հայտնում է Fox News-ը:
Ռեսուրսը կոչվում է From the Desk of Donald J. Trump (Դոնալդ Թրամփի աշխատասեղանից): Դրանում Ամերիկայի նախկին ղեկավարը պատրաստվում է կոչեր հրապարակել աջակիցների համար:
Նախկին ղեկավարի վերջին հայտարարություններն արդեն տեղափոխվել են կայք: Ծառայության օգտատերերը կարող են դրանք կիսել սոցիալական ցանցերում իրենց էջերում: