07/05/2021 10:42
Ընդունեցինք մեր զոհված զինվորների մայրերից առաջին հղիին. Վահե Տեր-Մինասյան
Պատերազմում զոհված զինծառայողի մայրը պատրաստվում է երեխա լույս աշխարհ բերել: Բժիշկ Վահե Տեր-Մինայսնաը ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ընդունեցինք մեր զոհված զինվորների մայրերից առաջին հղիին: Վստահ եմ, որ ամեն օրվա հետ նրանց թիվն ավելանալու է:
Էս էն պահն է, երբ չգիտես ժպտաս թե լացես։ Սովորաբար ժպտում են արցունքների արանքից»:
Մասնագետն ընդգծել է, որ կոնկրետ դեպքում հղիությունը գրանցվել է առանց բժշկական միջամտության, բայց բոլոր նման ընտանիքների համար գործում է պետական ծրագիր: