«Չեմ զարմանա, որ մեր հայկական վեղարի փոխարեն թմբուկի վրա իրենց կիսալուսինը բարձրացնեն». Շուշիի Սբ. Ղազանչեցոց եկեղեցու քահանան մտահոգված է

05/05/2021 19:19

«Չեմ զարմանա, որ մեր հայկական վեղարի փոխարեն թմբուկի վրա իրենց կիսալուսինը բարձրացնեն». Շուշիի Սբ. Ղազանչեցոց եկեղեցու քահանան մտահոգված է


Ազգային ինքնությունը դրսևորվում է նաև տվյալ ազգի հոգևոր ու մշակութային արժեքներով: Ուզո՞ւմ ես վերացնել ազգի պատմությունն իր բնօրրանում, ուրեմն առաջնահերթ վերացրու այդ արժեքները փաստող ամեն մի քար ու շինություն, ճարտարապետական ու գեղարվեստական ձեռագիր:

2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ սանձազերծած պատերազմի ընթացքում ադրբեջանական կողմը բարձր ճշգրտությամբ զինատեսակներով առաջինը հենց վանքերն ու եկեղեցիները խոցեց: Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց Մայր տաճարը մեկ օրվա մեջ 2 անգամ հայտնվեց թշնամու թիրախում: Իսկ երբ բերդաքաղաքի բանալիներն իրենց ձեռքն անցան, հիմնահատակ ոչնչացվեց 2 դարյա կենսագրություն ունեցող Կանաչ ժամը:

Օրեր առաջ համացանցը ողողվեց 150 տարվա պատմություն ունեցող «Շուշիի հարսի»՝ Սուրբ Ղազանչեցոցի նոր լուսանկարներով, որոնցում հստակ երևում է՝ թշնամին շինարարություն է սկսել եկեղեցում: Առաջին հայացքից կարող է թվալ, թե իրենց իսկ կողմից վնասված եկեղեցու արտաքին տեսքն են վերականգնում, սակայն հստակ իմանալով թուրք-ադրբեջանական ձեռագիրն ու կատարած վանդալիզմի բազմաթիվ օրինակներ՝ կարող ենք փաստել, որ Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում փորձում են ջնջել հայկական հետքը: Ամեն ինչ անելու են Ղազանչեցոցի հայկականությունը լավագույն դեպքում կասկածի տակ դնելու, վատագույն դեպքում՝ մոռացության տալու համար:

«Ճիշտ է՝ մենք էլ հստակ չգիտենք, թե այնտեղ հիմա ինչ են անում, բայց այս ամենից «լավ հոտ» չի գալիս, ոչ մի լավ հեռանկար չի երևում: Եկեղեցու հարևանությամբ գտնվող շենքում հյուրատուն ունեինք, այնտեղ էր նաև թեմի առաջնորդի սենյակը, հիմա այդ շենքն էլ չկա, հիմնահատակ քանդել են: Քանդել են նաև եկեղեցու տանիքը, գմբեթի վեղարը (գմբեթը տեղում է, միայն գմբեթի վեղարն (տանիք) է քանդվել, հեղ.): Չեմ կարողանում խելքին մոտ հիմնավորում գտնել, թե ինչի՞ համար են քանդել: Իհարկե, գիտեմ, որ եկեղեցուն հարվածելուց հետո տանիքն ամբողջությամբ վնասվել էր, բայց չեմ կարծում, որ տակի երկաթյա կոնստրուկցիան, որը բավական ամուր էր, կարող էր վնասված լինել: Ամեն դեպքում, դա կտրել ու հանել են՝ գմբեթին թողնելով միայն կլոր թմբուկը: Չեմ զարմանա, որ մեր հայկական վեղարի փոխարեն թմբուկի վրա իրենց կիսալուսինը բարձրացնեն: Նրանց ձեռագիրը դժվար թե փոխվի», - Aysor.am-ի հետ զրույցում նշեց Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու հոգևոր հովիվ, Արցախի թեմի հոգևոր սպասավոր Տեր Անդրեաս քահանա Թավադյանը:

