05/05/2021 16:11
Առաջիկա օրերին սպասվում է անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Մայրաքաղաքում այսօր ցերեկը, մայիսի 7-ին, 10-ին՝ ժամանակ առ ժամանակ, 9-ին կեսօրից հետո սպասվում են անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում մինչև 15-20մ/վրկ: Մայիսի 6-ին, 8-ին հատկապես երեկոյան քաղաքի առանձին հատվածներում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ:
Մարզերում այսօր ցերեկը, մայիսի 7-ին, 10-ին ժամանակ առ ժամանակ, 9-ին կեսօրից հետո բոլոր շրջաններում սպասվում են անձրև և ամպրոպ՝ տեղ-տեղ ինտենսիվ: Մայիսի 6-ին, 8-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի:
Արցախում այսօր սպասվում են անձրև և ամպրոպ, վաղը՝ առանց տեղումների եղանակ: