05/05/2021 21:17
Ապագա կա առանց այս իշխանության. Վահե Հակոբյան (Տեսանյութ)
«Վերածնվող Հայաստան» կուսակցությունը կմասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրություններին։
«Մենք խորհրդակցություններ, բանակցություններ ենք անցկացնում բոլոր այն ուժերի հետ, ում օրակարգում Նիկոլ Փաշինյանի՝ մեր կյանքից անհետանալն է», - Aysor.am-ին ասաց կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը։
Կուսակցության համար առաջնահերթ խնդիրն է ազատվել այս իշխանությունից։
«Ես համոզված եմ, որ այս իրավիճակից դուրս գալը մեկ կառույցի ուսերի վրա շատ է լինելու, դրա համար համոզված ենք, որ համատեղ ուժերով է լինելու, բայց ոնց, դեռ ժամանակ ունենք մտածելու», - ասաց Հակոբյանը։
«Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահը նշեց՝ իրենց թիմը պրոֆեսիոնալ է, կառավարման համակարգում փորձ ունի։
«Մեր թիմն աթոռապաշտություն չունի», - վստահեցրեց Հակոբյանը։ Նա այս իշխանության հետ ապագա չի տեսնում։ «Ապագա կա առանց այս իշխանության», - նշեց Վահե Հակոբյանը։