06/05/2021 13:04
Լրագրողներին անհիմն մերժումները շատացել են. բացը լցվում է ապատեղեկատվությամբ. Թաթոյան
Հատկապես վերջին ժամանակներում շատացել են լրագրողներին անհիմն մերժումները, ուշ պատասխանելը, ԱԺ-ում ասաց ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը՝ նշելով, որ այդ բացը, վակուումը լցվում է ապատեղեկատվությամբ:
«Պետությունը պետք է թույլ չտա, որ վակուումային տեղեր առաջանան, որ ապատեղեկատվությամբ չլցվի, իսկ առկա ապատեղեկատվությունը համակարգային եղանակով պետք է լուծվի», - նշեց պաշտպանը:
Նրա խոսքով՝ Հայաստանի օրենսդրությունը պետք է կատարելագործվի, օրինակ, ԶԼՄ մասին օրենքն այլևս չի համապատասխանում ժամանակակից պահանջներին, մարտահրավերներին:
Թաթոյանը նկատեց, որ մյուս կողմից էլ օրենսդրական կարգավորումները պետք է այնպես արվեն, որ նաև խոսքի ազատությունն անհիմն չսահմանափակվի: