05/05/2021 13:03
Պատգամավոր Աննա Գրիգորյանը ընտրություններին կմասնակցի «Վերածնվող Հայաստան» կուսակցության կազմում
Անկախ պատգամավոր Աննա Գրիգորյանը առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին կմասնակցի «Վերածնվող Հայաստան» կուսակցության կազմում:
«Որոշում եմ կայացրել շարունակել իմ քաղաքական ուղին «Վերածնվող Հայաստան» կուսակցության հետ: Կուսակցությունը ստեղծվել է՝ իր հիմքում ունենալով Սյունիքը: Այն հետպատերազմյա Հայաստանում ստեղծված կուսակցություն է, որը ստեղծվել է անհրաժեշտաբար: Գործող իշխանությունը համապատասխան ջանքեր և արդյունավետ գործողություններ չի իրականացրել և, մեծ հաշվով, անտարբերության է մատնել Սյունիքը», - ասաց Գրիգորյանը լրագրողներին:
Նա նշեց, որ լավ աշխատանքի արդյունքում կուսակցությունը լուրջ շանսեր ունի: