07/05/2021 13:53
Կառլոս Պետրոսյանն ԱԱԾ աշխատակիցների հիշողություններում մնացել է որպես մարդ, ով շատ վատ բարքեր է բերել համակարգ. Վանեցյան (Տեսանյութ)
ԱԱԾ մարմինների պատմության մեջ ամենավարկաբեկված և չընդունված անձն իրավունք չունի նման գնահատականներ տալու, այսօր հրավիրված մամուլի ասուլիսն հայտարարեց ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն՝ անդրադառնալով Սերժ Սարգսյանի վերաբերյալ ԱԱԾ նախկին տնօրեն Կառլոս Պետրոսյանի հնչեցրած գնահատականներին։
«Հարցազրույցից պարզ երևում է, որ այն տրվել է ոչ իր կողմից, քանի որ իրեն ոչ բնորոշ բառապաշարով, գրագետ կազմված տեքստ էր։ Կառլոս Պետրոսյանը ԱԱԾ աշխատակիցների հիշողություններում մնացել է որպես մարդ, ով շատ վատ բարքեր է բերել համակարգ, ով իր պաշտոնավարման ընթացքում սեփականացրել է ԱԱԾ աշխատակիցների համար Սևանում նախատեսված հանգստյան գոտին», - ասաց Արթուր Վանեցյանը։
ԱԱԾ տնօրենի նախկին առաջին տեղակալ գեներալ-լեյտենանտ Հրանտ Եպիսկոպոսյանն էլ, անդրադառնալով Կառլոս Պետրոսյանի հարցազրույցին, ասաց.
«Այս ընթացքում ինչքան օտար մարդ, ով չի մեծացել ԱԱԾ պատերի մեջ, եկել է տնօրեն, միշտ շատ ցածր մակարդակի են ղեկավարել մեր կառույցը։ Մեր կառույցն ունակ է ղեկավարել միայն մեջից մեծացած օպեր-լիազոր»։