08/05/2021 13:00
Շուշիի ազատագրումն արմատական բեկում մտցրեց Արցախյան ազատամարտում. «Հարսանիք լեռներում» օպերացիան հաստատել է Սերժ Սարգսյանը. Երրորդ նախագահի գրասենյակ
ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը ֆեյսբուքյան էջում պատմական ակնարկ է կատարել՝ անդրադառնալով Շուշիի ազատագրմանը:
«1992 թ. մայիսի 8-9-ին Արցախի վաղեմի մշակութային ու քաղաքական կենտրոնի՝ հայոց Շուշի բերդաքաղաքի ազատագրումը արմատական բեկում մտցրեց Արցախյան ազատամարտում և համարվում է 20-րդ դարավերջի արցախահայության ազգային-ազատագրական պայքարի պատմության մեջ հայ ռազմարվեստի փայլուն և իր նշանակությամբ չափազանց կարևոր ռազմաքաղաքական իրադարձություն:
«Հարսանիք լեռներում» անվանումը ստացած օպերացիան հաստատել է Սերժ Սարգսյանը», - նշված է տեքստում: