06/05/2021 17:28
Հեռու չէ այն օրը, երբ դատախազությունն ապօրինի գույքի բռնագանձման առաջին հայցերը կներկայացնի դատարան. ՀՀ գլխավոր դատախազ
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ԱԺ-ում նշեց, որ հեռու չէ այն օրը, երբ դատախազությունն ապօրինի գույքի բռնագանձման առաջին հայցերը կներկայացնի դատարան:
«2020թ. սեպտեմբերի 3-ից մինչև դեկտեմբերի 31-ը կայացվել է ուսումնասիրություն սկսելու 214 որոշում: Ինստիտուտի գործարկման արդյունքում ի հայտ են բերվել մի քանի պրակտիկ խնդիրներ, որոնք նաև օրենսդրական փոփոխությունների անհաժեշտություն են առաջացնում», - նշեց դատախազը: