05/05/2021 11:09
Իրավունքների ապահովում, մատչելի պայմաններ, հավասար հնարավորություններ. ԱԺ-ն հաշմանդամություն ունեցողների մասին օրինագծերի փաթեթ ընդունեց
Ազգային Ժողովն ընդունել է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին», «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» և այլ հարակից օրենքների նախագծերի փաթեթը: Դրա նպատակն է հասարակական կյանքի բոլոր ոլորտներում հաշմանդամություն ունեցող անձանց համար ստեղծել հավասար հնարավորություններ, վերացնել խտրական դրսևորումները, գնահատված կարիքին համարժեք մատուցել հասցեական ծառայություններ։
Փաթեթով սահմանվում են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման, խթանման և պաշտպանության պետական քաղաքականության հիմնական սկզբունքներն ու ուղղությունները, մատչելի պայմանների և հավասար հնարավորությունների ապահովումը։