06/05/2021 16:23
Այո, Նիկոլ Փաշինյանի գործոնը նշանակալից է եղել, բայց ինձ ընտրել են սյունեցիներն ու վայոցձորցիները. Աննա Գրիգորյան (Տեսանյութ)
Ազգային ժողովի պատգամավոր Աննա Գրիգորյանը միացել է «Վերածնվող Հայաստան» կուսակցությանը, քանի որ մտահոգություններ ունի իր հայրենիքի՝ Սյունիքի հետ կապված։
«Ակնհայտ է, որ կուսակցությունը ստեղծվել է՝ առանցքում ունենալով Սյունիքն ու Սյունիքում ստեղծված խնդիրները», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց Աննա Գրիգորյանը։
Նա հույս ունի, որ կուսակցության հետ դեռ երկար ճանապարհ է անցնելու։
Պատգամավորը հակադարձում է «Իմ քայլի» պատգամավորներին, ովքեր նշել են, թե Աննա Գրիգորյանը Նիկոլ Փաշինյանի շնորհիվ է, որ քաղաքականություն է մտել։
«Այո, Նիկոլ Փաշինյանի գործոնը նշանակալից է եղել, բայց ինձ ընտրել են սյունեցիներն ու վայոցձորցիները, նրանց ընտրության քվեի արդյունքում է, որ ես եկել եմ Ազգային ժողով», - նշեց պատգամավորը։
Գրիգորյանը նշում է՝ ապագան պետք է լինի այնպիսին, որպեսզի սյունեցին չանհանգստանա, թե որտեղ է իր սահմանը, որտեղ է սկսվում սահմանն ու որտեղ ավարտվում։
«Հենց Սյունիքից է սկսվելու ամբողջ Հայաստանի վերակառուցումն ու վերածնունդը», - ավելացրեց «Վերածնվող Հայաստան» կուսակցության փոխնախագահը։