Պատերազմից անմիջապես հետո ադրբեջանցիները եկեղեցու վրա դրոշ դրեցին ու պատերին անպարկեշտ գրություններ կատարեցին: Հոգևորականը հիշեցնում է՝ ռուս խաղաղապահների հրամանատար Ռուստամ Մուրադովի հորդորով դրոշը հանվեց, գրառումներն էլ ջնջվեցին:

«Շուշին Ադրբեջանի հսկողության տակ անցնելուց հետո Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու պահպանման պայմանավորվածություն է ձեռքբերվել: Խաղաղապահների հրամանատարն ասաց՝ անհոգ եղեք, ես հրահանգել եմ, որ իրենք այլևս ձեռք չտան եկեղեցուն: Իրենց հոգևոր ծառայողները, խաղաղապահները մեզ վստահեցնում էին, թե մի մտահոգվեք, եկեղեցին մեր հովանու տակ կլինի, մենք կվերանորոգենք ու կհսկենք: Իհարկե, այդ պահին դա մեզ հանգստացրեց, բայց նաև գիտեինք ադրբեջանցիների ձեռագիրը, կռահում էինք, թե ինչ պետք է լինի եկեղեցու ճակատագիրը: Առաջին իսկ օրերից սկսել են ջնջել հայկական բոլոր հետքերը. հին հայկական հուշաղբյուրների վրայից հանվեցին հայկական խաչերը ու ջնջվեցին հայկական գրությունները, հարթաքանդակները: Ինչ խոսք, դրանց փոխարեն անդրբեջանական գրություններ կհայտնվեն: Ամբողջությամբ հանել են եկեղեցու՝ 200 մետրից ավելի երկարությամբ պարիսպը, ճաղավանդակներն ու դրանց վրայի հրեշտակները, որոնք խորհրդանշում էին Շուշիի պահապան հրեշտակներին», - նշեց նա:

Հարցին՝ հնարավո՞ր է հիմնովին, անհետք վերացնել հայկական ձեռագիրը Շուշիի Մայր տաճարի վրայից, քահանան պատասխանեց.

«Ղազանչեցոցը շատ զարդանախշեր չունի. մեկ գրություն զանգակատան վրա էր, մեկը՝ եկեղեցու պատին, ու հրեշտակի տեսքով զարդանախշերն էին: Մեկ-երկու արձանագրություններ էլ գավիթի ներսում էին: Ժամանակակից տեխնիկայով այս ամենը ջնջելն ու իրենց ցանկալի գրությունը գրելը մի քանի րոպեի գործ է, խնդիր չէ իրենց համար: Եկեղեցու վերևի 4 անկյուններում պատի մեջ ապակուց խաչեր կան, դրանցից վերև՝ Սուրբ երրորդության պատկերով հարթաքանդակներ կան. ապակյա պատուհանները փոխել չեն կարողանա, դրանք որպես խաչ էլ կմնան, բայց այ քանդակները հանգիստ կարող են մաքրել: Իրենք ի սկզբանե հայտարարել են, որ Շուշին դարձնելու են ադրբեջանական մշակույթի կենտրոն, ու հենց դրա համար էլ հայկական ամեն ինչ այնտեղ ուզում են վերացնել»:

Անդրադառնալով հարցին՝ փորձե՞լ են պարզել, թե ինչո՞ւ ռուսական կողմը չկարողացավ գոնե եկեղեցու հսկողությունը իր ձեռքը վերցնել՝ քահանան նկատեց.

«Նրանք իրենց պայմանավորվածությունն ամեն անգամ խախտում են. նույնկերպ պայմանավորվել էին, որ մեր ուխտավորները Դադիվանք առանց խոչընդոտների պիտի գնան, բայց արդեն քանի անգամ է՝ չեն թողնում վանական համալիրին մոտենանք, հետ են ուղարկում՝ տարբեր պատճառաբանություններ բերելով: Ամեն անգամ փորձում են ինչ-որ կերպ մեր մուտքն արգելել, հոգեբանական ճնշում գործադրել, ասում են՝ մեր տարածքն է, դուք ո՞վ եք: Դրա նպատակն է, որ հիասթափվենք, հոգնենք ու էլ չգնանք: Եթե ժամանակին սահմանը Դադիվանքից մի քիչ հեռու դնեին, նման պատմությունների միջով չէինք անցի, վտանգն էլ ավելի քիչ կլիներ: Քանի դեռ մեր ռուս եղբայրները մանդատ չունեն, չեն կարող համառել, դեռ լսում են իրենց: Այլ ելք չկա, հակառակ դեպքում՝ ադրբեջանական կողմն ամեն պահի կարող է պահանջել, որ խաղաղապահները թողնեն Արցախը»:

Ի դեպ, Դադիվանքում մենք ներկա պահին 3 սարկավագ ու 3 կուսակրոն քահանա ունենք, որոնց անվտանգությունն ապահովում են ռուս խաղաղապահները: Տեր Անդրեասը վստահ է՝ եթե հայ հոգևորականն այնտեղ չլինի, վանական համալիրը մի քանի ժամ էլ չի գոյատևի, թուրքը կպայթեցնի, որպեսզի հայ ժողովուրդն այն կողմի վրա այլևս չթեքվի: 

Արցախի հոգևորականների շփումը սահմանափակվում է խաղաղապահների հետ Արցախում գտնվող ռուս հոգևորականի և այն խմբի հետ շփումով, որոնց առաքելությունը Լեռնային Ղարաբաղում հոգևոր ու մշակութային ժառանգության պահպանումն է: Հենց նրանք են կազմակերպում տեղաբնակների այցելությունները սրբավայրեր: Խոջալուի օդանավակայանի տարածքում էլ խաղաղապահները ներկա պահին ռուսական եկեղեցի են կառուցում, կողքին էլ՝ մզկիթ, քանի որ իրենց բանակը բազմազգ ու բազմակրոն է:

«Ես ռուս հոգևորականին 2 օր առաջ ցույց տվեցի Սուրբ Ղազանչեցոցի հին ու նոր լուսանկարները, նա էլ զարմացավ, բայց ի՞նչ կարող է անել: Միայն ասաց, որ նամակ է պատրաստում՝ Ռուս Ուղղափառ եկեղեցու պատրիարքին, բարձրաստիճան այլ հոգևորականներին ուղարկելու: Բայց թե ի՞նչ արձագանք կունենա, կամ ի՞նչ օգուտ կտա այդ նամակը՝ չգիտեմ: Ռուս հոգևորականն էլ անզոր է Շուշի մտնելու ու տեսնելու, թե այնտեղ ի՞նչ է կատարվում, ի՞նչ են անում: Խաղաղապահներից մեկ-երկու հոգի է կարողանում հայոց բերդաքաղաք գնալ, այն էլ՝ բարձր հրամանատարակազմից: Իրենց առաքելությունը խաղաղություն հաստատելն է, տարբերություն չդնելը: Ուզում են փորձել համակեցություն ապահովել, ամեն անգամ հարցնում են՝ ի՞նչ կլինի, որ միասին ապրեք, առևտուր անեք, աշխատեք: Ուզում են փոխել մարդկանց տրամադրությունները: Ու մենք ամեն անգամ օրինակներով փորձում ենք ցույց տալ իրենց, որ դա անհնար է», - մանրամասնեց հոգևորականը:

Իր հոգևոր կյանքի 30 տարիները Սուրբ Ղազանչեցոց եկեղեցուն նվիրած Տեր Անդրեասն, ով այժմ որպես հոգևոր հովիվ նշանակված է Խնածախ, Այգեստան, Լուսաձոր, Նորագյուղ, Սարդարաշեն և Պատարա համանքներում, այսքանից հետո անգամ հույսը չի կորցնում, որ գոնե հոգևոր ու մշակութային սպանդի հարցում աշխարհը կարձագանքի, թույլ չի տա, որ Աստծու տունը քանդվի: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն արդեն իսկ դատապարտել է Ադրբեջանի իշխանությունների կողմից իրականացվող մշակութային եղեռնագործությունը:

Հորգևորական-զրուցակիցս լավատես է: «Մենք դեռ մեր տան տերը պիտի լինենք»՝ հավատով ասում է նա ու ընդգծում՝ որքան լռում ենք, իրենք առաջ են գալիս ու իրենց ոտքերն ամրացնում մեր հողում, իսկ աշխարհն, ինչպես միշտ, այսօր էլ լուռ է:

«Այսօր դեռ անզոր ենք, բայց պետք է ուժ գտնենք, ավելի շատ աշխատենք, նորից համախմբվենք ու վերականգնենք մեր հայրենիքը, մեր տունը: Ու վստահ եմ՝ ամեն ինչ իր տեղը կգա: Թե չէ լավ չի լինելու, եթե ամեն ինչի համար լռենք ու հանդուրժենք, չարձագանքենք: Առանց այդ էլ՝ նրանք շատ են ոգևորված, երբեմն խմում են, օդ են կրակում, գոռգոռում են ու հայհոյում, ինչը մարդկանց վրա հոգեբանորեն ազդում է: Իհարկե, մեր զինվորն էլ է կանգնած, բայց մեր զինվորն այսօր մի քիչ կոտրված է, անզորության զգացում ունի դեռ., բայց կամաց-կամաց իրեն կվերագտնի ու կդառնա հաղթող... Լավատեսությունը կորցնել չի կարելի, եթե հույս չունենանք, թողնենք գնանք՝ ոչնչի չենք հասնի: Ոչինչ իզուր չէր. այո, շատ սխալներ կային, ու եթե մենք այդ սխալներից դաս քաղենք՝ կհաղթենք: Բայց, ցավոք, այդ սխալները դեռ շարունակվում են, ու ամենամեծն այն է, որ այդքան տառապանքից, զոհերից ու կորուստներից հետո դեռ միասնական չենք ու չենք ուզում ամրանալ: Դեռ կա նախանձը, չարությունն ու բարկությունը», - Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց Տեր Անդրեաս քահանա Թավադյանը:

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 23:16 Սուրբ Գայանե վանքում կատարվեց Խավարման կարգը ՝ խորհրդանշելով Տիրոջ խաչելությունն ու թաղումը Այսօր, 23:02 Կորեայի հետ համագործակցության հեռանկարներն են քննարկել ԱԳՆ-ում Այսօր, 22:45 Ավինյանը տեսակապ է հաստատել Լոնդոնի հետ․ Երևանի նոր գլխավոր հատակագծի մշակման հարցն են քննարկել Այսօր, 22:35 «Կա ճանապարհի մի կտոր, որը կարող ենք մի քանի կիլոմետր այս կողմով սարքել»․ Ալեն Սիմոնյանը նույնպես քարտեզ ցուցադրեց ու պնդեց՝ Տավուշում ինչ անում են, «մեզ է պետք» Այսօր, 22:21 Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան Այսօր, 22:14 Մայր Աթոռում՝ Սուրբ Տրդատի բաց խորանին, Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Ոտնլվայի կարգը Այսօր, 22:01 Հայմորիտը երեխաների մոտ․ Բուժման մեթոդներ Այսօր, 21:45 Կատարված իրավախախտման շրջանակում գոյացած պարտավորությունը որ դեպքում կհամարվի ամբողջությամբ կատարված․ պարզաբանում են ՆԳՆ-ից Այսօր, 21:30 Տաք օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան Այսօր, 21:14 Փաշինյանը շարունակում է կյանքի կոչել Ալիևի պահանջները․ այսօրվա հայտարարությունը շատ վտանգավոր է՝ ներազգային պառակտիչ բնույթ ունեցող․ Գեղամ Մանուկյան Այսօր, 20:59 Հայաստանի և Սփյուռքի ազգային ուժերի համախմբումը հրատապ անհրաժեշտություն է․ Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկություն․ ՀՅԴ Բյուրո Այսօր, 20:46 Պուտինին հրավիրել են Վիետնամ Այսօր, 20:33 Ե՞րբ է անհրաժեշտ հանձնել տեստոստերոն հորմոնի մակարդակը որոշող թեստ Այսօր, 20:19 «Աշխարհի համար նոր պրոբլեմներ մի ստեղծեք»․ Չինաստանը մտահոգված է AUKUS-ի հնարավոր ընդլայնմամբ Այսօր, 20:04 Դժվար իրավիճակներում Երևանի շահերը պաշտպանել է հենց ՀԱՊԿ-ը, իսկ այժմ ԵՄ առաքելությունը Հայաստանում վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության․ Լավրով Այսօր, 19:53 Հայաստանի ղեկավարությունը մտացածին պատրվակներով, բայց գիտակցաբար խաթարում է Ռուսաստանի հետ հարաբերությունները․ ՌԴ ԱԳՆ Այսօր, 19:41 ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչները Ռուսաստանի դեսպանի հետ են հանդիպել Այսօր, 19:26 Մեզ համար կա երկու հայկական հանրապետություն՝ անկախ նրանից, թե ով ինչպես է մտածում, և այդ երկու հայկական հանրապետությունները մեզ համար մեկ Հայրենիք են․ Մետաքսե Հակոբյան Այսօր, 19:10 ԵԽ անվտանգության և քաղաքական հարցերով կոմիտեի անդամները պատրաստվում են այցելել Հայաստան, Վրաստան և Ադրբեջան Այսօր, 18:56 Ընտանիքիս անդամներին հետապնդելով՝ փորձում են ինձ վրա ճնշում բանեցնել, որը չի ստացվի․ Իշխան Սաղաթելյան Այսօր, 18:46 Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը․ Երեք բժշկի մեղադրանք է առաջադրվել Այսօր, 18:33 Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատումը Այսօր, 18:20 «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծն են քննարկել Այսօր, 18:07 Ստացվում է՝ «ժողովրդավարության բաստիոնի» կառավարչի համար ես, Վազգենը, Դոնալդ Թրամփն ու Ջո Բայդենը խուլիգաններ ենք․ Դուք նու՞յնպես կարծում եք, որ մեր արածը խուլիգանություն է․ Բաց նամակ՝ ԱՄՆ դեսպանին Այսօր, 17:51 «Կրոկուս Սիթի Հոլլի» վրա հարձակում կատարած ահաբեկիչները եղել են թմրամիջոցների ազդեցության տակ Այսօր, 17:38 «Թիրախավորում են Արցախի՝ առանց այն էլ շատ խոցելի իշխանություններին և ավելի մեծ վտանգներ են ստեղծում բոլորիս համար»․ Բեգլարյանը՝ Փաշինյանի հայտարարությունների մասին Այսօր, 17:26 Բերդ-Ճամբարակ ճանապարհը փակ է Այսօր, 17:15 Լատվիայի արտգործնախարարը հրաժարական է տվել Այսօր, 17:03 ՄԻԵԴ-ն ընդունել է Արթուր Դանիելյանի և Արմեն Աշոտյանի գործերով գանգատները Այսօր, 16:52 Ակնհայտ է՝ Արցախի էջը փակված չէ, և Փաշինյանն ու Ալիևն ամեն ինչ անում են հարցին ադրբեջանանպաստ լուծում տալու համար․ Իշխան Սաղաթելյան Այսօր, 16:42 Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ ԱԺ փոխնախագահ Այսօր, 16:37 Սիսակ Գաբրիելյանը և Գիվի Միքանաձեն համագործակցության համատեղ հայտարարություն են ստորագրել Այսօր, 16:32 «Արարատի կոնյակի գործարան» ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի. ՍԱՏՄ Այսօր, 16:23 ՀՀ կառավարությունը մարդասիրական օգնություն է ուղարկել Գազայի բնակչությանը. Լուսանկարներ Այսօր, 16:17 Մարտի 30-ին կիրականացվի «Հարության Ավետիս» կանթեղներով երթը Այսօր, 15:59 «Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին Այսօր, 15:54 Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում Այսօր, 15:49 Ավարտվել է Հրազդանի 64-ամյա բնակչի սպանության դեպքով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը Այսօր, 15:41 «Եթե հայ տղամարդը ձեռքը չի տանում զենքին, տանում է հեռախոսին, երբ որ պատերազմ է...»․Սյունիքի մարզպետ Այսօր, 15:30 Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը Հայաստանին կտրամադրի 92,300,000 եվրո արժողությամբ վարկ Այսօր, 15:23 Հայաստանը 300 հազար դոլար կնվիրաբերի Ճապոնիային Այսօր, 15:15 Այսօր ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում Այսօր, 15:06 Հայրը կասկածվում է անչափահաս դստերը ծեծելու և սեռական հարաբերություն ունենալ փորձի մեջ Այսօր, 15:03 «Տղաները շատ լավ էին»․ Աղվան Վարդանյանն այցելել է Վազգեն Սաղաթելյանին և Նարեկ Սամսոնյանին Այսօր, 14:58 Այս իշխանությունը մի բան է միայն լավ անում` հարմարավետ տեղավորվում է ադրբեջանական քաղաքական գծի մեջ և սպասարկում հանձնման օրակարգը. Աբրահամյան Այսօր, 14:53 «Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում Այսօր, 14:50 «Միր» քարտերն արգելելը հավասարակշռված և զգուշավոր դիրքորոշում է, չպետք է շրջանցենք պատժամիջոցները. Թունյան Այսօր, 14:38 Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը Այսօր, 14:33 Կոչ ենք անում չտրվել այս սադրանքին և չհավատալ սպառնալիքի տակ մեր հայրենակիցներից կորզված խոսքերին Այսօր, 14:24 «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Այսօր, 14:19 ՀԱՊԿ-ը Հայաստանի սահմանը մատնանշելու խնդիր ունի. Մարիա Կարապետյան Այսօր, 14:11 Աշոտ Նավասարդյանի հիշատակը վառ են պահում այն երիտասարդները, որոնց համար Արցախի էջը փակված չէ. Դանիելյան (Տեսանյութ) Այսօր, 14:05 Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ Այսօր, 14:02 Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Այսօր, 14:00 IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում․ Լուսանկարներ Այսօր, 13:57 ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը «Ակադեմիական քաղաք» ծրագիրը համարել է համարձակ, հավակնոտ և գրավիչ Այսօր, 13:55 Գերիների և անհետ կորածների ընտանիքները կշարունակեն ստանալ 300 հազար դրամ աջակցություն Այսօր, 13:52 Օդի ջերմաստիճանը հանրապետության ամբողջ տարածքում կբարձրանա 8-10 աստիճանով Այսօր, 13:45 Ադրբեջանի ՄԻՊ-ը հանդիպել է Ստեփանակերտում մնացած հայերին Այսօր, 13:36 Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին Այսօր, 13:33 Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ (Տեսանյութ) Այսօր, 13:31 ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց Հայաստանը չի քննարկում. ՔՊ Այսօր, 13:26 Հայաստանն այսօր գտնվում է բարդ, պատմական ժամանակաշրջանում և ոչ պակաս բարդ իրադարձությունների կիզակետում. ՀՀ նախագահ Այսօր, 13:22 Աշոտ Նավասարդյանը մեզ մի բան է պատգամել՝ ազատության, գաղափարի համար պայքարում, եթե նույնիսկ միայնակ մնաս, չպետք է նահանջես. Շարմազանով (Տեսանյութ) Այսօր, 13:15 Այսօր էլ Հայաստանում կան մարդիկ, ովքեր ՀՀ անկախության համար պայքարում են ու հալածվում «թուրք» իշխանությունների կողմից. Աննա Մկրտչյան (Տեսանյութ) Այսօր, 13:06 Թերությունները չշտկելու դեպքում լինելու է խիստ արձագանք․ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Այսօր, 13:02 Շահրամանյան Սամվելը, կարծես, դրսևորում է գործակալական պահվածք. ՔՊ-ական Այսօր, 12:56 Սամբոյի աշխարհի գավաթն ամեն տարի կանցկացվի Հայաստանում Այսօր, 12:46 ՀՀ կառավարությունն ու միջազգային կազմակերպությունները դեռևս լրջագույն խնդիրներ ունեն Արցախի ժողովրդին վերաբերող որոշումների կայացման ներառականության հարցում. Արտակ Բեգլարյան Այսօր, 12:39 ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանն այցելել է ապագա Ակադեմիական քաղաքի տարածք․ Լուսանկարներ Այսօր, 12:36 Ֆրանսիան Հայաստանին դրդում է հերթական պատերազմի. Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն Այսօր, 12:27 ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունելություն Այսօր, 12:23 ՃԵ կանոնների խախտման տուգանքը 15 օրում վճարելու դեպքում 30% բոնուսային համակարգը կգործի ապրիլի 5-ից Այսօր, 12:20 Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ Այսօր, 12:18 Ամբողջ աշխարհի աչքի առաջ Հայաստանը վերածվում է կոլեկտիվ Արևմուտքի ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա Այսօր, 12:11 ՌԴ-ի հետ մնալով՝ կմնանք Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում, որտեղ խնդիրները կլուծվեն մեր հաշվին․ այլընտրանք չունենք․ Արամ Սարգսյան Այսօր, 12:03 Անդրանիկ Քոչարյանը ֆեյսբուքյան էջ է բացել, որ իր լուսանկարները և Փաշինյանի դավաճանական գործողություններն արդարացնող պատմական ձևախեղումների համար ևս մեկ հարթակ ունենա. Մանուկյան Այսօր, 11:55 Իրականում ի՞նչ է արել Չեմբեռլենը, որ այդպիսի նզովքի է արժանացել. կարճ՝ զոհաբերել է իր կյանքն ու ապագան, բայց Բրիտանական կայսրությունը փրկել է պարտությունից. ԱԺ ՊԱՀ Այսօր, 11:51 2024 թվականին Հայաստանում խմելու ջրի սակագինը չի բարձրանա Այսօր, 11:45 Հայաստանը 29,94 տոննա մարդասիրական օգնություն կուղարկի Գազայի բնակչությանը (Տեսանյութ) Այսօր, 11:40 ԼՂ-ից բռնի տեղահանվածների դրամական աջակցությունը կշարունակվի մինչև տարեվերջ (Տեսանյութ) Այսօր, 11:35 ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակներ անում են քայլեր, որոնք ապառնալիք են ստեղծում ՀՀ ազգային անվտանգության համար. Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 11:28 Տավուշում մարդիկ զրկվելու են անվտանգ տեղաշարժվելու, հողեր մշակելու, եկամուտը վաստակելու հնարավորությունից Այսօր, 11:15 Կոտայքում «Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու մեջ Այսօր, 11:09 Բնակարանային ապահովման աջակցությունից կօգտվեն նրանք, ովքեր կդառնան ՀՀ քաղաքացի. հանդիպում՝ արցախցիների հետ Այսօր, 11:06 Եկել է քննադատված ու զրպարտված «նախկիններ»-ի կառավարման տարիներին երանի տալու ժամանակը․ Զաքարյան Այսօր, 10:55 Բրյուսելյան հանդիպումը պետք է կենտրոնանա Հայաստանի տնտեսական դիմակայունության վրա․ Միլլեր Այսօր, 10:42 Ակնկալում ենք Հայաստանի ղեկավարության քաղաքական սթափությունը. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Այսօր, 10:30 Բլինքենը նույնպես կմասնակցի ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը Այսօր, 10:26 Արցախում շարունակում է մնալ 10-11 մարդ. Սամվել Շահրամանյան Այսօր, 10:23 ՀՀ-ն չի մասնակցում աշխատանքներին, բայց ՀԱՊԿ անդամակցության կասեցման հայտարարություն չի ստացվել. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Այսօր, 10:20 Երևանում թալանել են «Զիգզագ» խանութը. հափշտակել են 5 մլն 500 հազար դրամի բջջային հեռախոս Այսօր, 10:16 Ես հասկանում էի, որ ԼՂ-ն լուծարելու մասին փաստաթուղթն անօրինական էր, բայց դա արցախցիներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Այսօր, 10:13 Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է Այսօր, 10:09 ՀՀ-ում կան փակ ճանապարհներ, իսկ Լարսը բաց է Այսօր, 10:04 Ավագ հինգշաբթի օրը պատկերն է արարչության հինգերորդ օրվա, երբ Արարիչը ստեղծեց ձկներին ու թռչուններին Այսօր, 10:00 «Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանն էլի խաբեց քաղաքացիներին Այսօր, 09:58 «Փաստ». Փաշինյանը հորդորել է հնարավոր բոլոր տարբերակներով հերթական անգամ դեմոնիզացնել ընդդիմությանն ու «նախկիններին» Այսօր, 09:56 «Ժողովուրդ». Ինչու է քաոս տիրում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում Այսօր, 09:52 «Հրապարակ». Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն իրենց հանդուրժում է

Տվյալ բաժնի վերջին նյութերը