07/05/2021 09:53
«Իրավունք». ՔՊ-ի ցուցակում կլինի մի քանի հայտնի պրոիշխանական «ֆիգուր»
«Իրավունք» թերթը գրում է. «Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը դեռևս գաղտնի է պահվում, այդ թվում՝ շարքային թիմակիցների համար: Սակայն «Իրավունքին» հասած տեղեկությունների համաձայն՝ իշխող թիմը լուրջ բանակցությունների մեջ է մի քանի հայտնի պրոիշխանական «ֆիգուրի» հետ, որոնք մշտապես հին «երգն են երգել» ընդդեմ նախկին իշխանությունների: Հենց նրանց էլ վերապահված է, որ նախընտրական հեղինակություն պետք է բերեն դեռևս իշխող թիմին:
Վերոնշյալի մասին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ևս որոշակի փակագծեր, այդուհանդերձ, բացել է.
«Ցուցակների հետ կապված, թույլ տվեք, այս պահին հրապարակում չանեմ՝ մի քանի պատճառով, քանի որ արդեն ներկայացրել ենք, որ մայիսի 10-ից հետո անպայման ներկայացնելու ենք, թե ցուցակներում ովքեր են ընդգրկված լինելու: Նախընտրական ցուցակներում նոր մարդիկ կլինեն: Ցուցակը կազմվելու է՝ բնականաբար, կուսակցությունների մասին օրենքը հաշվի առնելով», - նշել է նա: