08/05/2021 12:50
Նիդերլանդներում հայ կնոջ դանակահարության դեպքի վերաբերյալ տեղեկությունը այս պահին որևէ պաշտոնական աղբյուր չի հաստատել. դեսպանություն
Լրատվամիջոցներում լուր էր շրջանառվում, թե Նիդերլանդներում երեք ադրբեջանցի դանակահարել են հայ իրավաբան Աննա Հակոբյանին` նրա էթնիկ պատկանելիության պատճառով: Այդ կապակցությամբ Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ հայ կնոջ դանակահարության դեպքի վերաբերյալ տեղեկությունը այս պահին որևէ պաշտոնական աղբյուր չի հաստատել։
«Հայտնում ենք, որ տարբեր լրատվականների կողմից և սոցիալական հարթակներում տարածվող տեղեկատվությունը Նիդերլանդներում հայ կնոջ դանակահարության դեպքի վերաբերյալ այս պահին որևէ պաշտոնական աղբյուր չի հաստատել։ Լուսանկարում պատկերված կինը, որը տեղադրվել է այդ նյութի ներքո, ողջ և առողջ է և առնչություն չունի ենթադրյալ դեպքի հետ։