06/05/2021 12:32
«Սովոր ենք ՀՀ առաջին նախագահից լսել բոլորովին այլ տեքստեր». Տեր-Պետրոսյանի հայտարարությունը Մակունցի մոտ տարակուսանք է առաջացրել
Սովոր ենք ՀՀ առաջին նախագահից լսել բոլորովին այլ տեքստեր, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ մեկնաբանելով Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը:
«Ինձ համար որպես, առաջին նախագահի հետ քաղաքական թիմի, շարժման մաս հանդիսացող մարդ, որը հիմնված է եղել արժեքաբանական հենքի վրա, այդ ելույթը տարակուսանք է առաջացրել: Ինչո՞ւ, որովհետև այն շարժումը, որի մաս եմ կազմել ես և շատ քաղաքացիներ, որի տրամաբանական շարունակությունը եղել է 2018 թվականին ոչ թե Տոր-Պետրոսյանի, այլ Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ, եղել է միևնույն արժեքաբանական հիմքի վրա», - նշեց Մակունցը:
Նա ասաց, որ առաջին նախագահի ելույթից չի եզրահանգել, որ ընդամենը պետք է հեռացնեն Նիկոլ Փաշինյանին և երեք նախագահներից ոչ ոք չհավակնի որևէ պաշտոնի:
«Կարծում եմ երկրորդ և երրրոդ նախագահների արձագանքը նույնպես վկայում է, որ նրանք այլ եզրակացություն են արել», - ասաց Մակունցը: