07/05/2021 12:22
ՌԴ գլխավոր դատախազն ամբողջությամբ ներգրավված է գերիների վերադարձին ուղղված գործընթացներում. Դավթյան
Գերիների վերադարձի ուղղությամբ աշխատանքները դատախազության ամենօրյա աշխատանքի լրջագույն մասն են, լրագրողների հետ զրույցում հավատացրեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ ընդգծելով, որ Ռուսաստանի գլխավոր դատախազն ամբողջությամբ ներգրավված է գործընթացում:
«Այդ խողովակն օգտագործելով՝ մեզ հնարավորություն է ընձեռնվում և՛ ցուցակների ճշգրտումներ իրականացնել, և՛ գերիների նկատմամբ խոշտանգումների, սպանությունների վերաբերյալ տեղեկությունները փոխանցել, դրանով նաև մեր գործընկերոջ հետ իրավական պահանջ դնել», - նշեց Դավթյանը:
Հիշեցնենք, որ գերության մեջ հայտնված հայերից 19-ը խոշտանգվել ու սպանվել են ադրբեջանական զինծառայողների կողմից: