05/05/2021 10:16
Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Լաթաքիայում գտնվող սիրիական պահեստին
Սիրիական բանակը հայտնել է, որ երկրի հակաօդային պաշտպանության համակարգերին հաջողվել է խոցել որոշ հրթիռներ, որոնք հարձակվել են Լաթաքիայի ափամերձ գոտում գտնվող օբյեկտների վրա, հայտնում է SANA պետական գործակալությունը:
«Մոտ 2.18-ին (Երևանի ժամանակով 3:18-ին), թշնամական Իսրայելն օդային ագրեսիա է իրականացրել Լաթաքիայի հարավ-արևմուտքի կողմից՝ հարձակվելով ափամերձ գոտում գտնվող մի քանի օբյեկտների վրա: Մեր հակաօդային պաշտպանությունը խոցել է որոշ հրթիռներ», - ասված է հայտարարության մեջ:
Ավելի վաղ սիրիական SANA գործակալությունը հայտնել էր Լաթաքիայի նահանգի ալ-Հաֆֆա շրջանում և Համա նահանգի Միսյաֆում իսրայելական հրթիռային հարվածները հետ մղելու աշխատանքների մասին: Հարձակումների թիրախը Լաթաքիա նահանգի պլաստիկի պահեստն էր: Հարձակման հետևանքով զոհվել է մեկ մարդ, վիրավորվել՝ վեցը: