05/05/2021 12:44
Յուրի Խաչատուրովի չգալու մեջ առեղծված կա. Անդրանիկ Քոչարյանը՝ ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրման մասին
Շատ հարցերի պատասխաններ մենք գտել, արձանագրել, փաստագրել ենք, լրագրողների հետ զրույցում ասաց 2016-ի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
«Ում ուզեցինք լսեցինք, եկան: Մի հոգի չի եկել, այդ մի հոգու չգալը համարում եմ մեր աշխատանքի հիմնական բացթողումը: Ես ամեն ինչ արեցի, որ ԳՇ նախկին պետը (Յուրի Խաչատուրովին նկատի ունի- Aysor.am) գար: Ինքը չեկավ, չգալու մեջ առեղծված կա», - նշեց նա:
Քոչարյանը նաև տեղեկացրեց, որ առաջիկայում, եթե զեկույցում գտնեն գաղտնիություն չպարունակող հատվածներ, կներկայացնեն հանրությանը:
Նշենք, որ Յուրի Խաչատուրովը, որ ապրլյան պատերազմի ժամանակ զբաղեցնում էր ՀՀ ԳՇ պետի պաշտոնը, եղել է միակ բարձրաստիճան պաշտոնյան, ով չի ներկայացել ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով: