05/05/2021 14:23
Հաքերներն արգելափակել են կոլումբիական բանակի կայքը
Հաքերների խումբը, որի անդամներն իրենց Anonymous Columbia են կոչում, արգելափակել է կոլումբիական բանակի պաշտոնական կայքի հասանելիությունը երկրում բողոքի ցույցերի ճնշման պատճառով: Այս մասին հաղորդվում է Twitter սոցիալական ցանցում հաքերների ասոցիացիայի էջում:
«Anonymous Columbia-ն փակում է Կոլումբիայի ազգային բանակի պաշտոնական կայքը՝ նախագահ Իվան Դուքի կառավարության կողմից ներդրված հարկային բարեփոխումների դեմ ազգային գործադուլի ընթացքում կատարված սպանությունների և հետապնդումների դեմ բողոքելու նպատակով», - հայտնել են հաքերները:
Բացի այդ, ակտիվիստները հայտնել են, որ իրենք հրապարակել են ցուցակ՝ Ազգային բանակի անդամների էլ. փոստի հասցեներով և գաղտնաբառերով:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Կոլումբիայում բողոքի ցույցերին մասնակցած 89 մարդ անհայտ կորած է համարվում: