08/05/2021 13:58
ԱՄՆ-ում իրանցուն մեղադրում են ռազմական տեխնոլոգիաների դուրսբերմանը ներգրավված լինելու համար
Տեխասի ատենակալների կոլեգիաn Իրանի քաղաքացի Մեհրդադ Անսարին մեղավոր է ճանաչել երկրից ռազմական տեխնոլոգիաներ դուրս բերելու համար: Դատավորները համարել են, որ նա ԱՄՆ-ից ստացել և արտահանել է պահեստամասեր, որոնք կարող են օգտագործվել ռազմական տեխնիկայի վրա:
Անսարին տրանսպորտային ընկերության սեփականատեր է: Հետաքննության համաձայն, նա օգնել է հանցակիցներին փոխադրել պահեստամասեր և այլ բաղադրիչներ, որոնք կարող են օգտագործվել միջուկային զենք ստեղծելու, հրթիռների ուղղորդման համակարգեր և ռադիոընդհատումներ արտադրող սարքեր հավաքելու մեջ:
4 տարվա ընթացքում նրանց հաջողվել է 2,6 միլիոն դոլար արժողությամբ ապրանքներ ձեռք բերել: Նրանց մատակարարները 63 ընկերություններ էին: Եվ ոչ ոք գնորդներից արտահանման արտոնագիր չի խնդրել:
Անսարիի դատավճիռը կհրապարակվի սեպտեմբերի 1-ին: Նրան սպառնում է երկար տարիների ազատազրկում: Նա կարող է ազատազրկվել մինչև 20 տարի ժամկետով՝ Իրանի հետ առևտրի վերաբերյալ դրույթները խախտելու համար: Խարդախության համար նրան սպառնում է երկու անգամ հինգ տարի: Սուտ վկայության յուրաքանչյուր դրվագի համար դրանք կավելացնեն ևս հինգ տարով: