05/05/2021 16:53
Հայաստանը նոր զենքի և սպառազինության ձեռքբերման ծրագիր ունի. Վաղարշակ Հարությունյան (Տեսանյութ)
Մենք խնդիր ունենք այսօրվա բանակը համապատասխանեցնել նոր ստեղծված իրավիճակին և այստեղ անդրադառնում ենք նաև բուհերին՝ երկու ուղղությամբ, ԱԺ ամբիոնից այսօր հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը։
«Մեկը կադրային փոփոխությունն է, մյուսը՝ ծրագրերը։ Քանի որ նոր զենքի, սպառազինության ձեռքբերման ծրագիր ունենք, ապա պետք է այդ զինատեսակները ներդնենք ռազմական բուհերի համակարգում, որպեսզի մեր սաներն այնտեղ սովորեն ժամանակակից զենքով», - ասաց Հարությունյանը։
Նրա խոսքով՝ ՌԴ-ի հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն.
«Իրենք ասել են՝ ինչքան պահանջարկ ունեք, պատրաստ ենք ընդունել։ Բացի այդ, մեր հրամկազմը պրակտիկա կանցնի տարբեր պետությունների զորամասերում», - ասաց Վաղարշակ Հարությունյանը։