05/05/2021 16:32
ԱՄՆ-ում թեթև շարժիչով օդանավ է ընկել տան վրա. կա երկու զոհ
Միացյալ Նահանգներում թեթև շարժիչով քաղաքացիական օդանավն ընկել է Միսիսիպի նահանգի բնակելի շենքի վրա, ինչի հետևանքով զոհվել է առնվազն երկու մարդ, հաղորդում է WDAM-ը՝ հղում անելով տեղական հրշեջ ծառայության պաշտոնյային:
Հաթսիբերգ քաղաքի ոստիկանության ներկայացուցիչ Ռայան Մուրի խոսքով՝ երեքշաբթի տեղական ժամանակով 23.20-ին իրավապահ մարմիններին տեղեկացվել է օդանավի կործանման մասին: Ոստիկանությունը հաստատել է զոհերի առկայությունը, սակայն չի նշել ճշգրիտ թիվը:
Իր հերթին, քաղաքի հրշեջ վարչության պետի օգնական Դենի Ուեյդը հայտնել է, որ բնակելի շենքի վրա օդանավի ընկնելու հետևանքով երկու մարդ է զոհվել: