05/05/2021 15:26
«Վերածնվող Հայաստան» կուսակցությունը մասնակցելու է արտահերթ խորհրդարանական ընտրություններին
«Վերածնվող Հայաստան» կուսակցությունը մասնակցելու է առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին, այդ մասին այսօր կուսակցության համագումարում հայտարարեց քաղաքական ուժի ղեկավար Վահե Հակոբյանը, փոխանցում է Aysor.am-ի թղթակիցը:
Հակոբյանը չբացառեց ընտրություններին միասնական դաշինքով մասնակցությունը:
Կուսակցությունը մերժելու է սուտը, ատելությունը և զրպարտությունը:
Նշենք, որ արտահերթ ընտրությունները, ամենայն հավանականությամբ, տեղի կունենան հունիսի 20-ին: