05/05/2021 12:57
Հակաօդային պաշտպանության բնագավառում շտկումները բավարար չեղան օդն ամբողջապես փակելու համար. Անդրանիկ Քոչարյան
Որոշ բացթողումներ շտկվել են, լրագրողների հետ զրույցում ասաց 2016-ի ապրիլին Արցախում ծավալված ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
Նա որպես օրինակ ներկայացրեց շտկումները հակաօդային պաշտպանության բնագավառում:
«Բայց դա բավարար եղա՞վ, ժողովրդի լեզվով ասած, օդն ամբողջապես փակելու համար, իհարկե, ոչ», - ասաց Անդրանիկ Քոչարյանը: