06/05/2021 17:09
Հանցավորության մակարդակի ցուցիչով ՀՀ-ն աշխարհում, դրական իմաստով, զբաղեցնում է 12-րդ տեղը. ՀՀ դատախազ
2020թ. Հայաստանում արձանագրվել է հանցագործության 26 հազար 468 դեպք: 2019-ի համեմատ՝ դեպքերը նվազել են 382-ով:
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ԱԺ ամբիոնից բարձրաձայնեց՝ վերլուծությունը ցույց է տվել, որ դա հիմնականում պայմանավորված է սեփականության և տնտեսական գործունեության դեմ ուղղված հացագործությունների դեպքերի նվազումով:
«2020թ. ոչ էականորեն, սակայն աճել են մարդու դեմ ուղղված և հասարակական անվտանգության կարգի, բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունները», - ասաց դատախազը՝ նշելով, որ սպանության դեպքերն աճել են 6.4 տոկոսով:
Նա նաև ընդգծեց, որ «Համաշխարհային բնակչության գնահատում» միջազգային անկախ կազմակերպության հրապարակած տվյալներով՝ հանցավորության մակարդակի ցուցիչով ՀՀ-ն աշխարհում, դրական իմաստով, զբաղեցնում է 12-րդ տեղը՝ առաջ անցնելով ինչպես ԱՊՀ բոլոր երկրներից, այնպես էլ եվրոպական երկրների մեծ մասից: