Ռազմագերիների խնդիրներից մինչև Սյունիքի հարցեր. «Հենակետն» ամփոփել է անցնող շաբաթը

08/05/2021 11:04

Ռազմագերիների խնդիրներից մինչև Սյունիքի հարցեր. «Հենակետն» ամփոփել է անցնող շաբաթը


«Հենակետ» վերլուծական կենտրոնն ամփոփել է անվտանգությանը վերաբերող շաբաթվա լուրերը:

Ռազմագերիների, անհետ կորած զինծառայողների հետ կապված հարցերի մասին

ՄԻԵԴ հայ գերիների ու ռազմագերիների շահերի ներկայացուցիչներ Սիրանուշ Սահակյանը և Արտակ Զեյնալյանը ռազմագերիների, ազատազրկված անձանց խոշտանգելու, սպանելու փաստերի առնչությամբ դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Նրանք հրապարակել են ցուցակ, որտեղ ցույց է տրված գերության մեջ հայտնված թվով 19 անձ, ովքեր խոշտանգվել ու սպանվել են ադրբեջանական զինծառայողների կողմից։

ԱԺ ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջով տեղեկացրել է, որ բացի ԵԴ 188 հաստատված անձանց վերաբերյալ տեղեկատվությունից, հաստատված և ենթադրյալ գերիների թիվն այս պահին անցնում է 300–ը։
Զոհրաբյանը հավելել է, որ առաջիկա մեկ ու կես ամսվա ընթացքում պրեսսինգը կարող է մեծանալ, եվրոպական կառույցները պարտադրելու են Ադրբեջանին, այդ թվում, եթե լինի անհրաժեշտություն՝ սանկցիաների միջոցով, կասեցնել երկրի անդամակցությունը Եվրոպայի խորհրդին։

Մայիսի 4-ին ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի ջանքերով Ադրբեջանում պահվող երեք գերի վերադարձել է հայրենիք։

Կանադայի ԱԳՆ-ն թվիթերյան միկրոբլոգում անդրադարձել է Ադրբեջանի կողմից 3 հայ գերու ազատ արձակմանը և կոչ արել ազատ արձակել բոլոր պահվող անձնանց։

ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդեն ևս թվիթերում գրառում է կատարել՝ «ողջունելով հայ ձերբակալվածների ազատ արձակումը։
Ավելի վաղ գերիների վերադարձի վերաբերյալ հայտարարությամբ հանդես էր եկել նաև ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլիենկենը, ով երկու կողմին կոչ էր արել ամբողջությամբ և արագորեն ավարտել բոլոր պահվող անձնանց փոխանակման գործընթացը։
Ֆրանսիայի ԱԳՆ-ն ևս ընդգծել է Ադրբեջանում պահվող հայ գերիների անհապաղ ազատ արձակման անհրաժեշտությունը:

Մայիսի 6-ին ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսի ընթացքում, անդրադարձ է կատարել գերիների հարցին, նշելով, որ Ադրբեջանը հրաժարվում է բոլոր ռազմագերիներին և պատանդի կարգավիճակում գտնվող քաղաքացիական անձանց վերադարձնել։ Լավրովը նշել է, որ իրենք չեն նվազեցնում ջանքերը պահվող բոլոր անձանց տուն վերադարձնելու, ինչպես նաև ականազերծման, մշակութային և կրոնական ժառանգության պահպանման ուղղությամբ:
ԱԺ անկախ պատգամավորների նախաձեռնությունը՝ գերիների հարցով աշխատանքային խումբ ստեղծելու մասին, չի ողջունվել պետական մարմինների կողմից՝ մերժելով համագործակցության առաջարկները։

Պատգամավորներին՝ ՊՆ կողմից տրված գրավոր պատասխանից տեղեկանում ենք, որ Ադրբեջանում գտնվող հայ գերիների խնդրով ՊՆ-ն չի զբաղվում։

Գլխավոր շտաբի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ

Նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 4-ին հրամանագիր է ստորագրել` ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ Կարեն Աբրահամյանն ազատելով պաշտոնից։

Մայիսի 4-ին ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի բողոքը բավարարելու մասին որոշում է կայացրել։

Հիշեցնենք, որ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը երեք հայց է ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ նախագահ Արմեն Սարգսյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ վիճարկելով իրեն ԳՇ պետի պաշտոնից ազատելու որոշման իրավաչափությունը։ Առաջին հայցով դատարանն արձանագրել է, որ ազատումը եղել է անօրինական, երկրորդ հայցը վերաբերում է ակտն առոչինչ ճանաչելուն՝ հաշվի առնելով, որ Սահմանադրությունը լիազորություն չի տալիս նախագահին՝ ԳՇ պետին պաշտոնից ազատելու և նա պետք է պաշտոնավարի օրենքով սահմանված ժամկետում, երրորդով՝ հայցվորը խնդրել է դատարանին՝ ճանաչման հայցի շրջանակներում ճանաչել Օնիկ Գասպարյանին աշխատանքից ազատելու իրավահարաբերության բացակայությունը։

Սյունիքի մասին

Մայիսի 2-ին համացանցում տեսանյութ է տարածվել, համաձայն որի, հայ ու ադրբեջանցի զինծառայողները Սյունիքում միմյանց հետ վիճում են ու քաշքշում: Պատճառը, ըստ տեսանյութի, այն է, որ ադրբեջանցի զինծառայողները փորձում են առաջանալ հայկական դիրքերի ուղությամբ, իսկ հայկական կողմի զինծառայողները արգելում են և պահանջում հետ գնալ:

Նույն ժամանակահատվածում սոցցանցերից տեղեկանում ենք, որ Սյունիքի մարզի Խնածախ գյուղի մոտ` բարձադիր հատվածում ադրբեջանական կողմը սկսել է խրամատ կառուցել:

Տեղ խոշորացված համայնքի ղեկավար Ներսես Շադունցը ևս հաստատել է այդ տեղեկությունը։ Համայնքի ղեկավարի խոսքով՝ ընդանուր իրավիճակը հանգիստ է, բայց ոչ այնպես, որ այդ ուղղությամբ չմտածեն։
ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ որ միջադեպը տեղի է ունեցել 2 շաբաթ առաջ, ամեն ինչ արդեն հարթվել է և իրավիճակը գտնվում է ՀՀ ԶՈՒ-ի վերահսկողության տակ:

Մայիսի 3-ին ԱԺ հատուկ նիստում ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Սյունիքի մարզում ռուսական 102-րդ ռազմաբազայի նոր 2 հենակետ է հիմնվել:

Վարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ ՀՀ բոլոր սահմանների պաշտպանությունն ինչպես պատերազմից առաջ, այնպես էլ հիմա իրականացվում է հայ-ռուսական համատեղ զորախմբի ուժերով և ջանքերով: Բայց դա չի նշանակում, որ բոլոր տեղերում մարտական դիրքեր պետք է դրված լինեն։

Այլ թեմաներ

ԱԱԾ քննվող քրեական գործի շրջանակում ԶՈՒ ԳՇ նախկին պետ, ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 306-րդ հոդվածի՝ պետգաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու հատկանիշներով:

Հակոբյանը հրավիրվել է հարցաքննության, որից հետո նրան մեղադրանք է առաջադրվել: Հակոբյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել՝ ստորագրություն չհեռանալու մասին:

Նշենք, որ դեռևս նոյեմբերի 19-ին հրավիրված մամուլի ասուլիսին Մովսես Հակոբյանն մի շարք ուշագրավ հայտարարություններով էր  արել, մասնավորապես՝ սպառազինության ձեռքբերման ռազմական պլանը գործող Կառավարությունը 2018 թվականին փոխել է, մարտավարական օղակը կրճատվել է, օպերատիվ օղակը՝ ավելացվել, պատերազմի ընթացքում զորահավաք չի իրականացվել, պատերազմի ժամանակ Իսկանդեր է կիրառվել, և այլն:

Մայիսի 4-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Արցախյան պատերազմին մասնակցած Սիրիայի երկու քաղաքացու դատապարտել է ցմահ ազատազրկման։ Ահաբեկիչներին մեղադրանք էր առաջադրվել 5, այդ թվում՝ միջազգային ահաբեկչության և վարձկանության հոդվածներով։

Մայիսի 5-ին Հադրութի շրջանի բնակիչներն ակցիա են իրականացնում ՀՀ ԱԳՆ շենքի մոտ՝ հանդիպում պահանջելով ԱԳ նախարարի հետ։ «Հանուն Հադրութի» հասարակական կազմակերպության քարտուղարը հայտնել է, որ հանդիպում են պահանջում ԱԳ նախարարի հետ, որ ճշտեն Արցախից բռնագաղթված բնակչության կարգավիճակի հարցը, թե ինչ անվտանգային միջոցառումներ են ձեռնարկվում՝ Արցախում այսօր բնակվող հայրենակիցների համար։

Հադրութցիները նամակ են փոխանցել նախարարությանը՝ նախարարի հետ հանդիպման խնդրանքով։

Մայիսի 5-ին, ԱԺ-ի փակ նիստում ներկայացվել և քննարկվել է Ապրիլյան քննիչ հանձնաժողովի զեկույցը, չնայած հայտարարվել էր, որ հանրությունը պետք է տեղյակ լինի Ապրիլյանի մասին բացահայտումներին։ Փակ քննարկումից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտնել է, որ զեկույցը գտնվում է առաջին բաժնում ու գաղտնիության ռեժիմից օգտվելու իրավասություն ունեցողները միայն կարող են ծանոթանալ, թե զեկույցին, թե դրա հիմքում դրված բոլոր նյութերին և ձայնագրություններին։

ԱԺ-ն մայիսի 6-ի նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից, վարժական հավաքից կամ զորահավաքային զորակոչից խուսափած անձանց նկատմամբ համաներում հայտարարելու մասին» օրենքի նախագիծը:

Հիշեցնենք, որ նախագծով առաջարկվում է համաներում հայտարարել 27 տարին լրացած շարքային, 35 տարին լրացած պահեստազորի սպայական կազմերի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից:

Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության և ՀՀ դեմ 2020թ. սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ին իրականացված ագրեսիվ պատերազմի առնչությամբ ՀՀ և ԱՀ պաշտպանունակության, զինվորական ծառայության դեմ ուղղված առերևույթ հանցագործությունների դեպքերի առթիվ քննվող ավելի քան 1580 քրեական գործերով 628 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ, այդ թվում նաև բաձրաստիճան սպաներ։

ՊՆ անցուդարձի մասին

ՀՀ ՊՆ ից հայտնում են, որ մայիսի 7-ին, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն աշխատանքային այցով եղել է հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերում:

Զորամասերի հրամանատարները զեկուցել են կատարված աշխատանքների, անձնակազմի մարտական, ֆիզիկական և բարոյահոգեբանական պատրաստության մակարդակի, ստորաբաժանումներին առաջադրված խնդիրների վերաբերյալ:

ԶՈւ ԳՇ պետը շրջել է զորամասերում, հետևել պլանավորված միջոցառումների կատարման, սպառազինության և ռազմական տեխնիկայի պահպանման ու սպասարկման ամենօրյա աշխատանքների ընթացքին:

Վերջին ամիսներին Լիբանանում խաղաղարար առաքելություն իրականացրած հայ զինծառայողները, զորախմբի հրամանատար, մայոր Կարեն Վարդանյանի գլխավորությամբ, վերադարձել են Հայաստան։

Շաբաթվա ընթացքում ՊՆ զորամիավորումների տարբեր զորամասերում, ստորաբաժանումներում անցկացվել են մասնագիտական հավաք-պարապմունքներ, կրակային վարժանքներ, գործնական պարապմունքներ և այլն։

Նախորդ շաբաթների համեմատ անվտանգության ոլորտի վերաբերյալ լրատվական հոսքերը նվազել են,  որոշակի պարբերականությամբ լուսաբանվել են ռազմագերիներին, անհետ կորած զինծառայողներին առնչվող խնդիրների մասին հրապարակումները։


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20/06/2021 22:38 Էլ ի՞նչ չարիք պետք է բերի իշխանությունն իր ժողովրդի գլխին, որ բացարձակ և վերջնականապես մերժվի. Արսեն Ջուլֆալակյան 20/06/2021 22:32 Հայտնի են էլեկտրոնային քվեարկության արդյունքները. «Հայաստան» դաշինքը ստացել է 135 ձայն, Քաղաքացիական պայմանագիրը՝ 163 20/06/2021 21:30 «Հայաստան» դաշինքի դեմ հակաքարոզչական թերթիկներ տարածած անձը ներկայացել է ոստիկանություն 20/06/2021 21:18 ԱԺ արտահերթ ընտրությանը մասնակցել է 1 281 174 քաղաքացի՝ ընտրելու իրավունք ունեցողների 49.4 տոկոսը 20/06/2021 20:06 Պատվախնդիր զինվորականները, հրամանատարները վիրավորանք էին համարում այս իշխանություններին որևէ ձևով աջակցելը. Տիգրան Աբրահամյան 20/06/2021 19:55 Ժամը 19:00-ի դրությամբ ՄԻՊ աշխատակազմը ստացել է 145 ահազանգ ու դիմում, ուսումնասիրվել է 941 հրապարակում 20/06/2021 19:45 Քվեաթերթիկը վերցրել է, որպեսզի կուսակցություններից մեկի շտաբի ղեկավարի հորդորով այն փոխանցի վերջինիս. քաղաքացին ձերբակալվել է 20/06/2021 19:31 Հայրս դուրս է եկել ՀՔԾ-ից և գնում է ընտրելու Պատվով Հայաստանը. Աննա Մկրտչյան 20/06/2021 19:25 Թալինից կինը, ամուսինն ու դուստրն ընտրակաշառք ստանալու կասկածանքով բերման են ենթարկվել 20/06/2021 18:43 Սյունիքից «Հայաստան» դաշինքի ներկայացուցչին բերման են ենթարկում Երևան 20/06/2021 18:38 «Պատիվ ունեմ» դաշինքի ձերբակալված երկու անդամներն ազատ են արձակվել 20/06/2021 18:34 Կրակոցներ՝ Գյուլբենկյան փողոցում. կա բերման ենթարկված 20/06/2021 18:28 Հատուկ դիտավորություն է նկատվում Սյունիքում՝ իշխող քաղաքական թիմի համար ինչ-որ թվեր ապահովվելու համար. Ռուբեն Մելիքյան 20/06/2021 18:18 ժամը 17.00-ի դրությամբ քվեարկել է քաղաքացիների 38,17 տոկոսը 20/06/2021 18:10 Խիստ մտահոգիչ է Արման Բաբաջանյանի մեքենայի վրա կրակոցը, այն էլ քվեարկության օրը. ՄԻՊ 20/06/2021 18:05 Կրկին արձանագրվել է մի տրցակ «Հայաստան» դաշինքի նշանառված քվեաթերթիկ. Գոհար Մելոյան (Լուսանկար) 20/06/2021 17:29 «Ինձ կարելի է». ՔՊ պատգամավորի թեկնածուն տեղամասում քարոզչություն է արել (Փաստինֆո) 20/06/2021 17:26 Ժամը 16.00-ի դրությամբ ոստիկանության թեժ գծով ստացվել է 60 ահազանգ, իսկ ԱՊՀ և միջազգային դիտորդներից ահազանգեր չեն ստացվել 20/06/2021 17:22 Դիտորդն արձանագրել է՝ ՔՊ կուսակցության ներկայացուցիչները մուտք են գործում և շրջում տեղամասային կենտրոններում 20/06/2021 16:56 «Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական շտաբի մի շարք աշխատակիցների ձերբակալումն ապացուցում է, որ հոգեվարքի մեջ գտնվող և պարտված իշխանությունն «սկսել է ձեռքը գցել փրփուրներին»․ Դավիթ Հարությունյան 20/06/2021 16:36 Նիկոլ Փաշինյանի աջակիցները հարձակվել են «Հայաստան» դաշինքի ներկայացուցչի վրա, բռունցքներով հարվածել, ճանկռել 20/06/2021 16:32 Մարզային ընտրատեղամասերից բազմաթիվ ահազանգեր ենք ստանում տեղերում պաշտոնատար անձանց կողմից ուղղորդումների ու ճնշումների վերաբերյալ. Սոս Հակոբյան (Տեսանյութ) 20/06/2021 16:27 Աբովյան քաղաքում ընտրողի կողմից քվեաթերթիկը դուրս հանելու դեպք է արձանագրվել. քրգործ է հարուցվել. Գոռ Աբրահամյան 20/06/2021 16:16 Արարատի ոստիկաններն ընտրակաշառք տալու դեպք են բացահայտել․ մեկ անձ ձերբակալվել է 20/06/2021 16:08 Ժամը 15:00-ի դրությամբ ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու առերևույթ հանցագործության դեպքերի վերաբերյալ ստացվել և նախապատրաստվել է 15 նյութ. ՔԿ 20/06/2021 16:04 Ժամը 13.00-ի դրությամբ ընտրախախտումների վերաբերյալ 64 հաղորդում և ահազանգ է ստացվել. ԿԸՀ 20/06/2021 15:51 Ժամը 15։00-ի դրությամբ ՄԻՊ աշխատակազմը ստացել է 59 ահազանգ ու դիմում, ուսումնասիրվել է 570 հրապարակում 20/06/2021 15:21 Ճամբարակում քաղաքացու փոխարեն արդեն ստորագրել են ու քվեարկել (Տեսանյութ) 20/06/2021 15:13 Ժամը 14.00-ի դրությամբ, քվեարկել է քաղաքացիների 26.82 տոկոսը 20/06/2021 14:57 Քվեարկած թերթիկը լուսանկարելն ու տարածելն արգելված է օրենքով. ՄԻՊ 20/06/2021 14:14 Կտրականապես արգելվում է զինծառայողների շրջանում նախընտրական քարոզչություն իրականացնելն ու որևէ թեկնածուի օգտին քվեարկելու ուղղորդելը. ՊՆ 20/06/2021 13:55 «Սթափվեք, գժուկնե՛ր». Արշավիր Ղարամյանը՝ ուսադիր կրող զինվորականներին 20/06/2021 13:43 «Վերելք» կուսակցության վստահված անձը խախտումներ է նկատել, ծեծկռտուքի հետևանքով նա և կուսակցության պատգամավորի թեկնածուն տեղափոխվել են հիվանդանոց. «Վերելք» 20/06/2021 13:39 Մեկից ավելի անգամ քվեարկություն, գաղտնիության խախտում. ոստիկանությունը 21 հաղորդումից ընթացք է տվել 7-ին 20/06/2021 13:30 Մաղթում ենք, որպեսզի Աստված բարի օրերն առատացնի մեր ժողովրդի կյանքում և մենք ազգովին սիրով, միաբան լծվենք մեր երազների հզոր հայրենիքի կերտման նվիրական գործին. Կաթողիկոս 20/06/2021 13:28 Ընտրությունների վերահսկման կոմիտեն խախտումների վերաբերյալ ավելի քան 100 ահազանգ է ստացել 20/06/2021 13:18 Սերժ Սարգսյան. Ողջ իրավապահ համակարգն ակնհայտ հրահանգավորմամբ լծված է մեր դեմ բիրտ ուժ կիրառելուն (Տեսանյութ) 20/06/2021 13:04 Իմքայլական պատգամավոր Հայկ Սարգսյանը սոցիալական էջում քվեախցից արված լուսանկար է տեղադրել, ոստիկանությունում նախապատրաստվում են նյութեր 20/06/2021 12:57 «Հայաստան» դաշինքի գրասենյակներից մեկում, ներկայացուցիչների բնակարաններում ու մեքենաներում իրականացրել են խուզարկություններ, բերման ենթարկվածներ չկան. Ոստիկանություն 20/06/2021 12:54 Գոռ Սեդրակյանի ձերբակալման դեմ բողոքս մակագրվել է դատավոր Մարտիրոսյանին, ով փայլում է` վարույթն իրականացնող մարմինների անհիմն միջնորդությունները բավարարելով. Փաստաբան 20/06/2021 12:47 Իմքայլական պատգամավոր Ռուստամ Բաքոյանը կռիվ է հրահրել ընտրատեղամասում (Տեսանյութ) 20/06/2021 12:42 Եթե ոստիկանության անհասականալի դանդաղ վարքագիծը չվերանայվի, արձանագրելու ենք, որ փորձում են պարտակել խուլիգանական վարքագիծը. Վարդևանյան 20/06/2021 12:33 Ուղղորդված քվեարկություն` Փաշինյանի օգտին (Տեսանյութ) 20/06/2021 12:24 «Հայաստան» դաշինքի շտաբի ղեկավարը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին բողոք է ներկայացրել՝ դժգոհելով անհիմն խուզարկություններից ու իրավապահ մարմինների գործողություններից 20/06/2021 12:16 Մինչև ժամը 11.00-ն քվեարկել է ընտրողների 12.20 տոկոսը 20/06/2021 12:12 Անելանելի վիճակից իշխանությունները կարող են փորձել բախումների տանել. Վահե Հակոբյան (Տեսանյութ) 20/06/2021 11:52 Ոստիկանությունը բռնի ուժով, առանց հիմնավորման, բերման է ենթարկել «Հայաստան» դաշինքի շտաբերից մեկի պետին (Տեսանյութ) 20/06/2021 11:47 «Հանուն Հայաստանի և Արցախի ապագայի». Արթուր Վանեցյանը մասնակցեց քվեարկությանը (Տեսանյութ) 20/06/2021 11:43 Դեռևս չպարզված հրազենով կրակոց է արձակվել Արման Բաբաջանյանի «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի դիմապակուն. Ոստիկանություն 20/06/2021 11:38 Ձեռնարկվում են միջոցառումներ` կատարվածի հանգամանքները պարզելու ուղղությամբ. Ոստիկանությունը՝ «Հայաստան» դաշինքի դեմ հակաքարոզչական թերթիկների տարածման մասին 20/06/2021 11:33 Դիլիջանի 38/8 ընտրատեղամասում քաղաքացիական անձը զինվորներին ուղղորդում է դեպի տեղամաս (Տեսանյութ) 20/06/2021 11:21 Լոռու մարզի բնակչուհին ձերբակալվել է՝ ընտրակաշառք տալու կասկածանքով 20/06/2021 11:04 Սիսիանում շտաբների խուզարկության օպերացիան աննախադեպ խայտառակություն է. Արամ Վարդևանյան 20/06/2021 10:55 Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 81 դեպք, մահացել է 3 մարդ 20/06/2021 10:51 Ռոբերտ Քոչարյան. Քվեարկեցի հանուն արժանապատիվ խաղաղության և տնտեսական վերելքի (Տեսանյութ) 20/06/2021 10:47 Սյունիքի 34/3 տեղամասում զինվորականները համար 3-ի քվեաթերթիկով բաց քվեարկություն են կատարում (Տեսանյութ) 20/06/2021 10:42 Քվեարկել եմ հանուն կայուն և անվտանգ Հայաստանի. ԱԽ քարտուղար 20/06/2021 10:33 Կրակոցներ՝ Ազատաշեն գյուղի ընտրատեղամասում 20/06/2021 10:29 «Հույս ունեմ, որ համերաշխությունը, հաշտության վերականգնումն այլընտրանք չեն ունենալու». Մարուքյանը քվեարկել է հանուն համերաշխության 20/06/2021 10:12 Անհապաղ բերման ենթարկել «Հայաստան» դաշինքի ղեկավարների վերաբերյալ ատելություն պարունակող նյութեր տարածողներին ու պատվիրատուներին. Դաշինքը դիմել է ոստիկանություն 20/06/2021 10:02 Ռոբերտ Քոչարյանի լուսանկարով հակաքարոզչական թռուցիկների տարածելը կազմակերպել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը. ԸՎԿ 20/06/2021 09:47 Սիսիանի կենտրոնական շտաբում և «Հայաստան» դաշինքի շտաբի ղեկավարների տներում խուզարկություններ են անցկացվում 20/06/2021 09:36 Գորիսում սպաներն ուղղորդում են զինվորներին քվեարկել Նիկոլ Փաշինյանի օգտին 20/06/2021 09:30 Ստեղծվել է աշխատանքային խումբ, որն ընտրական գործընթացի անկախ դիտարկում է իրականացնում կենտրոնական, Շիրակի, Գեղարքունիքի, Սյունիքի և Տավուշի մարզային ստորաբաժանումներում. ՄԻՊ 20/06/2021 09:22 Ինչ էլ պատահի՝ հոգևոր Հայաստանս հաղթելու է ձեր նոր Հայաստանին, տաճարը հաղթելու է փողոցին. Տավուշի թեմի առաջնորդ 20/06/2021 09:16 Հունիսի 19-ի դրությամբ ստացվել է առերևույթ ընտրական հանցագործությունների մասին 338 հաղորդում, հարուցվել է 26 քրեական գործ, քրեական հետապնդման է ենթարկվել 21 անձ 20/06/2021 08:41 Պրոֆեսոր Չարչյանը ազատ է արձակվել 20/06/2021 00:21 Դատավորն առանց Չարչյանի վերաբերյալ որոշումը հրապարակելու հեռացել է. դատարանի մոտ լարված իրավիճակ է 19/06/2021 19:49 Սկանդալ՝ Արմավիրի մարզի 14/29 ընտրատեղամասում. «Պատիվ ունեմ» դաշինքի հարյուրավոր քվեաթերթիկների վրա հայտնաբերվել են կողմնակի նշումներ (Փաստինֆո) 19/06/2021 18:51 ՀՔԾ քննիչները ևս գիտեն, որ սա քաղաքական հետապնդում է. ակնկալում ենք, որ պրոֆեսոր Չարչյանը րոպե առաջ պետք է ազատ արձակվի. Վարդևանյան (Տեսանյութ) 19/06/2021 18:26 Չարչյանի ձերբակալման հիմքն ու նպատակներն աղերս չունեն իրավաբանության հետ. Պաշտպան (Տեսանյութ) 19/06/2021 18:12 Այս գործընթացը ոչ մի այլ նպատակ չունի, քան փորձ՝ վախեցնելու ընդդիմության համախոհներին. Արա Սաղաթելյանը՝ Չարչյանի ձերբակալության մասին (Տեսանյութ) 19/06/2021 17:53 Սա քաղաքական հետապնդում է՝ հրահանգված Նիկոլ Փաշինյանի կողմից. Սամվել Սողոմոնյանը՝ Արմեն Չարչյանի գործի մասին (Տեսանյութ) 19/06/2021 17:33 Ահազանգեր ենք ստանում, որ «Հայաստան» դաշինքի համար 24 քվեաթերթիկի վրա առկա է չնախատեսված նշում. Արամ Վարդևանյան 19/06/2021 15:12 Արմեն Սարգսյանը հեռախոսազրույցներ է ունեցել ԱԱԾ տնօրենի ու ոստիկանապետի հետ 19/06/2021 14:52 Վաղ առավոտից ուժայինների կողմից տեռոր է սկսվել «Պատիվ ունեմ» դաշինքի շտաբերի, աջակիցների նկատմամբ. պարոնայք իրավապահներ, կարծում եք կմարսե՞ք. Արթուր Վանեցյան 19/06/2021 14:18 Ռուս խաղաղապահներն ինտերակտիվ դաս են անցկացրել Մարտունու շրջանի միջնակարգ դպրոցում 19/06/2021 12:56 Հոգեկան առողջության կենտրոնի պացիենտներին ՔՊ հավաքին տանելու տեսանյութի առթիվ ոստիկանությանը ստուգողական գործողություններ են հանձնարարվել 19/06/2021 12:39 Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 81 դեպք, մահացել է 4 մարդ 19/06/2021 12:33 Չեմ կարող հաշտվել կոլեգայիս ազատությունից զրկման փաստի հետ. խնդրում եմ իրավապահներին ազատ արձակել Արմեն Չարչյանին. Արմեն Մուրադյան 19/06/2021 12:28 Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 2 դեպք 19/06/2021 12:15 Երբեք և ոչ մի կերպ չեն կարող արդարացվել ազգը պառակտող գործողությունները. անտարբեր չմնանք մեր երկրի վաղվա օրվա հանդեպ. Կաթողիկոս 19/06/2021 12:07 Ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու առերևույթ հանցագործության դեպքերի վերաբերյալ ստացվել է 18 նյութ և հետաքննության մարմնի կողմից հարուցված 4 քրգործ 19/06/2021 11:56 Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության տարածքային անձնագրային ծառայություններում շաբաթ և կիրակի սահմանվել է հերթապահություն 19/06/2021 11:36 ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը 2.578.678 է 19/06/2021 11:29 Պրոֆեսոր Չարչյանը պետք է անհապաղ ազատ արձակվի. Արա Բաբլոյան 19/06/2021 11:27 Աճյունների որոնումներն այսօր շարունակվում են Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում 19/06/2021 11:19 Ընտրությունները տեղի են ունենում բարդ, ճգնաժամային իրավիճակում և վճռորոշ նշանակություն ունեն մեր պետության համար. Նախագահ 19/06/2021 11:14 Հայաստանում լռության օր է. քարոզարշավն արգելված է 19/06/2021 11:09 Արմեն Չարչյանին ազատությունից զրկելու համաձայնություն տալու վերաբերյալ դատախազը միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ 19/06/2021 10:46 Երբեք որևէ անօրինական եղանակով զենքի մատակարարում չեմ իրականացրել. Դավիթ Գալստյանն արձագանքել է Ադրբեջանի մեղադրանքներին 19/06/2021 10:09 «Ժողովուրդ». Ընտրություններից հետո մարդիկ պետք է վերադառնան իրենց բնականոն կյանքին ու սկսեն երկիրը շենացնել 19/06/2021 10:03 «Ժողովուրդ». Ինչո՞ւ հավասար չզարգացան Հայաստանի մարզերը 18/06/2021 22:11 Հորդորում ենք իրավապահ պատկան մարմիններին անհապաղ ազատ արձակել Արմեն Չարչյանին. Մայր Աթոռ 18/06/2021 21:27 Ես ուզում եմ հունիսի 21-ին գլուխս բարձր գնալ Եռաբլուր ու ասել՝ Հայրենիքը փրկված է. Սերժ Սարգսյան (տեսանյութ) 18/06/2021 20:41 Հնարավորություն տվեք մեզ առաջ մղել երկիրը. լինել կառավարություն, ղեկավար, վարչապետ՝ ինչ ուզում եք ասեք, բայց ամբողջ ժողովրդի և ոչ թե յուրայինների համար. Քոչարյան (Տեսանյութ) 18/06/2021 20:21 Խոստանում ենք, որ ժողովրդի թիկունքում գործարքի չենք գնալու, ձեզ և մեր պետականությունը չենք դավաճանելու. Իշխան Սաղաթելյան 18/06/2021 20:18 Մեր հաղթանակին մնացել է երկու օր. Վահե Հակոբյան (Տեսանյութ) 18/06/2021 19:39 Նոր իշխանությունները պետք է զբաղվեն դենիկոլիզացիայով, վերականգնեն հանրային էթիկան. Արա Սաղաթելյան 18/06/2021 19:35 Արմեն Չարչյանը ձերբակալվեց

Տվյալ բաժնի վերջին նյութերը